Մոհամադ Խաթամի

Մոհամադ Խաթամի (պարս.՝ محمد خاتمی, Mohammad Xâtami, սեպտեմբերի 29, 1943(1943-09-29) կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14), Ardakan, Յազդի նահանգ, Իրան), Իրանի Իսլամական Հանրապետության հինգերորդ նախագահը` 1997-2005թթ։ Նախագահ է ընտրվել է 1997 թվականին, երկրորդ անգամ վերընտրվել է 2001 թվականին։

Մոհամադ Խաթամի
պարս.՝ محمد خاتمی
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1943(1943-09-29) (80 տարեկան) կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14) (80 տարեկան)
ԾննդավայրArdakan, Յազդի նահանգ, Իրան
ՔաղաքացիությունՄոհամադ Խաթամի Իրան
Կրոնշիա իսլամ
ԿրթությունՍպահանի համալսարան (1969)
Մասնագիտությունscholar, քաղաքական գործիչ, գրադարանավար, գրող և ռազմական գործիչ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինZohreh Sadeghi?
Ծնողներհայր՝ Ruhollah Khatami?
Զբաղեցրած պաշտոններԻրանի նախագահ և Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ
ԿուսակցությունAssociation of Combatant Clerics?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներEmad Khatami? և Leila Khatami?
Կայքkhatami.ir
Ստորագրություն
Изображение автографа
Մոհամադ Խաթամի Mohammad Khatami Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին Յազդ օսթանի Արդական քաղաքում` այաթոլայի ընտանիքում։ Կրտսեր եղբայրը՝ Մոհամադ Ռեզա Խաթամին 1983 թվականից ամուսնացած է այաթոլա Խոմեյնի Զահրայի թոռնուհու հետ։

19 տարեկանում մեկնել է Ղոմ, որտեղ ուսումնասիրում է աստվածաբանություն։ 1965 թվականին ընդունվել է Սպահանի համալսարան, 1969 թվականին ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Նույն թվականին Իրանի զինված ուժերում զորակոչվել է ծառայության։ 1970 թվականին ուսումը շարունակել է Թեհրանի համալսարանում, որից հետո վերադարձել Ղոմ։

1970-ական թվականներին սկսել է համագործակցել շահ Մուհամեդ Ռեզա Պահլավիին հակառակ ուժերի հետ։ 1978 թվականին ընտրվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող Իսլամական կենտրոնի ղեկավար։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել է պատգամավոր Արդականից։

1982-1992 թվականներին եղել է Իրանի մշակույթի նախարար։ 1992 թվականին նշանակվել է նախագահի խորհրդական և Ազգային գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։

1997 թվականի մայիսի 23-ին ընտրվել է Իրանի նախագահ՝ ստանալով ձայների 69,5%-ը (Աքբար Նաթեկ-Նուրին պարտվել է)։ Նա հռչակել է մշակույթի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի քաղաքականության սկիզբը և արևմտյան երկրների հետ ավելի սերտ կապեր հաստատել։ 2001 թվականին վերընտրվել է երկրորդ անգամ (Ահմադ Թավակոլին պարտվել է)։

Խաթամին խոսում է պարսկերեն, արաբերեն, անգլերեն և գերմաներեն։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ելույթներ

2006 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում, նշել է, որ իսլամում համասեռամոլությունը հանցագործություն է և հանցագործությունները պետք է պատժվեն։ Միևնույն ժամանակ ասել է, որ համասեռամոլների համար մահապատժի կիրառումը կարող է քննարկման առարկա դառնալ։ Հարցին, թե ինչպես է նա գնահատում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները, Խաթամին պատասխանել է, որ «նրանք, ովքեր ուրիշներին դժոխք են նետում, երբեք չեն հասնի դրախտ»։

Մրցանակներ

2002 թվականին շնորհվել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային մրցանակը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Tags:

Մոհամադ Խաթամի ԿենսագրությունՄոհամադ Խաթամի ԵլույթներՄոհամադ Խաթամի ՄրցանակներՄոհամադ Խաթամի ԾանոթագրություններՄոհամադ Խաթամի Արտաքին հղումներՄոհամադ Խաթամի1943d:Q580084ԻրանԻրանի Իսլամական ՀանրապետությունՀոկտեմբերի 14Յազդի նահանգՊարսկերենՍեպտեմբերի 29

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գեղարդի վանքՍալբուտամոլՀովհաննես ՇիրազԳիտական ոճՆեպտունՑրված սկլերոզԲառարանՇվեդիաԱնդրանիկ ՕզանյանԼեոնարդո դա ՎինչիՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՄաշկի սնկային հիվանդություններՄամուլՀամակարգիչՎաղարշապատՄեսրոպ ՄաշտոցՍրտի կծկումների հաճախականությունՀրաչյա ԱճառյանՄեքսիկաԿրծքավանդակի ցավԴավիթ ԱնհաղթԱրագածԴատաԼեքսԱրաբական Միացյալ ԷմիրություններԱնլռելի զանգակատունՏավուշի մարզԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Ալպիական մանուշակ (պատմվածք)Երևանի թանգարանների ցանկՍտեփան Զորյան (գրող)ՕվկիանոսԲագրատունիների թագավորություն44-օրյա պատերազմԲույսերՄանրանկարչությունՀորոսկոպԿապ (խոսքի մաս)Երևանի մետրոպոլիտենՋահերով երթՇիզոֆրենիաՀայաստանի անկախության հռչակագիրՍպիտակավոր վանքՀայաստանի ձկների ցանկԵրկկենցաղներՀայերենի կետադրությունՎերին ՈսկեպարԿաթվածԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԳայանե (բալետ)Հերհերի ձորՎիլյամ ՍարոյանՎոլեյբոլԲրազիլիաԱղիների բորբոքային հիվանդությունԲաթումի պայմանագիրՎարդանանց պատերազմՄոնթե ՄելքոնյանԽոյ (կենդանակերպի նշան)Վերաբերական (խոսքի մաս)ՄանդակԿիլիկիայի հայկական թագավորությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՔառօրյա պատերազմՀռոմեական կայսրությունՍիամանթոԵրկիրՌոբերտ ՔոչարյանԿարսԱվարայրի ճակատամարտԱլգորիթմԹվաբանական պրոգրեսիաԲջիջՀայոց ցեղասպանության ճանաչումԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԹրոմբոցիտ🡆 More