Հնդկաստանի Միացյալ Ազգային Օրացույց

Հնդկաստանի միացյալ ազգային օրացույց, ստեղծվել է Հնդկաստանում XX դարի 1950-ականներին։ Ընդունվել է 1957 թվականի մարտի 22-ին։ Կիրառվում է հազվադեպ։

Նոր օրացույցի հիմքում ընկած է Սակա դարաշրջանը, որը լայնորեն օգտագործվում էր երկու հազարամյակների ընթացքում Հնդկաստանի բազմաթիվ օրացույցային համակարգերում։ Սակա դարաշրջանի 1892 թվականը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի 1970 թվականի մարտի 22-ից մինչև 1971 թվականի մարտի 21-ը ընկած տարուն։

Տարվա երկարությունը հավասար է արևադարձային տարվա երկարությանը, այսինքն 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան։

Օրացույցը հասարակ տարում պարունակում է 365 օր, իսկ նահանջ տարում՝ 366:

Տարին սկսվում է գարնանային գիշերահավասարի հաջորդ օրից, որը համապատասխանում է Չայտրա ամսվա առաջին օրվան, և համընկնում է մարտի 21-ի հետ։

Տարին բաղկացած է 12 ամիսներից։ Նահանջ տարվա մեջ առաջին վեց ամիսները ունեն 31 օր, իսկ մնացածը՝ 30: Հասարակ տարվա մեջ առաջին ամիսը ևս ունի 30 օր։

ՆԱհանջ տարվա որոշման համար օգտագործվում է հետևյալ կանոնը. Սակա դարաշրջանի տարվան պետք է գումարել 78, և եթե ստացված թիվը բաժանվում է 4-ի առանց մնացորդ, ապա տարին նահանջ է։ Այսպես, Սակա դարաշրջանի 1890 թվականը, որը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի 1968—1969 թվականներին, և բավարարում է նշված պայմանին, ապա ամեն հաջորդ չորրորդ տարին նահանջ է։

Ամսի համար Ամսի անվանումը Օրեր Գրիգորյան օրացույցի օրերի հետ համապատասխանեցում
1 Չայտրա 1—30/31 22/21 մարտ — 20 ապրիլ
2 Վայշակհա 1—31 21 ապրիլ — 21 մայիս
3 Ջյեշտհա 1—31 22 մայիս — 21 հունիս
4 Աշադհա 1—31 22 հունիս — 22 հուլիս
5 Շրավանա 1—31 23 հուլիս — 22 օգոստոս
6 Бхадра 1—31 23 օգոստոս — 22 սեպտեմբեր
7 Աշվինա 1—30 23 սեպտեմբեր — 22 հոկտեմբեր
8 Կարտիկա 1—30 23 հոկտեմբեր — 21 նոյեմբեր
9 Ագրահայանա 1—30 22 նոյեմբեր — 21 դեկտեմբեր
10 Պաուշա 1—30 22 դեկտեմբեր — 20 հունվար
11 Մագհա 1—30 21 հունվար — 19 փետրվար
12 Փհալգունա 1—30 20 փետրվար — 21/20 մարտ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

19501957XX դարՀնդկաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայ-վրացական պատերազմՍինգապուրԱլպիական մանուշակ (պատմվածք)Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Ստրեպտոկոկային ֆարինգիտՓսորիազԱրկադի Տեր-ԹադևոսյանԼևոն ԱրոնյանԱյրին (նորավեպ)Լյուդվիգ վան ԲեթհովենՄեղուներԳետԵռանկյան բարձրությունՀեշտոցՎիլյամ ՍարոյանԹռչուններՎարդանանք (պատմավեպ)ԲանաստեղծությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԲջջային հեռախոսՔաղաքական գործիչԱնգլերենԿիրանց (Տավուշի մարզ)ՀետգրությունԱրշակունիների թագավորությունԲագրատ ԳալստանյանՊատմություն Հայոց (Խորենացի)Ջոնաթան ՍվիֆթԱղմուկ ականջներումԱնահիտ ՊարսամյանԲագրատունիների թագավորությունՄայր Երկրի միջազգային օրՎանի թագավորության արքաների ցանկՄարդու կմախքՀիսուսի ծնունդՍմբատ Ա ՆահատակՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԻնգա և Անուշ ԱրշակյաններՍայաթ-ՆովաԱռաքյալը (Մուրացան)Վլադիմիր ԼենինՄարս (մոլորակ)Կառլես ՊուչդեմոնԳառնու հեթանոսական տաճարԱլեքսանդր ՄակեդոնացիԼյարդի ցիռոզՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՎահանավանքՕվկիանոսՀաստատուն բաղադրության օրենքԱրագածոտնի մարզՍինուսիտՎերին ՈսկեպարՔառօրյա պատերազմԶվարթնոց միջազգային օդանավակայանԱրամ ԱսատրյանԱնսեռ բազմացումՊյութագորասԲյուզանդական կայսրությունՌևմատոիդ արթրիտՄիխայիլ Իպոլիտով-ԻվանովԳլոբալ տաքացումՀայաստանում ֆրանսիական համալսարանՔարտեզՀայկական առածներ և ասացվածքներԹուրքիաՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԿապ (խոսքի մաս)ԶուգահեռագիծՅուրի ՎարդանյանԻտալիաԱրցախյան շարժումՄեծապատիվ մուրացկաններՄատենադարանՀեշտոցի սնկային վարակՆոյյան տապան🡆 More