Կալիում

Կալիում լատին․՝ Kalium, քիմիական տարր է, որի նշանն է K, պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի քիմիական տարր։ Ալկալիական մետաղ է, կարգահամարը՝ 19, ատոմական զանգվածը՝ 39, 098, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կառուցվածքը՝ 4s1։ Ունի երկու կայուն՝ 39K (93, 08 %), 41K (6, 91 %), և մեկ թույլ ռադիոակտիվ իզոտոպ՝ 40K (0, 01 %), կիսաքայքայման պարբերությունը՝ T½= 1, 32• 109 տարի։

19 Արգոն

Կալիում Կալցիում

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
19K
Կալիում
Կալիում
Պարզ նյութի արտաքին տեսք
Կալիում
Արծաթափայլ սպիտակ, փափուկ մետաղ
Կալիում
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԿալիում /Kalium (K), K, 19
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
39, 0983(1) զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Ar] 4s1
Ատոմի շառավիղ235 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ203 պմ
Իոնի շառավիղ133 պմ
Էլեկտրաբացասականություն0, 82 (Պոլինգի սանդղակ)
Օքսիդացման աստիճաններ0; +1
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 418, 5 (4, 34) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան63, 51°С; 336, 8 Կ
Եռման ջերմաստիճան1047 Կ
Մոլյար ջերմունակություն29, 6 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ45, 3 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքԽորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ5, 332
Դեբայի ջերմաստիճան100 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 79, 0 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
19
Կալիում
39,098
[Ar]4s1

Կալիումի մի քանի միացություններ (օրինակ, պոտաշը, որն ստացվում էր փայտանյութի մոխրից) հայտնի էին դեռևս հնում։ Սակայն դրանց չէին տարբերում նատրիումի միացություններից։

Կալիումի քիմիական հատկությունները շատ նման են նատրիումի հատկություններին, այնուամենայնիվ, դրանց դերը օրգանիզմում տարբեր է։

Պատմություն և անվան ծագում

Կալիում 
Սենյակային ջերմաստիճանում կալիումը արծաթա-սպիտակավուն մետաղ է կապտավուն երանգով։

Միայն 18-րդ դարին պարզվեց «բուսական ալկալու» (պոտաշի՝ K2CO3) և «հանքային ալկալու» (սոդայի՝ Na2CO3) տարբերությունը։ 1807 թվականին Հ. Դևին կծու կալիումի և նատրիումի (KOH և NaOH) էլեկտրոլիզից անջատեց կալիումը և նատրիումը ու անվանեց դրանք պոտասիում և սոդիում։ 1809 թվականին Լ. Վ. Հիլբերտը առաջարկեց անվանել «կալիում» (արաբ․՝ ‎‎ ալ-կալի-պոտաշ) և «նատրոնիում» (արաբ․՝ ‎‎ նատրուն-բնական սոդա)։ Վերջինս Ի. Յա. Բերցելիուսը վերանվանեց (1811) «նատրիում»։

«Պոտասիում» և «սոդիում» անվանումները պահպանվել են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և մի քանի այլ երկրներում։

Բնության մեջ

Կալիումը տարածված տարրերից է, պարունակությունը երկրակեղևում՝ 2, 50 % (ըստ զանգվածի)։ Կալիումը մտնում է դաշտային սպաթների և փայլարների բաղադրության մեջ։

Ստացում

Արտադրության մեջ ստացվում է KOH-ի կամ KCl-ի և Na-ի փոխազդեցությամբ՝

      Կալիում 

վերականգնվելով հալված կալիումի քլորիդով, կալցիումի կարբիդով, ալյումինով կամ սիլիցիումով։

Ֆիզիկական հատկություններ

Սենյակային ջերմաստիճանում կալիումը արծաթա-սպիտակավուն մետաղ է կապտավուն երանգով։ Այն լավ էլեկտրահաղորդիչ է։ Կալիումը փափուկ է և հեշտությամբ կտրվում է դանակով։ Կալիումը տարածված տարրերից է, պարունակությունը երկրակեղևում՝ 2, 50% (ըստ զանգվածի)։ Կալիումը մտնում է դաշտային սպաթների և փայլարների բաղադրության մեջ։ Խտությունը՝ 862 կգ/մ3 (20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 63, 55 °C, եռմանը՝ 760 °C։ Քիմիապես ավելի ակտիվ է, քան լիթիումը և նատրիումը։ Միացություններում միարժեք է։ Օդում (հատկապես խոնավության առկայությամբ) կալիումը արագ օքսիդանում է, այդ պատճառով այն պահում են նավթի, բենզինի կամ հանքային յուղի մեջ։

Քիմիական հատկություններ

Կալիում 
Կալիում 
К

Իր միացությունների մեջ կալիումը միշտ միավալենտ է։

Կալիումը, ինչպես և նատրիումը, փոխազդում են թթվածնի հետ։ Կալիումը փոխազդում է նաև ջրի հետ, առաջացնելով կալիումի հիդրօքսիդ և ջրածին՝

      Կալիում 

Այս ռեակցիան ընթանում է այնքան եռանդուն, որ անջատվող ջրածինը բոցավառվում է։

Կալիումը օդում շատ արագ օքսիդանում է։ Դրա համար էլ այն հաճախ պահում են կերոսինի մեջ։

Արտաքինից, սովորաբար, կալիումը ծածկված է լինում անթափանց մուգ կեղևով, որը կազմված է լինում կալիումի միացություններից։

Կալիումը մեծ եռանդով ռեակցայի մեջ է մտնում աղաթթվի հետ։

      Կալիում 

Սենյակային ջերմաստիճանում կալիումը փոխազդում է հալոգենների հետ՝ առաջացնելով հալոգենիդներ։ Թույլ տաքացնելիս միանում է ծծմբին, ավելի բարձր տաքացնելիս՝ սելենին և տելուրին։

      Կալիում 

Ջրածնի մթնոլորտում 200 °C-ից բարձր տաքացնելիս կալիումը առաջացնում է հիդրիդ՝ KH, որը ինքնաբոցավառվում է օդում։

      Կալիում 

Կալիումը և ազոտը չեն փոխազդում միմյանց հետ նույնիսկ տաքացնելիս։ Սակայն էլեկտրական լիցքի առկայությամբ առաջացնում են կալիումի ազիդը՝ KN3, և նիտրիդը՝ K3

Տաքացնելիս գրաֆիտի հետ առաջացնում է կարբիդներ՝ KC8 (300 °C-ում) և KC16 (360 °C-ում)։ Չոր օդում (կամ թթվածնում) կալիումը առաջացնում է դեղնասպիտակավուն օքսիդ՝ K2, և նարնջագույն գերօքսիդ՝ KO2 (հայտնի են նաև K2O2 և K2O3 գերօքսիդները)։

      Կալիում 

Կալիումը շատ եռանդուն (երբեմն պայթյունով) փոխազդում է ջրի հետ՝ անջատելով ջրածին, ինչպես նաև թթուների հետ՝ առաջացնելով աղեր։ Ամոնիակի հետ փոխազդելիս առաջացնում է ամիդ, սպիրտների հետ՝ ալկոհոլատներ, ալկիլ և արիլհալոգենների հետ՝ կալիումալկիլներ և կալիումարիլներ։ Արտադրության մեջ ստացվում է KOH-ի կամ KCl-ի և Na-ի փոխազդեցությամբ՝

      Կալիում 
      Կալիում 
      Կալիում 

Կալիումի և նրա միացությունների ճանաչում

Կալիում 
Կալիումի և նրա միացությունների ճանաչումը բոցի գույնի միջոցով

Կալիումը և նրա միացությունները շիկացրած երկաթի ծայրով բոցի մեջ մտցնելիս դրանք գունավորվում են մանուշակագույն։ Եթե կալիումի աղերը պարունակում են նատրիումի աղերի խառնուրդ, ապա բոցի մանուշակագույնը քողարկվում է դեղինով։ Սակայն մանուշակագույնը կարելի է նկատել, եթե բոցի վրա նայենք կապույտ ապակու միջոցով։

Նշանակություն

Կալիումը պատկանում է այն տարրերի թվին, որոնց կարիքն առանձնապես ունեն բույսերն՝ իրենց աճման համար։ Նա բույսին է անցնում արմատների միջով բուսահողի խոնավության մեջ լուծված աղերի ձևով։ Բայց բուսահողի մեջ կալիումի լուծելի աղեր քիչ կան։ Այդ պատճառով էլ, առանց պարարտանյութի, բազմապատիկ ցանքից հետո բուսահողը աղքատանում է կալիումի աղերից, և բերքը ընկնում է։

Ահա թե ինչու կալիումի քլորիդը, կալիումի սուլֆատն ու կալիումի նիտրատը օգտագործվում են որպես հանքային պարարտանյութեր։ Կալիումը հիմնականում կիրառվում է գերօքսիդ ստանալու համար, որը թթվածնի վերականգնիչ է, օրինակ, սուզանավերում։ Նատրիումի հետ առաջացրած համաձուլվածքները (40—90% K) կիրառվում են միջուկային ռեակտորներում որպես ջերմակիրներ, տիտանի արտադրության մեջ՝ վերականգնիչներ, ինչպես նաև թթվածին կլանողներ, աղերը՝ գյուղատնտեսության մեջ որպես կափումական պարարտանյութեր։

Մարդու օրգանիզմում

Մարդու օրգանիզմում կալիումը հիմնականում գտնվում է բջիջներում (40 անգամ ավելի շատ, քան միջբջջային տարածքներում)։

Կալիումի հանձնարարելի քանակը 600-1700 միլիգրամ է երեխաների համար, իսկ մեծահասակների համար՝ 1800-5000 միլիգրամ։ Կալիումի անհրաժեշտ քանակը կախված է մարմնի քաշից, ֆիզիկական ակտիվությունից, ֆիզիոլոգիական վիճակից և բնակավայրի կլիմայից։

Փսխումը, երկարատև փորլուծությունը, առատ քրտնարտադրությունը, միզաբերներ օգտագործելը մեծացնում է օրգանիզմի կալիումի պահանջը։

Կալիումի իոնները մասնակցում են նյարդերում և մկաններում կենսաէլեկտրական պոտենցիալների ծագման ու հաղորդման, սրտի և այլ մկանների կծկման կարգավորմանը, պահպանում բջիջներում օսմոտիկ ճնշումը և կոլոիդների հիդրատացումը, ակտիվացնում որոշ ֆերմենտներ։

Փոխանակություն

Կալիումի փոխանակությունը (մետաբոլիզմը) կապված է ածխաջրերի նյութափոխանակության հետ։ Կալիումի իոններն ազդում են սպիտակուցների սինթեզի վրա։ Կալիումն օրգանիզմից հեռանում է գլխավորապես մեզի հետ։

Կալիումի պարունակությունը ողնաշարավորների արյան և հյուսվածքների մեջ կանոնավորվում է մակերիկամների հորմոններով՝ կորտիկոստերոիդներով։

Բույսերում

Բույսերի մեջ կալիումն բաշխվում է անհավասարաչափ. վեգետատիվ օրգաններում այն ավելի շատ է, քան արմատներում և սերմերում։ Շատ կալիում կա ընդավորների, ճակնդեղի, կարտոֆիլի մեջ, ծխախոտի տերևներում և հացահատիկային կերաբույսերում (20-30 գ/կգ չոր նյութում)։

Հողում կալիումի պակասության դեպքում դանդաղում է բույսերի աճը, ավելանում հիվանդացությունը։ Օրգանիզմի բնական ռադիոակտիվությունը (գամմա-ճառագայթում) գրեթե 90 %-ով պայմանավորված է հյուսվածքներում բնական 40K ռադիոիզոտոպի առկայությամբ։

Բժշկության մեջ

Բժշկության մեջ կիրառում են կալիումի քացախատը (CH3COOK)՝ որպես միզամուղ, կալիումի քլորիդը (KCl)՝ օրգանիզմում կալիումի անբավարարության դեպքում, գերքլորատը (KClO4)՝ թիրեոտոքսիկոզի ժամանակ, կալիումի պերմանգանատը (KMnO4)՝ հականեխիչ միջոց։

Կալիումի նկատմամբ չափահաս մարդու օրական պահանջը (2-3 գ) լրացվում է մսի և բուսական մթերքների, ծծկեր երեխաներինը (30 մգ/կգ)՝ կրծքի կաթի հաշվին։ Բույսերը կալիումը ստանում են հողից։ Կենդանիների օրգանիզմում կալիումի քանակը ~2, 4 գ/կգ է։

Կալիումի հիմնական սննդային աղբյուրներն են չորացրած ծիրանը, դդումը, լոբազգիները, կիվին, կարտոֆիլը, ավոկադոն, բանանը, լյարդը, կաթը, պնդուկի յուղը, ցիտրուսայինները և խաղողը։ Բավականաչափ կալիում կա ձկներում և կաթնային մթերքներում։

Կալիումի ներծծումը կատարվում է բարակ աղիքում։ Կալիումի յուրացմանը նպաստում է B6 վիտամինը, իսկ խանգարում է՝ ալկոհոլը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։
  • Վիկտոր Համբարձումյան «Հայկական Սովետական Հանրագիտարան», Երևան, 1979։
  • Пилипенко А. Т. Натрий и калий // Справочник по элементарной химии. — 2-е изд. — Киев: Наукова думка, 1978. — С. 316—319.
  • Дроздов А. Яростные металлы // Энциклопедия для детей. Химия. — М.: Аванта +, 2002. — С. 184—187. — ISBN 5-8483-0027-5
  • Ахметов Н. С. Общая и неорганическая химия. — М.: Высшая школа, 2001.
  • Некрасов Б. В. Основы общей химии. — М.: Химия, 1974.
  • Спицын В. И., Мартыненко Л. И. Неорганическая химия. — М.: МГУ, 1991, 1994.
  • Лидин Р. А. и др. Элементы IA-группы. Калий // Химические свойства неорганических веществ: Уч. пособие для вузов. — 4-е изд. — М.: КолосС, 2003. — С. 29—40. — ISBN 5-9532-0095-1

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 175 Կալիում 

Tags:

Կալիում Պատմություն և անվան ծագումԿալիում Բնության մեջԿալիում ՍտացումԿալիում Ֆիզիկական հատկություններԿալիում Քիմիական հատկություններԿալիում ի և նրա միացությունների ճանաչումԿալիում ՆշանակությունԿալիում ՓոխանակությունԿալիում Բժշկության մեջԿալիում Տես նաևԿալիում ԾանոթագրություններԿալիում ԱղբյուրներԿալիում Արտաքին հղումներԿալիումԼատիներենՔիմիական տարր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻնդոնեզիաՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)ՊյութագորասՆիդերլանդներՕձերԱլբերտ ԱզարյանՈրոտանԵս և նաԵրիկամԳառնու հեթանոսական տաճարԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀամո ՍահյանՈւիլյամ ՇեքսպիրՍիրտԵգիպտոսԱմերիկաՎարդանանց պատերազմՊարույր ՍևակՌափայել ՊատկանյանՀայկ նահապետԱզոտՊոլ ՄորֆիՄայրցամաքԲաղադրյալ թիվԳոյական անունԻոսիֆ ՍտալինՀամամոլորակային հիմնախնդիրներԳայլերԵրիկամաքարային հիվանդությունՄհեր ՄկրտչյանՀոմանիշԿոստանդնուպոլիսՄեր հայրենիքՀայերՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Հակահիստամինային դեղերԱրագածոտնի մարզԺառանգական հիվանդություններԲարդ համադասական նախադասությունԿենդանակերպի նշաններԴիլիջանԴաշտանՆաիրի ԶարյանԱտլանտյան օվկիանոսԳևորգ Մարզպետունի (վեպ)Սողոմոն ԹեհլիրյանԵրվանդ ՔոչարԹեհրանԿասկադ համալիրՎահան ՏերյանԱռյուծՀակաբիոտիկներՔրիստափոր ԿոլումբոսԲառարանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍննդային շղթաԼևոն ԱրոնյանՎրաստանՓսորիազԱրշակունիներԱնիԿիրանց (Տավուշի մարզ)Ամբողջ թիվՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀրանտ ՄաթևոսյանՄագնեզիումՑորենՀայոց ցեղասպանության ճանաչումՇունԱշունՎազգեն ՍարգսյանՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունՋրհեղեղԵվրասիաԲջիջՀայաստանի լեռներ🡆 More