Հնդկացիներ

Հնդկացիներ (անգլ.՝ Native Americans, իսպ.՝ Amerindio), Ամերիկայի բնիկ ժողովուրդներին տրվող ընդհանուր անունը (բացառությամբ էսկիմոսների և ալեուտների)։ Անվանումը ծագել է մինչև 15-րդ դարի վերջերը առաջին երվրոպացի ծովագնացների (Քրիստափոր Կոլումբոս և այլք) սխալ պատկերացման պատճառով, որոնք իրենց կողմից բացահայտած Ամերիկայի անդրատլանտյան երկրները սխալմամբ համարում էին Հնդկաստան։ Մարդաբանական տիպով հնդկացիները պատկանում են ամերիկանոիդ ռասային։ 21-րդ դարի սկզբի տվյալներով Ամերկայում հնդկացիները ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 60 միլիոն մարդ, իսկ հաշվի առնելով նաև այդպես կոչված ապացեղականացված (ցեղային պատկանելիությունը կորցրած) հնդկացիների թիվը կազմում է մոտ 75 մլն։ Այժմ գոյություն ունի մոտավորապես հազար հնդկացիական ժողովուրդ, այն դեպքում, երբ 15-րդ դարի վերջում կային 2200 ժողովուրդ։

Հնդկացիներ
Հնդկացիներ
Ընդհանուր քանակ

մոտ 60,5 միլիոն մարդ

Բնակեցում
Մեքսիկա Մեքսիկա՝ 14,7 մլն
Պերու Պերու՝ 13,8 մլն
Բոլիվիա Բոլիվիա՝ 6,0 մլն
Գվատեմալա Գվատեմալա՝ 5,8 մլն
Էկվադոր Էկվադոր՝ 3,4 մլն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝ 2,9-5 մլն
Չիլի Չիլի՝ 1,8 մլն
Կոլումբիա Կոլումբիա՝ 1,4 մլն
Կանադա Կանադա՝ 1,4 մլն
Արգենտինա Արգենտինա՝ 955 032
Բրազիլիա Բրազիլիա՝ 817 963
Վենեսուելա Վենեսուելա՝ 524 000
Հոնդուրաս Հոնդուրաս՝ 520 000
Նիկարագուա Նիկարագուա՝ 443 847
Պանամա Պանամա՝ 204 000
Պարագվայ Պարագվայ՝ 95 235
Սալվադոր Սալվադոր՝ ~70 000
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա՝ ~114 000
Գայանա Գայանա՝ ~60 000
Գրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա՝ ~51 000
Բելիզ Բելիզ՝ ~24 501 (Մայաներ)
Ֆրանսիական Գվիանա Ֆրանսիական Գվիանա՝ ~19 000
Սուրինամ Սուրինամ՝ ~12 000 - 24 000
Լեզու(ներ)
հնդկացիների լեզուներ
Հավատք(ներ)

Պատմություն

Համաձայն Միչիգանի համալսարանում կատարված գենետիկական հետազոտությունների արդյունքների, ժամանակակից հնդկացիների նախնինները և էսկիմոսները Ամերիկա են եկել հյուսիսարևելյան Ասիայից այսպես կոչված «Բերինգյան կամուրջով», Ամերիկայի և Ասիայի միջև հնում գոյություն ունեցած ցամաքաշերտով, որը գտնվում էր այժմյան Բերինգի նեղուցի տեղում, և անհետացել է ավելին քան 12 հազար տարի առաջ։ Միգրացիան շարունակվել է 70-ից մինչև 12 հազար տարի մ. թ. ա. և իրենից ներկայացրել է մի քանի իրարից անկախ ալիքներ։

Մշակույթ

Հյուսիսային Ամերիկայում ապրել են մոտ 400 ցեղային հնդկացիներ։ Նրանք բոլորը խոսել են տարբեր լեզուներով և եթե ունեցել են գրականություն, ապա միայն պատկերագրականություն։ Սակայն 1826թ-ին չերոկի ցեղի ղեկավար Սեկվոյան ստեղծեց չերոկիների վանկային այբուբենը, իսկ 1828թ-ին սկսեց թողարկել «Չերոկի Ֆենիկս» թերթը չերոկիների լեզվով։ Տափաստանաբնակ հնդկացիները օգտվել են պատկերագրականությունից։ Նաև գոյություն է ունեցել միջցեղային բառբառ, որին վերաբերվել է ընդհանուր լեզու չիկասոն։ Որոշ ցեղեր լայն հաղորդակցվել են «միմիկաների լեզվով»։ Հաղորդակցման համար օգտագործվել են վանպումներ, որոնք անհրաժեշտության դեպքում հանդիսացել են որպես գումար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 491 Հնդկացիներ 

Tags:

Հնդկացիներ ՊատմությունՀնդկացիներ ՄշակույթՀնդկացիներ Տես նաևՀնդկացիներ ԾանոթագրություններՀնդկացիներ15-րդ դար21-րդ դարԱլեուտներԱմերիկաԱնգլերենԷսկիմոսներԻսպաներենՀնդկաստանՔրիստափոր Կոլումբոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մխիթար ԳոշԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍիրտՆորավանքՀայաստանի լեռներԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԲարդ համադասական նախադասությունՋրհեղեղՀեքիաթՄիավորված ազգերի կազմակերպությունՀայրենիք (հասկացություն)Աշոտ Բ ԵրկաթՇեշտԿենդանակերպի նշաններԲացահայտիչՀայոց պատմությունԱլեքսանդր ՇիրվանզադեՈւիլյամ ՇեքսպիրՍպիտակ ձին (պատմվածք)ԽուստուփԵվրոպայի դրոշներԵրկկենցաղներՏաթևի վանքՊյութագորասի թեորեմՆաիրի ԶարյանԾաղիկԴուբայԵս և նաԳրիգոր ԼուսավորիչՌուսաստանՈսկեպարՀեպատիտ BԿապ (խոսքի մաս)Սողոմոն ԹեհլիրյանՓայծաղԿիրանց վանքԱրարատի մարզՄարդ բանականՍահմանական եղանակՍամվել (վեպ)Շիրակի մարզԼյուդվիգ վան ԲեթհովենԿիստաՀարցական և հարաբերական դերանուններՀաղթանակի օրՆշիկաբորբՎիլյամ ՍարոյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՍամուրայԳոյական անունԽոյ (կենդանակերպի նշան)ԵրաժշտությունԼյարդի հիվանդություններՏուբերկուլոզԶվարթնոցի արծիվԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱպրիլի 22Արհեստական բանականությունԵվրոպաՀակաբիոտիկներԻրանԱուտիզմՇավարշ ԿարապետյանՇնչառությունՎրաստանԶոլի ԱդոկՄամփրե արքանՄագնեզիումՍահակ Ա ՊարթևՇնչառական համակարգԱրա Գեղեցիկ և ՇամիրամՍուրբ Աստվածածին եկեղեցի (Ոսկեպար)Դավիթ ՄուրադյանԼիբանան🡆 More