Ստորին Սաքսոնիա (գերմ.՝ Niedersachsen , ), (произношение (օգնություն • ինֆո)), Գերմանիայի երկրամաս։ Մայրաքաղաքը՝ Հաննովեր։
Ստորին Սաքսոնիա | |
---|---|
Տեսակ | Գերմանիայի նահանգ |
Երկիր | Գերմանիա |
Վարչատարածք | Գերմանիա |
Ամենաբարձր կետ | Wurmberg? |
ԲԾՄ | 13 մետր |
Մակերես | 47 614,07 կմ² |
Կազմված է | Brunswick Land? |
Հյուսիսային կետ | HGЯO |
Հարավային կետ | HGЯO |
Արևելան կետ | HGЯO |
Արևմտյան կետ | HGЯO |
Ջրլիցի ափին | Հյուսիսային ծով և German Bight? |
Ձևավորում | նոյեմբերի 1, 1946 |
Անվանված է | Սաքսեր |
Գերմանիայում Բավարիայից հետո ամենամեծ տարածքը զբաղեցնում է Ստորին Սաքսոնիան։ Նրան հյուսիսում ողողում է Հյուսիսային ծովը և իր մեջ ներառում Արևելաֆրիզական կղզիները, հարավ-արևելքում սահմանակցում է Հարց լեռներին։ Ստորին Սաքսոնիայի տարածքի մեծ մասը հարթավայր է։ Ստորին Սաքսոնիայի ամենահայտնի վայրը Լյունեբուրգյան անապատն է, որը գտնվում է Հարց լեռների և Հյուսիսային ծովի միջև։
Երկիրը ձևավորվել է 1946 թվականին նախկին պրուսյան Հաննովեր գավառի մեծ մասի գերմանական հողերի հետ միավորման արդյունքում, ինչպիսիք են՝ Օլդենբուրգը, Բրաունշվայգը և Շաումբուրգ-Լիպպեն։
Ստորին Սաքսոնիա երկրամասի օրենսդիր մարմինը՝ Ստորին սաքսոնյան Լանդթագը (գերմ.՝ Niedersächsischer Landtag) ընտրում է բնակչությունը։ Լանդթագում աշխատում են 137 պատգամավորներ։ 18-րդ Լանդթագի վերջին ընտրություններն անցկացվել են 2017 թվականի հոկտեմբերի 15-ին։ Պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ ԳՍԴՊ - 55 տեղ, Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական Միություն (ԳՔԴՄ) - 50 տեղ, Կանաչներ - 12 տեղ, ԳՍՊ - 11 տեղ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություն - 9 տեղ։
Գործադիր իշխանության մարմին է համարվում Ստորին Սաքսոնիա երկրամասի կառավարությունը (Niedersächsische Landesregierung), որին ընտրում է Լանդթագը, և կազմված է Ստորին Սաքսոնիա երկրամասի վարչապետից (Ministerpräsidenten des Landes Niedersachsen) ու նախարարներից։
Սահմանադրական դատարանի վերահսկիչ մարմին - Ստորին Սաքսոնիայի պետական դատարան (Niedersächsischer Staatsgerichtshof), բարձրագույն դատական ատյաններ - Բրաունշվայգ երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Braunschweig), Ցելլե երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Celle), Օլդենբուրգ երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Oldenburg), վարչական արդարադատության բարձրագույն դատական ատյան - Ստորին Սաքսոնիա երկրի բարձրագույն դատարան (Niedersächsisches Oberverwaltungsgericht).
Ստորին Սաքսոնիայի տարածքը բաժանվում են շրջանների (գերմ.՝ Landkreis) և շրջաններից դուրս գտնվող քաղաքների (գերմ.՝ Kreisfreie Stadt),որոնք համարժեք են շրջաններին, շրջանները բաժանվում են քաղաքների (գերմ.՝ Stadt) և համայնքային միությունների (գերմ.՝ Samtgemeinde), համայնքային միությունները բաժանվում են համայնքների (գերմ.՝ Gemeinde), քաղաքները բաժանվում են քաղաքային շրջանների (գերմ.՝ Stadtbezirk), համայնքները՝ տեղայնությունների (գերմ.՝ Ortschaft):
Ցանկ (փակագծերում նշված են շրջկենտրոնները և ավտոմեքենաների համարանիշերի շրջանային ինդեքսները)։
|
|
|
40 հազար և ավել բնակչություն ունեցող քաղաքներ 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
1978 - 2004 թվականները Ստորին Սաքսոնիան բաժանված էր 4 վարչական շրջանների՝
Շրջանների ներկայացուցչական մարմինը կրայզթագն (գերմ.՝ Kreistag) է, որը կազմված է լանդղաթից (Landrat) և կրայզթագի պատգամավորներից (Kreistagsabgeordnete), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը, որոնք էլ հանդիպումներ անցկացնելու համար իրենց կազմից ընտրում են կրայզթագի ներկայացուցիչ (Vorsitzender des Kreistages). Շրջանում գործադիր մարմնի գործառույթն իրագործում է լանդղաթը,որին ընտրում է բնակչությունը և շրջանային կոմիտեները (Kreisausschuss), որը կազմված է լանդղաթից, շրջանային կոմիտեի անդամներից՝ քաղաքական գործիչներից, և կրեյզթագից՝ պրոֆեսիոնալ չինովնիկներից։
Միավորված համայնքների ներկայացուցչական մարմինը զամթգեմայնդեղաթն է՝ միավորված համայնքների խորհուրդը (Samtgemeinderat), որը կազմված է միավորված համայնքների քաղաքապետից՝ բյուրգերմայսթեր (Samtgemeindebürgermeister) և միավորված համայնքների անդամներից (Samtgemeinderatsmitglied), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը, որոնք էլ իրենց կազմից ընտրում են միավորված համայնքների ներկայացուցիչ (Samtgemeinderatsvorsitzende), հանդիպումներ անցկացնելու համար։ Միավորված համայնքներում գործադիր իշխանությունն իրականացնում են միավորված համայնքների քաղաքապետը, որին ընտրում է բնակչությունը, և միավորված համայնքների կոմիտեները (Samtgemeindeausschuss), որոնք կազմված են միավորված համայնքների քաղաքապետից, միավորված համայնքների կոմիտեների անդամներից՝ քաղաքական գործիչներից և օգնականներից (Beigeordneter)՝ պրոֆեսիոնալ չինովնիկներից։
Քաղաքների ներկայացուցչական մարմինները՝ քաղաքային խորհուրդները (Rat der Stadt), որոնք կազմված են առաջին քաղաքապետից՝ օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister) և խորհրդականներից (Ratsherr), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը։ Նրանք էլ իրենց կազմից ընտրում են խորհրդի ներկայացուցիչ հանդիպումներ անցկացնելու համար (Ratsvorsitzender): Քաղաքում գործադիր իշխանության գործառույթն իրականացնում են առաջին քաղաքապետը՝ օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister), որին ընտրում է բնակչությունը, և վարչական կոմիտեները (Verwaltungsausschuss), որոնք կազմված են առաջին քաղաքապետից՝ օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister) վարչական կոմիտեի անդամներից, որոնց ընտրում է քաղաքային խորհուրդը։
Համայնքների ներկայացուցչական մարմինները համայնքային խորհուրդներն են (Rat der Gemeinde), որոնք բաղկացած են քաղաքագլխից (Bürgermeister) և խորհրդականներից (Ratsherr), որոնց բաց ցուցակներով ընտրում է բնակչությունը համամասնական համակարգով, վերջիններս էլ իրենց կազմից հանդիպումներ անցկացնելու համար ընտրում են խորհրդի նախագահ (Ratsvorsitzender): Համայնքում գործադիր իշխանությունը իրականացնում են քաղաքապետը, որին ընտրում է բնակչությունը, և վարչական կոմիտեները (Verwaltungsausschuss), որոնք կազմված են քաղաքապետից և վարչական խորհրդի անդամներից, որոնց ընտրում է համայնքային խորհուրդը։
Քաղաքային շրջանների ներկայացուցչական մարմինները քաղաքային շրջանային խորհուրդներն են (Stadtbezirksrat), գործադիր մարմինները թաղապետերն են (Bezirksbürgermeister):
Գյուղական շրջանների ներկայացուցչական մարմինները շրջանային խորհուրդներն են (Ortsrat), գործադիր մարմինները՝ շրջանային քաղաքապետերը (Ortsbürgermeister):
Ստորին Սաքսոնիայում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը, սակայն շատ լավ զարգացած է նաև մեքենաշինությունը՝ Ֆոլկսվագեն (VW) ապրանքանիշով Վոլֆսբուրգ քաղաքում։
Գերմանիայի նավթի և գազի պաշարի 95%-ը տալիս է Ստորին Սաքսոնիան, օգտագործում են էկոլոգիապես վնասակար ֆրեքինգ տեխնոլոգիան։ Որպեսզի պայթեցնեն շերտը, հողի շերտի տակ ներբեռնում են ջրի, ավազի և թունավոր քիմիական նյութերի խառնուրդ, ինչպիսիք են բենզոլը, տոլուոլը, քսիլոլը և էթիլբենզոլը։ Դրանք թույլ չեն տալիս, որ ճաքերը կրկին փակվեն։ Այդ պատճառով էլ լիմֆոցիտ հանգույցների քաղցկեղի տարբեր տեսակները շատ բարձր տոկոս են կազմում Բրեմենի արևելքում գտնվող Բոթել քաղաքի տղամարդկանց մոտ։
Ի շնորհիվ ավազե-կավային հողի՝ շատ լավ զարգանում է գյուղատնտեսությունը։ Հացահատիկներից բացի մշակում են նաև սևուկ, շաքարեղեգ, հազար, կաղամբ, գազար, ծնեբեկ և կանաչ կաղամբ։ Գյուղատնտեսությունից և անասնապահությունից բացի մեծ դեր ունի նաև պտղաբուծությունը հատկապես Ստորին Սաքսոնիայի հյուսիսում։
Ստորին Սաքսոնիայի ամենահայտնի գիտական հաստատություններն են՝ Գյոթինգենի համալսարանը, Բրաունշվայգի տեխնիկական համալսարանը, Հաննովերի բժշկական ինստիտուտը, Հաննովերի անասնաբուժական ինստիտուտը .
Զբոսաշրջիկներին առաջին հերթին գրավում են Հարց լեռները։ Նրանք այցելում են նաև Այխսֆելդ, Վեզերբերգլանդ, Լայնեբերգլանդ, Հյուսիսային ծովափ, Լյունեբուրգյան անապատ, Վյումմենիեդեղունգ, Շթայնհուդեր և Դյումմեր լճեր, Ալլեր, Լայնե, Հունթե, Վյումե և Վեզեր գետեր։ Զբոսաշրջիկներին հետաքրքրում են նաև նետաձգության ավանդական տոները և կանաչ կաղամբից պատրաստված ավանդական տոնական ուտեստը։
Ստորին Սաքսոնիան գործընկերային հարաբերություններ ունի հետևյալ պետությունների հետ՝
Կրոն
Հավատացյալների զգալի մասը լյութերական է։ Լյութերական խոշոր տեղական եկեղեցիներն են՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստորին Սաքսոնիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 266)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ստորին Սաքսոնիա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.