Կրոն

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։

Կրոն
Կրոն
Կրոնական սիմվոլներ
Կրոն
Քրիստոնեություն
Կրոն
Իսլամ

Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

  • Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի
  • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։ Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։

Կրոնի կառուցվածքային տարրեր

Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։

Կրոնական գիտակցություն

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։

Կրոնական պաշտամունք

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է։ Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը։ Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է։ Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ։ Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումներն՝ եկեղեցով։ էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ են) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ)։

Կրոնի ծագում

Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների։ Հայտնի են կրոնի ծագման և սոցիալական դերի բազմաթիվ մեկնաբանություններ։ Աստվածաբանությունը և իդեալիզմը քարոզում են կրոնի՝ բնածնության ուսմունքը։ Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության (Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ)։ Մինչ մարքսիստական աթեիստական միտքը փորձում էր հիմնավորել, որ ոչ թե կրոնն է մարդուն ստեղծել, այլ մարդը՝ կրոնը։ Զարգացնելով Սպինոզայի, Թ. Հոբսի, ժ. Մելյեի, Վոլտերի, Պ. Հոլբախի և մյուսների աթեիստական գաղափարները՝ հայ առաջավոր մտածողները նույնպես գտնում էին, որ կրոնի երկրային ծագում ունի։ Միքայել Նալբանդյանը պնդում էր, որ կրոնը տգիտության և սարսափի արդյունք է, Ստեփանոս Նազարյանի կարծիքով՝ բնական երևույթները ճիշտ չհասկանալու, իսկ ըստ Գ. Կոստանդյանի՝ «Կրոնի երևակայած խորհուրդները՝ մարդերե շինված են»։ Մինչ դեռ անհրաժեշտ էր իրական կյանքի հարաբերություններից բխեցնել համապա տասխան կրոնական ձևերը, որը, ինչպես նշում են մարքսիզմի դասականները, միակ մատերիալիստական և, հետևաբար, միակ գիտական մեթոդն էր։ Մարքսիզմը, չընդունելով կրոնի ծագման և սոցիալական դերի մասին իդեալիստական տեսությունները գտնում է, որ այն սոցիալ-պատմական երևույթ է, և նրա վերացումը պետք է կապել կրոն-ծնող սոցիալական պատճառների վերացման հետ։ Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ։ Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները։ Տեսական մտածողության սաղմնավորման շնորհիվ մարդը, առարկայական իրականությունից վերացարկվելով, իր մտացածին երևակայական ուժերին հաղորդում է ինքնուրույն գոյություն, սուբաոանցիոնալ, կար գավորիդ նշանակություն, ապա և կենդանի, անձնավորված էակի (օրինակ աստծու) հատկանիշներ։ Այսպես ձևավորվել է կրոնի ծագման իմացաբանական հնարավորությունը։ Այս պրոցեսի և կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն)։ Կրոնի իմացաբանական արմատների կապակցությամբ Լենինը նշում է, որ «Նա անհող չէ, նա անպտուղ ծաղիկ է, անտարակույս, բայց մի անպտուղ ծաղիկ, որը բուսնում է մարդկային... կենդանի ծառի վրա»։ Այստեղից բխում է նաև կրոնի և իդեալիզմի իմացաբանական արմատների ընդհանրությունը։ Սակայն կրոնի առաջացման իմացաբանական հնարավորությունը կարող է իրականության վերածվել միայն սոցիալ-տնտեսական որոշակի պայմանների առկայության դեպքում։

Կրոնի բնութագրումը նախնադարում

Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։

Տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության հավատալիքներ

Ազգային կամ մեկ էթնիկական կազմավորման կրոններ

Միթրաիզմ

Զերվանիզմ

Մազդեիզմ

Հինդուիզմ

Հուդայիզմ

Ջայնիզմ

Սինտոյիզմ

Համաշխարհային կրոններ

Տես նաև

Գրականություն

  • The Confessions of St. Augustine by Bishop of Hippo Saint Augustine
  • The Making of Religion by Andrew Lang
  • Lao Tzu; Tao Te Ching (Victor H. Mair translator); Bantam (1998).
  • The Holy Bible, King James Version; New American Library (1974).
  • The Koran; Penguin (2000), 0-14-044558-7.
  • The Origin of Live & Death, African Creation Myths; Heinemann (1966).
  • Selected Work Marcus Tullius Cicero
  • United States Constitution
  • James, Paul; Mandaville, Peter (2010). Globalization and Culture, Vol. 2: Globalizing Religions. London: Sage Publications.
  • Noss, John B.; Man's Religions, 6th ed.; Macmillan Publishing Co. (1980). N.B.: The first ed. appeared in 1949, 0-02-388430-4.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կրոն 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կրոն հոդվածին
Վիքիճամփորդն ունի Religion and spiritualityին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Կրոն Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոն» հոդվածին։
Կրոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 698 Կրոն 

Tags:

Կրոն ի կառուցվածքային տարրերԿրոն ական գիտակցությունԿրոն ական պաշտամունքԿրոն ի ծագումԿրոն ի բնութագրումը նախնադարումԿրոն Տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության հավատալիքներԿրոն Ազգային կամ մեկ էթնիկական կազմավորման կրոններԿրոն Համաշխարհային կրոններԿրոն Տես նաևԿրոն ԳրականությունԿրոն ԾանոթագրություններԿրոն Արտաքին հղումներԿրոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրազահանԵղջերուներՀարցական և հարաբերական դերանուններՀատապտուղՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԻնքնապաշտպանական մարտեր (1915)ԻմպրեսիոնիզմՀրանտ ՄաթևոսյանԿրեատինինՀայկական կամավորական շարժում (1914-1918)ԵրիկամՄամուլԱվանդույթԵռանկյան միջնագիծԵղիշե ՉարենցՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՄրջյուններԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱրհեստական բանականությունՇաղկապենաբորբՎերածնունդԵրիկամաքարային հիվանդությունԼիտրՄոնղոլական կայսրությունՄոմիկԿանդիդոզԵրաժշտական գործիքներԲեզոարյան այծԹաջ ՄահալՏիպ 1 շաքարային դիաբետԲրեստ-Լիտովսկի պայմանագիրԱմբերդ (ամրոց)ԱրմավիրԱրշակունիների թագավորությունՖեյսբուքՍինդրիկՍամվել (վեպ)ՍինգապուրԱղավնիներՄայր Հայաստան հուշահամալիրՇաքարային դիաբետՏիգրան ՄեծԱղասի ԱյվազյանԱրծիվներԱրևմտյան ՀայաստանՎայոց ձորի մարզՍերմԵզդիներՍարդարապատի հերոսամարտԿապ (խոսքի մաս)ԱնիՎիքիպեդիաԱռաջին համաշխարհային պատերազմԾաղիկԻբուպրոֆենՀայաստանի տնտեսությունԱտոպիկ մաշկաբորբPornhubԱդամ ՍմիթԳրիգոր ԼուսավորիչՀայոց պատմությունԾիր ԿաթինՍահմիՖերմենտԱրիստոտելSourՍասնա ծռերում գործող անձանց անուններԱծխաջուրԿոնՑորենՊետրոս ԴուրյանԵրկրաշարժՇաղկապԼիոնել ՄեսսիՄենինգիտԷկոլոգիաԱրգանդի վզիկի քաղցկեղ🡆 More