վստահելի Աղբյուրներ

Հոդվածները պետք է հենվեն վավերական (ստուգելի), երկրորդական, հրապարակված աղբյուրների վրա, որոնք փաստերի ստուգման և ճշգրտության համբավ ունեն: Վավերական են համարվում այն աղբյուրները, որոնք վստահելի ճանապարհով են տպագրվել, այսինքն՝ նրանց վրա կատարվել է սպառիչ գրական և տեխնիկական խմբագրություն, և գրվել են այդ թեմային քաջածանոթ և վստահելի անձանց միջոցով: Հոդվածները չպիտի հենվեն Վիքիպեդիացիների կարծիքների վրա, որոնք կարդացել և մեկնաբանել են առաջնային աղբյուրները իրենց համար: Նաև, մի աղբյուր, որ վավերական է մի կոնտեքստում, կարող է վավերական չլինել մյուսում: Ճիշտ աղբյուր ներկայացնելը միշտ կապվում է կոնտեքստին.

առողջ բանականությունը և խմբագրման դատողությունը ընթացքի անհրաժեշտ մասերից են:

Տպագրվածը կարող է վերաբերել ոչ միայն տեքստային նյութերին, այլև ձայնագրություններին, տեսանյութերին և մուլտիմեդիա այլ նյութերին, որոնք արձանագրվել և հաղորդվել, տեղաբաշխվել կամ արխիվացվել են վավերական երրորդ աղբյուրի կողմից: Տեքստային աղբյուրների նման, սրանք պետք է ճշգրտորեն նշվեն: Նաև, այդ մեդիայի արխիվացված պատճենը պիտի գոյություն ունենա, սակայն պարտադիր չէ, որ համացանցում հասանելի լինի:

Վավերական աղբյուրից օգտվելու պատճառը

Աղբյուրները օգտագործվում են երկու պատճառով՝

  • Հոդվածում արտահայտված պնդումները հաստատելու։

Ճշգրիտ աղբյուրների նշումը ընթերցողին տալիս է այն վստահությունը, որ Վիքիպեդիայի հոդվածը հետևում է վավերականելիության և ոչ-սկզբնական հետազոտության չափանիշներին: Նաև ընթերցողին առիթն է տալիս հղվել այդ աղբյուրներին և նրանց ընթերցել, և աղբյուրի հեղինակներին հարգում է:

Եթե որևէ նախադասության կամ հոդվածի մասին բոլոր աղբյուրները քիչ վավերականելիություն ունենան, երևի ավելի լավ է այդ պարունակությունը Վիքիպեդիայում չընդգրկվի:

Աղբյուրի վավերականության տեսակներ

Հետազոտական աղբյուրներ

Ակադեմիկական և հավասարակիցների կողմից վերանայված հրատարակությունները (անգլերեն՝ peer-reviewed publications) ամենալավ աղբյուրներն են երբ հասանելի են: Սակայն, սրանցից որոշները կարելի է հնացած լինեն, կամ ավելի նոր հետազոտություններով հերքված լինեն, ուրիշ տեսությունների հետ մրցեն, կամ իրենց վերաբերող գավառում վիճելի լինեն: Վավերականելի ոչ-ակադեմիակական աղբյուրներ էլ է կարելի օգտագործել, հատկապես համբավավոր հիմնական հոսքի տպագրություններից: Վիքիպեդիայի հոդվածները պետք է պարունակեն բոլոր հիմնական տեսակետները, հարաբերությամբ իրենց տպագրված ուռուցիկության ամենավավերականելի աղբյուրների միջև: Հարմար աղբյուրի ընտրությունը կապվում է կոնտեքստին և տեղեկությունը պետք է պարզորեն ատրիբուտացվի երբ ընդհարող աղբյուրներ կան:

Լրատվական կազմակերպություններ

Հիմնական հոսքի կազմակերպությունների նյութերից կարելի է օգտվել, հատկապես շուկայի բարձրորակ հրատարակություններից: Կան բացառություններ՝

  • Լրատվությունը տարբեր է կարծիքի կտորնեից: Հրատարակված կարծիքը վավերականելի է միայն որպես հեղինակի կարծիք, և ոչ թե որպես փաստ, և պետք է տեքստում ատրիբուտացվի: Ապրող մարդկանց մասին հոդվածներում, միայն բարձրորակ լրատվական կազմակերպությունների տեղեկությունները կարելի է օգտագործվեն:
  • Ասեկոսեները գուցե լրատվական արժեք ունենան, բայց հանրագիտարանում ոչ մի տեղ չունեն: Միայն վավերականելի աղբյուրներով վավերացված տեղեկությունն է պարունակելի:
  • Ակադեմիական նյութերի, ինչպես ֆիզիկայի կամ հին պատմության մասին, ակադեմիական աղբյուրները գերադասելի են լրատվական աղբյուրներին: Լրատուները հակում ունեն արդյունքները խեղաթյուրելու, կարևոր մանրամասերը դուրս թողնելու և հայտնագործությունների կոնտեքստից դուրս զեկուցելու: Օրինակ՝ լրատվային զեկույցները հաճախ չեն հաջողում արժանաբար զեկուցեն մի նոր գիտական արդյունքի կամ բժշկական բուժման մեթոդիկան, սխալները, ռիսկերը և ծախսերը:
  • Որոշ լրատվական կազմակերպություններ օգտվել են Վիքիպեդիայի հոդվածներից որպես իրենց գործի միակ աղբյուրը: Այս անուղղակի ինքնահղումից հեռու մնալու համար, խմբագիրները պետք է վստահանան, որ լրատվական կազմակերպություններից նյութը Վիքիպեդիայից բացի միակ գոյություն ունեցող աղբյուրը չէ: Ընդհանրապես, այն աղբյուրները, որ ավելի հին են, Վիքիպեդիայի այդ նյութը ընդգրկելուց գերադասելի են:

Հեղինակային հրատարակություններ

Հեղինակային հրատարակությունները մեծ մասամբ ընդունելի չեն, այնուամենայնիվ կարող են օգտագործվել սահմանափակ հանգամանքներում, զգուշությամբ՝

  • Երբ կազմված են թեմայի մասին նշանակալի փորձագետի կողմից, ում աշխատանքը նախկինում հրատարակվել է վավերականելի երրորդ-կողմանի հրատարակությունների կողմից:
  • Որպես հեղինակի մասին տեղեկության աղբյուր, հատկապես հեղինակի մասին հոդվածներում, առանց այն պահանջի, որ թեմայի մասին հրատարակված հեղինակ լինեն:

Ծայրահեղական աղբյուրներ

Այն կազմակերպությունները և անհատները, որոնց տեսակետները հեղինակավոր աղբյուրներում լայնորեն ճանաչված են որպես ծայրահեղական կամ կեղծ-ակադեմիկական, չպիտի օգտագործվեն, բացի որպես տեղեկության աղբյուր այդ անհատների կամ կազմակերպությունների մասին:

Ոչ սկզբնական հետազոտություն

Վիքիպեդիայի հոդվածները պետք է հիմնված լինեն երկրորդական աղբյուրների վրա: Սա նշանակում է, որ քանզի թույլատրելի է սկզբնական և երրորդական աղբյուրներից օգտվել հատուկ պնդումների համար` հոդվածի մեծագույն մասը պետք է հիմնված լինի երկրորդական աղբյուրի վրա:

Տես նաև

Tags:

վստահելի Աղբյուրներ Վավերական աղբյուրից օգտվելու պատճառըվստահելի Աղբյուրներ Աղբյուրի վավերականության տեսակներվստահելի Աղբյուրներ Ոչ սկզբնական հետազոտությունվստահելի Աղբյուրներ Տես նաևվստահելի Աղբյուրներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունԻսպանիաՀայ գրերի գյուտՖրանսիաՎաղ հղիության արյունահոսությունԹուրքիաՍտենտավորումՃարպՂազախստանԹատրոնՎլադիմիր ՊուտինՀրանտ ՄաթևոսյանԵրկիր ՆաիրիՄեքսիկաԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՀունական դիցաբանությունԲույսերԲջիջԱվգուստ ՎայսմանԵրկրաշարժԱպարանԴանիել ՎարուժանՍրատուտՀնդեվրոպական լեզուներԿանոնավոր եռանկյունԵգիպտոսԼենկթեմուրԵրևանի փողոցների ցանկԵրևանի կոնյակի գործարանԱյրին (նորավեպ)ՍպիրտԱնկախ պետությունների դրոշներՍահմի (անձնավորություն)Հակոբ ՊարոնյանՀարկԱստղիկՀամացանցՓոքր ՄհերԼևոն ԺամագործյանԿոկորդաբորբԱրաքսՔրոնոսՍիֆիլիսԹվաբանական պրոգրեսիաՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՄոլորակՆախադասության գլխավոր անդամներՔարտեզՑելիակիաԱրգանդի վզիկի քաղցկեղԱշտարակ (քաղաք)Լյարդի ցիռոզՀեմոգլոբինՄարդու անատոմիաՏաջիկստանՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՄարդու առնանդամի չափսՄիգրենԵվրասիաՄարդու կմախքՀայկական լեռնաշխարհԵվրասիական տնտեսական միությունՎերարտադրողական համակարգԿոկորդի քաղցկեղԱրվեստԿանանց միջազգային օրԹատրոնի համաշխարհային օրՀունարենի այբուբենՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՍննդային թունավորումներՊարզ թիվԿենդանակերպՎանի թագավորության արքաների ցանկՖիմոզՎեներա (մոլորակ)🡆 More