Շիդլովսկու Դաշտամուկ

Շիդլովսկու դաշտամուկ (լատին․՝ Microtus), համստերանմանների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Շիդլովսկու դաշտամուկ
Շիդլովսկու Դաշտամուկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Կրծողներ (Rodentia)
Ենթակարգ Մկնանմաններ (Myomorpha)
Վերնաընտանիք Muroidea
Ընտանիք Համստերանմաններ (Cricetidae)
Ենթաընտանիք Դաշտամկներ (Arvicolinae)
Ցեղ Շիդլովսկու դաշտամուկ (Microtus)
Schrank, 1798

Տարածվածություն

Տարածված են Կենտրոնական Վրաստանում։ Հայաստանում հայտնի է Արագածոտնի մարզի արևմտյան և հյուսիսային մասերում, Շիրակի մարզի կենտրոնական և հարավային, Փամբակի լեռնաշղթայի արևմտյան և կենտրոնական մասերում՝ ծովի մակարդակից 1400-1700 մ բարձրություններում։

Էկոլոգիա

Ապրում են չոր-լեռնային, լեռնային և մարգագետնային խոպան տափաստաններում, դաշտերի միջակոսներում, ցանքատարածություններում, այգիներում և բանջարանոցներում։

Գաղութային տեսակ է, Հայաստանում բնակվում է նոմինատիվ ենթատեսակը, որը մի փոքր խոշոր է Վրաստանում ապրող ենթատեսակից։ Արտաքնապես շատ նման է Փոքր Ասիայում հանդիպող հարթալեռնային դաշտամկանը։ Բներն ավելի հասարակ են, քան հասարակական և սովորական դաշտամկներինը։ Սնվում է վայրի խոտաբույսերով, կարող է սնվել նաև հացահատիկային, տեխնիկական և բանջարանոցային կուլտուրաներով։ Բազմացումը, կապված եղանակային պայմաններից, դիտվում է փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբը։ Հասուն էգը տարեկան կարող է ծննդաբերել մինչև 4 անգամ` բերելով միջինը 7-8 ձագ։ Առաջին սերնդի երիտասարդ էգերը կարող են միանալ բազմացմանը և ունենալ մինչև 2 սերունդ։

Պահպանություն

էնդեմիկ, նեղ արեալային, կրճատվող թվաքանակով տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Սկսած անցած դարի 80-ականնների վերջից և հատկապես 90-ականների կեսերին արեալի սահմաններում թվաքանակը զգալիորեն կրճատվել է։ Միայն 2003 թվականին է տեսակի թվաքանակն առանձին բիոտոպերում մոտ եղել թվաքանակի երկարամյա միջին ցուցանիշներին։ 1970-ական թվականներին կայուն համարվող որոշ պոպուլյացիաներ (օրինակ` Մաստարինի հարթակում) համարյա անհետացել են։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում մարդու տնտեսական գործունեությունը և վաղ գարնանը հորդ անձրևներով և ամռանը երաշտներով ուղեկցվող կլիմայի փոփոխությունները, որն ազդում է դաշտամկների կերային բազայի վրա։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։

Ծանոթագրություններ

Tags:

Շիդլովսկու Դաշտամուկ ՏարածվածությունՇիդլովսկու Դաշտամուկ ԷկոլոգիաՇիդլովսկու Դաշտամուկ ՊահպանությունՇիդլովսկու Դաշտամուկ ԾանոթագրություններՇիդլովսկու ԴաշտամուկԼատիներենՀՀ Կարմիր գիրքՀամստերանմաններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Իլհամ ԱլիևԱստվածաշունչԴիլիջանԿանոնավոր եռանկյունԵրաժշտական գործիքներՀայկական դիցաբանությունՌեալ ՄադրիդՈսկու պաշարներԵղիշե ՉարենցՆար-ԴոսԳլխուղեղի ուռուցքԲնական թիվՖիմոզԻսլամԶվարթնոցի տաճարԶևսՄենք ենք, մեր սարերը (ֆիլմ)Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕրգազմՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՂազարոս ԱղայանՍասնա ծռերՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՆերարգանդային պարույրԹարախակույտՖյուժն խոհանոցՄետրոնիդազոլԴեռահասի հոգեբանությունՕսմանյան կայսրությունՇախմատՊետրոս ԴուրյանԿրծքագեղձի քաղցկեղԹութքԵրևանի կոնյակի գործարանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱրյուն կղանքումԱնաֆիլաքսիաՀայրենԲացահայտիչԼյարդԽաչատուր ԱբովյանՀարավային ԿորեաՓոթորիկ (պիես)ՁիԿախարդանքՆյարդային համակարգԼևոն ԲՇահան ՇահնուրԵվրոպայի դրոշներՄեջքի ցավՀոգեբանությունԱրցախի ՀանրապետությունԳորշ արջՄակդիրՄակբայԽոյ (կենդանակերպի նշան)ՊրահաԹիրոքսինԹվական անունԱդրբեջանԿոկորդաբորբԲանանԿուսությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտՄոլորակՔաղցկեղՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄեծ պասՃարպԳրիգոր ԼուսավորիչՇունՄեծ ՄհերԵրևանՀովհաննես Ադամյան🡆 More