Ընտանի խոզ (լատին․՝ Sus scrofa domesticus), վայրի խոզի ենթատեսակ, որը մարդու կողմից ընտելացվել է մոտ 7.000 տարի առաջ (նույնիսկ ավելի վաղ), և որը տարածված է գրեթե ողջ աշխարհում։ Երկսմբակավոր կենդանի է, ունենում է 0.9-ից 1.8 մետր երկարություն (գլխից մինչև պոչ), հասուն ժամանակ՝ 50-ից 350 կիլոգրամ քաշ, իսկ լավագույն ցեղատեսակների պատկանող և լավ բտված կենդանիները՝ նույնիսկ դրանից էլ շատ ավելին (քաշը կարող է հասնել մինչև 500 կիլոգրամի)։ Երկսմբակավորները, որպես կանոն, բուսակեր են, բայց ընտանի խոզը, ինչպես և իր իր վայրի նախնին՝ վարազը, ամենակեր է (մինչև անգամ օձ են ուտում)։ Ընտանի խոզը իր վայրի նախնուն կարող է 2-3 անգամ գերազանցել ոչ միայն քաշով, այլև խոճկորատվությամբ.
Ընտանի խոզ | |
Ընտանի խոզ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Խոզեր (Suidae) |
Տրիբա | Suini |
Ցեղ | Sus |
Տեսակ | Վարազ (S. scrofa) |
Ենթատեսակ | Ընտանի խոզ (S. s. domesticus) |
Միջազգային անվանում | |
Sus scrofa domesticus Erxleben, 1777 |
մայր խոզը ծնում է 10–12-ից մինչև 28–32 ձագ՝ տարեկան երկու անգամ; Հարկ է նշել, որ ընտանի խոզերի չափերը, քաշը, խոճկորատվության ցուցանիշը մեծապես կախված են դրանց ցեղատեսակից։
Ամբողջ աշխարհում հաշվվում է ընտանի խոզերի շուրջ հարյուր ցեղատեսակ։ Հայաստանում հիմնականում պահում են սպիտակ խոշոր, լանդրաս, ուելսյան, ուկրաինական, տափաստանային սպիտակ և հյուսիսկովկասյան ցեղատեսակների խոզեր (ՀՀ-ում մսատու խոզաբուծությամբ զբաղվում են գլխավորապես հյուսիսարևելյան մարզերում և Արարատյան դաշտում)։ ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում ստացել են նաև ընտանի խոզի դեկորատիվ տեսակներ՝ մինիփիգեր, որոնց պահում են տանը, սենյակային պայմաններում։ Իսկ Ֆրանսիայում բուծում են հատուկ ցեղի ընտանի խոզեր, որոնց օգտագործում են գետնի տակ աճող մեծարժեք սունկեր՝ տրյուֆելներ որոնելու համար։
Ընտանի խոզերը բուծվում են հիմնականում մսատվության համար։ 2006 թ-ին աշխարհում արտադրվել է 98,9 միլիոն տոննա խոզի միս։ Արտադրական, առևտրային նպատակներով օգտագործվում է ընտանի խոզերի ոչ միայն միսը, այլև ոսկրերը, կաշին, ստևը (մազերը)։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտանի խոզ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտանի խոզ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ընտանի խոզ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.