Ռիկա (լաթվերէն՝ Rīga), Լաթվիոյ մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը։ 2012 թուականի մարդահամարի տուեալներով Ռիկայի բնակչութիւնը կազմած է 699,203 քաղաքացի, որոնք կազմած են երկրի ընդհանուր բնակչութեան մօտ մէկ երրորդը։ Կը հանդիսանայ Մերձաւոր Պալթիկայի ամենամեծ քաղաքը, ինչպէս նաեւ Հիւսիսային Եւրոպայի ամենամեծ քաղաքներէն մէկը։
Քաղաքը ունի Նաւահանգստ ։ Տարածուած է Ռիկայի ծովախորշին եւ Տաուկաուա գետի գետաբերանին վրայ։ Ընդհանուր մակերեսը կը կազմէ 307,17 ք.ք.մ.։ Բարձրութիւնը՝ ծովու մակերեւոյթէն 1-10 մ. է։
Հիմնադրուած է 1201 թուականին։ 1918 թուականէն ի վեր Լաթվիոյ մայրաքաղաքն է։ Բնակչութեան մօտ 45%-ը կը կազմեն լաթվիացիները, 40%-ը՝ ռուսերը, կան նաեւ պելառուսեր՝ 4,1 %, ուքրաինացիներ՝ 3,7 %, լեհեր՝ 1,9 %։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ռիկա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.