Ֆրանսա

Ֆրանսական Հանրապետութիւն (ֆր․՝ République française) (յայտնի նաեւ որպէս Ֆրանսա), միաւորական (անգլ․՝ unitary) կիսանախագահական հանրապետութիւն է Արեւմտեան Եւրոպայի մէջ, իր քանի մը անդրծովեան տարածքներով եւ կղզիներով, որոնք տեղակայուած են Հնդկական, Խաղաղական եւ Ատլանտեան ովկիանոսներուն մէջ։ Մայրցամաքային Ֆրանսան կ’երկարի Միջերկրական ծովէն մինչեւ Անգլիական նեղուց եւ Հիւսիսային ծով, Հռենոսէն մինչեւ Ատլանտեան ովկիանոս։ Յաճախ կը կոչուի l'Hexagone (վեցանկիւն), տարածքի աշխարհագրական պատկերին պատճառով։ Արեւմտեան Եւրոպայի մեծագոյն երկիրն է եւ երկրորդ ամենամեծը աշխարհի մէջ իր բացառիկ տնտեսական գօտիով՝ 11,035,000 ք․մ․2, զիջելով միայն Միացեալ Նահանգներուն (11,351,0002 / 4,383,000 ք․ մղոն)։

Ֆրանսա
Ֆրանսայի Դրօշ Զինանշանը
Ֆրանսա
Ֆրանսա
Ֆրանսա
Կը ներառնէ Բրետան?[2], Լուարի Կենտրոնական Հովիտ?[2], Քորսիքա[3], Իլ տը Ֆրանս[2], Լուարայի երկիր?, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ?, Գվադելուպա?, Ֆրանսական Կիանա, Մարտինիկա?, Մայոտ?, Ռեյունյոն?, Ֆրանսիական Պոլինեզիա?, French Southern and Antarctic Lands?, Նոր Կալեդոնիա?, Սուրբ Բարդուղիմեոսի կղզի?, Սեն Մարտեն?, Սեն Պիեռ և Միքելոն?, Ուոլիս և Ֆուտունա?, Գրանդ Էստ?[4], Նոր Ակվիտանիա?[4], Օվրեն-Ռոն-Ալպեր?[4], Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե?[4], Օկսիտանիա?[4], Օ-դը-Ֆրանս?[4], Նորմանդիա?[4] եւ Կլիպպերտոն?
Պետական լեզու Ֆրանսերէն[5]
Մայրաքաղաք Փարիզ
Օրէնսդիր մարմին French Parliament?
Երկրի ղեկավար Էմանուէլ Մաքրոն
Կառավարութեան ղեկավար Գաբրիել Ատալ?
Ազգաբնակչութիւն 67 749 632 մարդ (2021)[7]
Օրհներգ Մարսէյէզ
Կարգախօս Liberté, égalité, fraternité
Հիմնադրուած է Օգոստոս 843 թ.
Արժոյթ Եւրօ եւ CFP Franc?
Ազգային տօն Ս. Զատկուան Մեռելոց[8][9], Հաղթանակի օր Եվրոպայում?[8][10], Համբարձում[8][11], Whit Monday?[8][12][13], Բաստիլի գրավման օր?[8], Աստուածածնի վերափոխման տօն[8][13], All Saints' Day?[8][13], Հաշտության օր?[8][13], Ս․ Ծնունդ[14], Մայիս Մէկ[8][15], Նոր Տարի[8][13] եւ Աւագ Ուրբաթ
Ժամային համակարգ UTC+1[16]
Հեռաձայնային համակարգ +33
Համացանցի յղում .fr
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,903[17]
service-public.fr(ֆր.)
Ֆրանսա

Նախորդ 500 տարիներուն Ֆրանսա ունեցած էր գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական եւ քաղաքական ասպարէզներուն մէջ, ինչպէս Եւրոպայի, այնպէս ալ ամբողջ աշխարհի մէջ։ 17-րդ եւ 18-րդ դարերուն ընթացքին, Ֆրանսայի գաղութները դարձան Հիւսիսային Ամերիկայի եւ հարաւ-արեւելեան Ասիոյ հսկայական մասը․ 19-րդ դարուն եւ 20-րդ դարու սկիզբներուն, Ֆրանսան կառուցեց երկրորդ ամենամեծ գաղութատիրական տէրութիւնը, ներառելով հիւսիսային, արեւմտեան եւ կեդրոնական Ափրիկէի, հարաւ-արեւելեան Ասիոյ մեծ մասը, ինչպէս եւ Քարիպեան եւ Խաղաղ ովկիանոսեան շատ կղզիներ։

Ֆրանսայի հիմնական գաղափարները արտայայտուած են մարդու իրաւունքներու եւ քաղաքացիի հռչակագրով։ Ֆրանսայի Սահմանադրութիւնը կը բնորոշէ հանրապետութիւնը իբրեւ անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական եւ ընկերային երկիր։ Ֆրանսա աշխարհի առաւել զարգացած երկիրներէն մէկն է․ իր անուանական ՀՆԱ-ի ( համախառն ներքին արտադրանք) մակարդակով, Ֆրանսա իններորդն է աշխարհի եւ երկրորդը՝ Եւրոպայի մէջ։ Ֆրանսա իր կենսամակարդակով առաջինն է Եւրոպայի մէջ (եւ 4-րդը՝ աշխարհի մէջ)։

Ֆրանսայի ռազմական պիւտճէն երրորդն է աշխարհի մէջ ՆԱԹՕ-ի երրորդ ամենամեծ ռազմական ուժն է եւ Եւրոպական Միութեան ամենամեծ բանակը ունի։ Ֆրանսա նաեւ աշխարհի երրորդ ամենաշատ կորիզային զէնքի պաշարները ունի։

Ֆրանսան կը հանդիսանայ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (ՄԱԿ) հիմնադիր անդամ, նաեւ Ֆրանքոֆոնիայի, Մ8 (8 Մեծագոյն երկիրներ), Մ20, ՆԱԹՕ-ի, ԴՀԶՔ, ՀԱԳ եւ Լատինական միութեան անդամ։

Անուանում

"Ֆրանսա" անունը ծագում առած է լատիներէն Francia բառէն, որ կը նշանակէ "Ֆրանքներու երկիր"։ Այլ տարբերակներ ալ կան, կապուած «ֆրանք» անունին ծագումնաբանութեան հետ։ Անոնցմէ մէկը յառաջ եկած է նախագերմաներէն frankon բառէն, որ կը թարգմանուի գեղարդ, որովհետեւ ֆրանքներուն արձակած կացինները կը կոչուէին ֆրանսիսքա։ Այլ տարբերակով, «ֆրանք» գերմանական լեզուներով կը նշանակէ ազատ։

Նախապատմութիւն Եւ Նախնադար

Ֆրանսա 
Լասքօ քարայրներու նկարներէն մէկը, ուր նկարուած է ձի (Տորտոն, մօտաւոր 18,000 Ք․Ա․ ):

Հնագիտական պեղումները պարզած են, որ Ֆրանսայի տարածքին մարդը բնակութիւն հաստատած է աւելի քան 1,8 միլիոն տարի առաջ։ Նախնադարուն մարդիկ ստիպուած էին ապրիլ թափառական կեանքով, հիմնականին զբաղւելով որսորդութեամբ եւ հաւաքչութեամբ։ Ֆրանսայի մէջ մեծ թիւով նկարազարդ քարանձաւներ հաշուած են վերին հին քարէ դարաշրջանէն, որոնց լաւագոյն նմուշներէն մէկը Լասքօ քարանձաւի նկարներն են (Տորտոն, մօտաւորապէս Ք.Ա. 18000)։

Վերջին սառն դարաշրջանի աւարտին (Ք․Ա․ 10000), կլիման բարելաւուեցաւ, եւ Ք․Ա․ 7000-էն Արեւմտեան Եւրոպայի այս հատուածը մտաւ Հին քարէ դարաշրջան եւ բնակիչները անցան նստակեաց կեանքի։ Ք․Ա․ 4-րդ եւ 3-րդ հազարամեակներուն միջեւ տեղի ունեցած ժողովրդագրական եւ գիւղատնտեսական բուռն զարգացումէն ետք, Ք․Ա․ 3-րդ հազարամեակի վերջաւորութեան ի յայտ եկաւ մետաղագործութիւնը։ Մարդիկ սկսան օգտագործել պրոնզ, պղինձ, ոսկի, յետագային նաեւ երկաթ։

Ծանօթագրութիւններ

-1">1,0 1,1 1,2 1,3 1,4 (unspecified title)
  • 2,0 2,1 2,2 Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1956. — ISSN 0242-6773
  • Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1970. — ISSN 0242-6773
  • 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 2015. — ISSN 0242-6773
  • http://www.conseil-constitutionnel.fr/conseil-constitutionnel/francais/la-constitution/les-revisions-constitutionnelles/loi-constitutionnelle-n-92-554-du-25-juin-1992.138025.html
  • ''(unspecified_title)''
  • -6"> (unspecified title)
    https://wikidata.org/wiki/Track:Q2865529">https://wikidata.org/wiki/Track:Q832508">
  • Համաշխարհային բանկի տվյալների բազաՀամաշխարհային Դրամատուն.
  • 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Code du travail
  • http://www.planetepetitsloups.com/origine-histoire-des-jours-feries.php#paques
  • http://www.linternaute.com/sortir/evenement/1228020-8-mai-quelle-est-l-histoire-de-ce-jour-ferie-ne-en-1945/
  • http://www.planetepetitsloups.com/origine-histoire-des-jours-feries.php#ascension
  • http://www.planetepetitsloups.com/origine-histoire-des-jours-feries.php#pentecote
  • 13,0 13,1 13,2 13,3 13,4 http://www.coindusalarie.fr/mes-conges/jours-feries-histoire
  • L3133-1 // Code du travail
  • https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000313475
  • Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1979. — ISSN 0242-6773
  • Human Development ReportՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
  • Ֆրանսիայի սահմանադրության առաջին հոդված ... La France est une République indivisible, laïque, démocratique et sociale.
  • Յաղթահարման արգելքներ. Մարդկային տեղաշարժը եւ զարգացումը։ Մարդու զարգացման զեկոյց 2009։ Միացեալ ազգերու զարգացման ծրագիր Նիու Եորք. ISBN 978-0-230-23904-3
  • ՀՆԱ-ի մակարդակ (հաշուարկուած պաշտօնական փոխարժէքով) Archived 2018-12-27 at the Wayback Machine., ԿՀՎ աշխարհի երկրներու տեղեկագիր
  • Credit Suisse-ի 2010-ի համաշխարհային հարստութեան զեկոյց "Եւրոյով եւ ԱՄՆ տոլարով հաշուարկուած ֆրանսայի տնտեսական հարստութիւնը շատ մեծ է։ Չնայած Ֆրանսայի մէջ կ՛ապրին աշխարհի չափահասներու միայն 1,1%-ը, Ֆրանսան իր կենսամակարդակով չորրորդն է աշխարհի մէջ, Չինաստանէն ետք, սակայն քիչ մը աւելի Գերմանիայէն։" [1] Archived 2011-04-27 at the Wayback Machine.
  • «Սթոքհոլմի միջազգային խաղաղութեան հիմնարկ (SIPRI) ռազմական ծախսեր»։ Milexdata.sipri.org։ արտագրուած է՝ 16 Յուլիս 2011 
  • «Ամերիկեան գիտնականներու միութիւն. Միջուկային զօրքերու իրավիճակը»։ Fas.org։ 26 Մայիս 2010։ արտագրուած է՝ 9 Օգոստոս 2010 
  • «Ֆրանսիայի պատմություն»։ Discoverfrance.net։ արտագրուած է՝ 17 Հուլիսի 2011 
  • Tarassuk Leonid, Blair Claude (1982)։ Զորքերի եւ զենքի մասին ամբողջական հանրագիտարան. զենքի եւ զրահի մասին ամենամեծ ամբողջական գրադարանը նախապատմական ժամանակներից մինչ մեր օրերը։։ Simon & Schuster։ էջ 186։ ISBN 067142257X։ արտագրուած է՝ 2011 թ․ հուլիսի 5 
  • 26,0 26,1 Ժան Կարպենիե (dir.), Ֆրանսուա Լեբրուն (dir.), Ալեյն Տանոյ, Էլիզաբեթ Կարենիե էթ Ժան Մարի Մեյուր (préface de Jacques Le Goff), Ֆրանսիայի պատմություն, Points Seuil, coll. « Histoire », Փարիզ, 2000 (1re éd. 1987), p. 17 ISBN 2-02-010879-8
  • 27,0 27,1 Jean Carpentier 1987 p.17
  • Carpentier et al 2000, pp. 20–24
  • This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Ֆրանսա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
    ®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.

    Tags:

    Միացեալ Նահանգներ

    🔥 Trending searches on Wiki Արեւմտահայերէն:

    Չինական Մեծ ՊատըՆահապետ Քուչակ1814 թուականԹաթուլ ԱլթունեանՀայոց Ցեղասպանութեան Զոհերու ՅուշահամալիրՋիւանիԺան Ժաք ՌուսօԶապէլ ԱսատուրՍոնա ՍիմոնեանԻլան ՄասքԲնութիւնԱրեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւն24 Ապրիլ (Ոգեկոչման Հաստատման Օր)ՖինլանտաԱրուսեակ (մոլորակ)ԿապարՄիացեալ Ազգերու ԿազմակերպութիւնՄարաշՔանատաՀորմուզի ՆեղուցՀայ Դատի ՅանձնախումբՍերոբ (անձնանուն)ՔենիաԲաշ Ապարանի ՃակատամարտԱստուածաշունչԳոյական անունՄառիի ՃակատամարտԶիմպապուէՃորճ ՕրուէլՄուհամմատ ՔուճճահԽաչիկ ԹէօլէօլեանԱշոտ Բ․ ԵրկաթՀաճընի ՀերոսամարտՌուբէն ՍեւակՍուտանՏարածութիւնՔոնԳէորգ ՉաւուշՍարդԱմերիկաՄիկէլ Անճէլ Սիլվէսթըր14 ԴեկտեմբերՆիքիթա ԽրուշչովՍպայԱրամ ԵրկանեանԱծուխՀայ առաքելական եկեղեցւոյ եօթը խորհուրդներըԹատրոնՅունաստանԲառՌուսիաԵրեւանի ԶինանշանՀաճընԵւրոպական ՄիութիւնԿարմիր ԾովՎիքտոր ՀամբարձումեանԱւագ ՀինգշաբթիՊալթեան ԾովՅովսէփ Արղութեան (Իշխան)ՆշենիՍիամանթօԳիւլիստանի ԲերդըՍեւ ՄահԱծանցաւոր բառերՌուբէն (անձնանուն)Մայր ԹերեզաՏոհմածառՈւղեղՄեսրոպ ՄաշտոցՀայկական ԼեռնաշխարհՄեծ Հայքի Վարչական ԲաժանումըՍալմա Հայէք🡆 More