Անտառային Կզաքիս

Անտառային կզաքիս (լատին․՝ Martes martes), կզաքիսների ընտանիքին պատկանող կաթնասուն։ Անտառային կզաքիս հանդիպում են Եվրոպաի և Ասիաի արևմտյան մասերում, բնակվում են հիմնականում անտառային տարածքներում։ Ի տարբերություն իր ցեղակից քարակզաքիսի, անտառային կզաքիսը խուսափում է մարդաշատ բնակավայրերից։

Անտառային կզաքիս
Անտառային կզաքիս
Գիտական դասակարգում
Դաս Կաթնասուններ
Լատիներեն անվանում
Martes martes
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նկարագրություն

Անտառային կզաքիսի բուրդը շագանակագույն կամ մուգ շագանակագույն է, կոկորդի մասում կա կլորավուն և դեղնավուն բիծ, որը, ի տարբերություն քարե կզաքիսի, բիծը բաժանված ձև չունի։ Ձմեռային մորթին երկար է, մետաքսանման, ամռանը անտառային կզաքիսի մորթին ավելի կարճ է և կոշտ։ Շատ կզաքիսների պես, անտառային կզաքիսի մարմինը երկարավուն է, ունի համեմատաբար կարճ մազոտ ոտքեր։ Պոչը երկար է և փափուկ, այն օգնում է նրան հավասարակշռություն պահպանել, երբ բարձրանում և նետվում է առաջ։ Գլխի վրա եռանկյունաձև ականջներն են՝ դեղին եզրերով, քիթը, ի տարբերություն քարե կզաքիսների, մուգ է։ Մարմնի երկարությունը 45-58 սմ է, պոչի երկարությունը` 16-28 սմ, իսկ քաշը` 0,8-1,8 կգ։ Արուները, միջին հաշվով, 30% -ով ավելի ծանր են, քան էգերը։

Տարածում

Անտառային կզաքիսներ հանդիպում ենք գրեթե ամբողջ Եվրոպայում։ Նրանք տարածված են Բրիտանական կղզիներից մինչև Արևմտյան Սիբիր, իսկ հարավում՝ Միջերկրական ծովից մինչև Կովկաս և Էլբրուս։ Անտառային կզաքիսներ տարածված չեն Իսլանդիաի, հյուսիսային Սկանդինավիաի և Պիրենեյան թերակղզու մասերում։ Այս կենդանիների բնակավայրը անտառներն են, հիմնականում սաղարթավոր և խառը անտառներում։ Լեռնային շրջաններում այն հասնում է մինչև բարձունքներ, որտեղ ծառեր են աճում։

Ապրելակերպ

Անտառային Կզաքիս 
Անտառային կզաքիսը որսում է սկյուռին

Անտառային կզաքիսները համարվում են ավելի շուտ ծառաբնակներ՝ ի տարբերություն կզաքիսների մյուս տեսակների։ Նրանք կարողանում են արագ բարձրանալ և նետվել առաջ, այդ ընթացքում հաղթահարելով մինչև 4 մետր տարածություն։ Բարձրանալիս նրանք կարողանում են ոտնաթաթերը պտտել 180 °: Ապաստարաններ ստեղծում են իրենց տարածքում, հիմնականում՝ խոռոչներում, կամ օգտագործում են սկյուռների կողմից լքված փչակները, ինչպես նաև գիշատիչ թռչունների բները։ Նրանք այս ապաստարաններում ցերեկը հանգստանում են, իսկ մթնշաղին կամ գիշերը գնում են որս փնտրելու։

Անտառային կզաքիսները հստակ տարածքներ պահպանելու վարք ունեցող կենդանիներ են, նրանք պաշտպանում են իրենց տիրույթի սահմանները նույնասեռականներից, բայց արուների և էգերի տարածքները հաճախ համընկնում են։ Տարածքների չափսերը մեծապես տարբերվում են, չնայած, արուների տարածքները միշտ ավելի մեծ են լինում, քան էգերի տարածքները։ Տարբերություններ են նկատվում նաև տարվա եղանակների հետ կապված։ Ձմռանը տարածքները մինչև 50% պակաս է լինում, քան ամռանը։

Սնունդ

Անտառային կզաքիսը ամենակեր է, բայց նախընտրում է ուտել փոքր կաթնասուններ (օրինակ ՝ դաշտամուկ և սկյուռներ, ինչպես նաև թռչուններ և նրանց ձվեր։ Նախընտրում են նաև սողուններ, անպոչ երկկենցաղներեր, խխունջներ, միջատներ և լեշեր։ Աշնանը հիմնականում սնվում են մրգերով, հատապտուղներով և ընկույզներով։ Անտառային կզաքիս սպանում է իր զոհին ՝ կծելով ծոծրակը:Ուշ ամռանը և աշնանը նա կուտակում և պահպանում է տարվա ցուրտ եղանակի համար սննդի պաշարներ։

Բազմացում

Անտառային կզաքիսների զուգավորումը տեղի է ունենում ամռան կեսին, բայց հղիությունը, իգական սեռի մարմնում սերմնահեղուկի պահպանման պատճառով սկսվում է շատ ավելի ուշ, և սերունդները ծնվում են միայն ապրիլին։ Նրանց զարգացումը նման է քարե կզաքիսների զարգացմանը։ Նորածին ձագերի երկարությունը 10 սմ է լինում, հաճախ ունենում են երեք ձագ։ Առաջին ութ շաբաթը նրանք մնում են ծնողների հետ բնում, ապա դուրս են գալիս բնից և սկսում հետազոտել տարածքը։ Տասնվեց շաբաթ անց նրանք վերջապես անկախանում են, բայց երբեմն նրանք մինչև հաջորդ գարուն փորձում են չբաժանվել իրենց մորից։ Կյանքի երկրորդ տարում անտառային կզաքիսների մոտ սկսվում է սեռական հասունություն, չնայած նրանք առաջին անգամ զուգավորվում են կյանքի երրորդ տարում։ Գերության մեջ կյանքի տևողությունը մինչև տասնվեց տարի է, բայց վայրի բնության մեջ որոշ մասն է միայն, որ ապրում է տաս տարի ավել։

Անտառային կզաքիսը և մարդը

Անտառային Կզաքիս 

Սպառնալիքներ

Նախկինում անտառային կզաքիսի մորթին շատ ավելի բարձր էր գնահատվում, քան քարե կզաքիսի մորթին։ Ակտիվ որսի արդյունքում անտառային կզաքիսները շատ վայրերում դարձել են հազվագյուտ կենդանիներ, քանի որ նրանց տեսակները բազմազան են, այդ պատճառով նրանք, ընդհանուր առմամբ, վտանգված չեն համարվում։ Քանի որ անտառային կզաքիսները առողջ անտառների կարիք ունեն, այդ պատճառով խնդրահարույց է այդպիսի անտառներում նրանց բնակությունը։

Կենդանաբանական այգիներում

Անտառային կզաքիսներին դժվար է ազատությունից զրկելը, ուստի կենդանաբանական այգիներում անտառային կզաքիսներ հանդիպում են հազվադեպ։ Այս տեսակի կզաքիսներ մեծ մասամբ լինում են Հանկենսբյութել և Ինսբրուք քաղաքների կենդանաբանական այգիներում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Անտառային Կզաքիս Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային կզաքիս» հոդվածին։
Անտառային Կզաքիս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային կզաքիս» հոդվածին։

Tags:

Անտառային Կզաքիս ՆկարագրությունԱնտառային Կզաքիս ՏարածումԱնտառային Կզաքիս ԱպրելակերպԱնտառային Կզաքիս ՍնունդԱնտառային Կզաքիս ԲազմացումԱնտառային Կզաքիս Անտառային կզաքիսը և մարդըԱնտառային Կզաքիս ԾանոթագրություններԱնտառային Կզաքիս Արտաքին հղումներԱնտառային ԿզաքիսԱսիաԵվրոպաԼատիներենԿաթնասուններՔարակզաքիս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հելիկոբակտեր պիլորի վարակՀայաստանի դրոշԵրազԿապ (խոսքի մաս)ԹմրամիջոցԱրշակ ԲԲաղանիսԴեղաբույսերԱրցախի ՀանրապետությունԲիբլիական (պոեմ)ՆիդերլանդներԲյուզանդական կայսրությունԱգաթա ՔրիստիԱֆրիկաԲաբկեն ՉոբանյանՄիզոպրոստոլԱնհանգիստ ոտքերի համախտանիշՀեմանգիոմաՂազարոս ԱղայանՀուդայածառՍուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարԱռաքյալներԱռիթմիաՍպիտակուցներԿառավարում (տնտեսագիտություն)ԼեղապարկԴանիել ՎարուժանՍանահինի վանական համալիրԱրաբոՈւկրաինաԾիր ԿաթինՎարդանաշենՄարդու անատոմիաՕքեյԱծական անունԽորանարդՎահան ՏերյանԴերբայԲարդ ստորադասական նախադասությունՔառանկյունԱրաքսԲեզոարյան այծԲրազիլիաԱռաջին համաշխարհային պատերազմԸղձական եղանակԳառնի (գյուղ)ԹալինՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)ԷկզեմաԼեյկոցիտՏեղեկատվական տեխնոլոգիաներԿայծակԼուսանկարչությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀայկական դրամԴերբայական դարձվածՊարբերական աղյուսակՎիտամին EՄարդու առնանդամՄակարավանքՀամաչափությունԱծխաջուրԹիթեռներՀունաստանՀառիճի վանքՉակերտներԱրամ ՊաչյանՀաղթանակի օրԿարմիր գիրքՇամշադինի շրջանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Դերենիկ ԴեմիրճյանԿոկորդի քաղցկեղՀակացնցումային դեղերՔաոս (վեպ)Քարահունջ🡆 More