Xxxtentacion: ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ

Ջասեյ Դուեյն Օնֆրոյ (անգլ.՝ Jahseh Dwayne Onfroy, հունվարի 23, 1998(1998-01-23), Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ - հունիսի 18, 2018(2018-06-18), Դիրֆիլդ բիչ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), առավել հայտնի Էքս-Էքս-Էքս Թենթասիոն (XXXTentacion) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ։ Չնայած նրան, որ Օնֆրոյը հակասական գործիչ էր` օրենքի հետ կապված բազմաթիվ խնդիրների պատճառով, նա ունեցել է իր կարճ կարիերայի ընթացքում զգալի թվով երիտասարդ հետևորդներ և ժողովրդականության պոռթկումներ։ Նրան հաճախ էին գովերգում քննադատներն ու երկրպագուները իր բազմակողմանիության, թրեպ, R&B, ռոք և էմո ոճի երաժշտության համար։

Էքս-Էքս-Էքս Թենթասիոն
Xxxtentacion: Կենսագրություն, Գործունեություն, Մահ
Օնֆրոյի մագշոտը 2016թ.
Բնօրինակ անունXXXTentacion
Ի ծնե անունանգլ.՝ Jahseh Dwayne Ricardo Onfroy
Նաև հայտնի է որպեսXXXTentacion, XXX, Triple X, Young Dagger Dick և X
Ծնվել էհունվարի 23, 1998(1998-01-23)
Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԵրկիրXxxtentacion: Կենսագրություն, Գործունեություն, Մահ ԱՄՆ
Մահացել էհունիսի 18, 2018(2018-06-18) (20 տարեկան)
Դիրֆիլդ բիչ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանԲոկա Ռաթոն
ԺանրերՀիփ հոփ, ռեփ ռոք, թրեպ, R&B, ալտերնատիվ ռոք, էմո ռեփ
ՄասնագիտությունՌեփեր, երգիչ, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ, կիթառ, դաշնամուր և թմբուկ
Գործունեություն2013–2018
ԼեյբլBad Vibes Forever,
Caroline, Empire
ԿրթությունՓայփեր ավագ դպրոց
Պարգևներ
Diamond Play Button
Կայքxxxtentacion.com
Ստորագրություն
Ստորագրություն
Xxxtentacion: Կենսագրություն, Գործունեություն, Մահ XXXTentacion Վիքիպահեստում

XXXTentacion-ը ծնվել է Ֆլորիդա նահանգի Պլանտեշյն քաղաքում, սակայն իր մանկության մեծ մասն անցկացրել է Լաուդերհիլում։ Անչափահասների ուղղիչ կենտրոնից ազատվելուց հետո սկսել է զբաղվել ռեփ երաժշտությամբ՝ 2013 թվականի հունիսին «SoundCloud» հարթակում թողարկելով «News/Flock» անվամբ առաջին կատարումը։ Շուտով նա դարձել է հանրաճանաչ գործիչ SoundCloud ռեփում, թրեպ հարթակում, որը տարրեր է վերցնում lo-fi երաժշտությունից և խիստ 808-ականներից։ XXXTentacion-ը լայն ճանաչում է ստացել «Look at Me» սինգլից հետո։ «17» կոչվող դեբյուտային ալբոմը թողարկել է 2017 թվականի օգոստոսի 25-ին, որը զբաղեցրել է ԱՄՆ «Billboard 200» հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը, իսկ երկրորդ՝ «?» կոչվող ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտի 16-ին՝ առաջին տեղը գրավելով «Billboard 200»-ում։ Երկու ալբոմները հավաստագրվել են ամերիկյան ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիաի (RIAA) կողմից։ XXXTentacion-ի մահվանից մեկ շաբաթվա ընթացքում «Sad!» սինգլը Billboard Hot 100-ի 52-րդ հորիզոնականից բարձրացել է արաջին հորիզոնական` Ջեյսին դարձնելով առաջին կատարողը, որը գլխավորում է Billboard Hot 100-ը հետմահու՝ 1997 թվականին The Notorious B.I.G.-ից հետո։ «17» կոչվող դեբյուտային ալբոմը թողարկել է 2017 թվականի օգոստոսի 25-ին։ Օնֆրոյի երկրորդ՝ «?» կոչվող ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտի 16-ին՝ առաջին տեղը գրավելով «Billboard 200»-ում։

2018 թվականի հունիսի 8-ին 20 տարեկանում XXXTentacion-ը մահացու վիրավորվել Էր Ֆլորիդայի նահանգի Դիրֆիլդ-Բիչքաղաքի Մոտոցիկլետների դիլերային կենտրոնի մոտ տեղի ունեցած կողոպուտի ժամանակ։ Հարձակվողները դեպքի վայրից փախուստի են դիմել ամենագնացով այն բանից հետո, երբ Օնֆրոյից գողացել են Louis Vuitton պայուսակը, որը պարունակեր էր 50 հազար դոլար։ Չորս կասկածյալներ ձերբակալվել են և այժմ սպասում են դատին։

Կենսագրություն

Ջասեյ Դուեյն Օնֆրոյը ծնվել է 1998 թվականի հունվարի 23-ին ԱՄՆի Ֆլորիդա նահանգի Պլանտեյշն քաղաքում։ Նրա մայրը ամերիկացի է, հայրը՝ ճամայկացի։ Մոր վատ ֆինանսական դրության պատճառով Օնֆրոյը մանկությունն անցկացրել է տատիկի հետ Պոմպանո Բիչում և Լոդերգիլում։ Ուներ եգիպտական, հնդկական, գերմանական, իտալական և ճամայկական արմատներ։ Վեց տարեկանում դանակով հարձակվել է մի տղամարդու վրա, որը պատրաստվում էր նեղացնել իր մորը։ Մինչև նրան ստիպելը՝ ապրել տատիկի հետ, Օնֆրոյը հայտնվել է խնդիրներ ունեցող երիտասարդների ծրագրում։

Օնֆրոյի հետաքրքրությունը դեպի երաժշտությունը առաջացել է այն ժամանակ, երբ նրա մորաքույրը համոզել է տղային գրանցվել դպրոցի երգչախմբում, ապա եկեղեցական երգչախմբում։ Շատ չանցած նրան հեռացրել են դպրոցի երգչախմբից մի շարք կռիվների պատճառով։ Շուտով մայրը Ջասեյին տեղավորել է Շերիդական տանը (քրիստոնեական կազմակերպության տուն, որը ապաստան և կրթություն է տրամադրել տասներկուսից տասնհինգամյա երեխաների համար), որտեղ անցկացրել է վեց ամիս և սկսել է լսել նու մետալ, հարդ ռոք, ռեփ, ինչպես նաև սովորել է նվագել կիթառ և դաշնամուր։ Հետագայում սովորել է Փայփերի միջնակարգ դպրոցում, բայց թողել է դպրոցը տասներորդ դասարանում։

Նա բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ և հայտնվել է ճաղերի հետևում՝ զենքի ապօրինի տիրապետման, կողոպուտի, ծեծի պատճառով։ 2018 թվականի փետրվարին Օնֆրոյը Instagram-ում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ պատրաստվում է վերադառնալ դպրոց, իսկ 2018 թվականի մարտին հայտարարել էր, որ պատրաստվում է ընդունվել քոլեջ՝ միջնակարգ կրթության վկայական ստանալու համար։ Օնֆրոյը նաև հրապարակավ պատմել է դեպրեսիայի դեմ իր պայքարի մասին։

Գործունեություն

Գործունեության սկիզբ և «Look at Me» (2013-2016 թվականներ)

Ջասեյի երաժշտական կարիերան սկսվել է 2013 թվականի հունիսին՝ նրա «News/Flock» երգի թողարկումից հետո։ Անչափահաս Օնֆրոյը հրազեն պահելու համար ձերբակալելության ժամանակ ծանոթացել է Stokeley Clevon Goulbourne-ի հետ, որն ավելի հայտնի է Ski Mask The Slump God կեղծանվամբ։ Միասին անցկացրած ժամանակի ընթացքում երկուսն էլ ընկերացան և սկսեցին զբաղվել ֆրիսթայլով։ Հիշելով ձերբակալության մասին՝ ռեփերն ասել է, որ հարգանքով է վերաբերվել ոստիկանության սպաներին և անձնակազմին և փորձել է պաշտպանել այլ մարդկանց բանտարկյալներից, այդ թվում ՝ միասեռական բանտախցից, որին Օնֆրոյը ավելի ուշ ծեծել է այն բանի համար, որ նա հետևել է ռեփերին հագուստը փոխելու ժամանակ։

Այն բանից հետո, երբ Օնֆրոյը ազտվել է անչափահասների կալանավայրը, նրանք նորից հանդիպեցին Goulbourn-ի հետ՝ դրամական շահ ստանալու համար մի շարք տնային ներթափանցումներ կատարելու գաղափարով։ Իսկ երիտասարդ ռեփերների ֆրիսթայլը հանգեցրել է նրան, որ Ջասեյը գնել է Blue Snowball միկրոֆոնը և սկսել է ակտիվորեն զբաղվել երաժշտությամբ։ Դա ստիպեց Stokely վարվել նույն կերպ։ Օնֆրոյի կողմից XXXTentacion կեղծանունը հայտարարելուց հետո (որտեղ իսպանական «tentación» նշանակում է գայթակղություն)), նա SoundCloud-ում ներբեռնեց իր առաջին պաշտոնական երգը «Vice City»։ Խոսելով քրեական կյանքից հրաժարվելու իր որոշման մասին՝ Ջասեյն ասել է, որ երաժշտությունն իր զգացմունքների լավագույն ելքն է համարում, ինչն իրեն օգնել է հասկանալ իր այն ժամանակվա ռնկերուհի Ժնևա Այալան։ Դրանից հետո ռեփերը սկսել է հրապարակել իր չթողարկված երգերի փոքր հատվածներ, որոնց պրեմիերան տեղի ունեցել մոտ ժամանակներս։ Նախքան Members Only-ի սեփական երաժշտական հիփ-հոփ խմբի կազմավորումը, Ջասեյը եղել է իր ընկերոջ՝ ռեփեր Ski Mask The Slump God-ի «Very Rare» խմբում։

2014 թվականի նոյեմբերի 21-ին Օնֆրոյը թողարկել է իր պաշտոնական մինի ալբոմը՝ «The Fall» անվանումով։ 2015 թվականի 2015 թվականին հայտնվել է Ski Mask The Slump Gold-ի հետ համատեղ, «Members Only Vol․ 1» միքսթեյփը, որում հայտնվել են նաև Members Only խմբի անդամները։ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին «Look at Me» երգի համապրոդյուսեր՝ Rojas’а-ի հաշվին ներբեռնվել է տվյալ կոմպոզիցիան։

2016 թվականի ապրիլի 28-ին Ջասեյը թողարկել է ևս մեկ մինի ալբոմ՝ Willy Wonka Was a Child Murderer, որի ստեղծման համար ռեփերը ոգեշնչվել է հևի մետալով և ինդի երաժշտությամբ։ 2016 թվականին Օնֆրոյը թողեց բջջային օպերատորի իր աշխատանքը` զարգացող երաժշտական կարիերայի պատճառով և տեղափոխվել է ռեփեր Դենզել Քարրի հետ։

2014 թվականի 21-ին Օնֆրոյը թողարկել է իր առաջին մինի ալբոմը «The Fall» անվանմամբ։ 2015 թվականին Ջասեյը թողարկեց համատեղ միքստեյփ Ski Mask the Slump God-ի հետ՝ Members Only Vol. 1, որին հաջորդել է Members Only Vol. 2 թողարկումը, Members Only զարգացող խմբի որոշ անդամների հետ։ 2016 թվականի հուլիսին Օնֆրոյը ձերբակալվել էր կողոպուտի և մահացու զենքով հարձեկման համար։ Թողնելով $10000 գրավ՝ Օնֆրոյն ազատ է արձակվել և շարունակել է աշխատել «Bad Vibes Forever» դեբյուտային ալբոմի վրա, որի թողարկման ամսաթիվը նշանակվել էր 2016 թվականի հոկտեմբերի 31-ին։ Սակայն «Bad Vibes Forever»-ն այդպես էլ ժամանակին չի թողարկվել և տեղափոխվել է հոկտեմբերի սկզբ՝ ռեփերի ձերբակալության պատճառով՝ վկաներին կաշառելու և հղի ընկերուհուն ֆիզիկական վնասվածքներ հասցնելու համար։

Բանտից ազատում, «Revenge», «17» և «A Ghetto Christmas Carol» (2017 թվական)

2017 թվականին «Look at Me» երգը ԱՄՆ-ի Billboard Hot 100 Թոփ-ում հասել է 34-ի և ընդգրկվել Canadian Hot 100-ի թոփ 40-ում։ Օնֆրոյին մեծ ճանաչում են բերել կանադացի ռեփեր Դրեյքի մեղադրանքները «Look at Me» սինգլի «KMT» երգին նման ֆլոու օգտագործելու համար։ Իր բանտարկության ժամանակ Օնֆրան պայմանագիր է կնքել Սոլոման Սոբեյնի հետ, որը պետք է նրա մենեջերը լիներ մինչև մահ, և չնայած նրան, որ «Look at Me» երգի առաջին ճեղքման ժամանակ Ջասեյը գտնվում էր անազատության մեջ, ձայնագրման լեյբլների ներկայացուցիչները սկսել են Ջասեյի մոտ վեցանիշ պայմանագրեր պատվիրել, սակայն արդյունքում նա պայմանագիր է կնքել Empire Distribution-ի հետ ավելի փոքր ռոյալթիի համար, լի ստեղծագործական հսկողությամբ և ավելի քիչ կանխավճարով։

YouTube-յան ալիք և «?» ալբոմ (2018)

2015 թվականի հունիսի 22-ին Օնֆրոյը սկսել է օգտագործել իր վաղեմի YouTube-յան ալիքը՝ «Xxxtentacion»-ը (այժմ ստիլացված է գլխավոր տառերով), որն ավելի վաղ օգտագործվում էր երաժշտությունը ներբեռնելու համար, խաղային տեսանյութերն ու վլոգները ներբեռնելու համար։ Ալիքն 2021 թվականի ապրիլի վերջի դրությամբ ունի ավելի քան 33 մլն բաժանորդ և 8.1 մլրդ դիտում։ 2018 թվականի հունվարի 22-ին Օնֆրոյը Instagram-ում հայտնել է, որ2018 թվականի հունվարի 22-ին Օնֆրոյը Instagram-ում հայտարարել է, որ ինքը Նյու Յորքի ռեփեր Joey Badass-ի հետ համատեղ նախագիծ է ստեղծում, և նրանք թողարկել են արձակել Soundcloud-ի «King' s Dead» երգի ֆրիսթայլը 2018 թվականի մարտի 9-ին՝ համագործակցության նախապատրաստման շրջանակներում։ YouTube-ի «xxxtentacion» ալիքում նույն օրը ներբեռնել է «#THEHELPINGHANDCHALLENGE» տեսանյութը։ Տեսանյութում Օնֆրոյը երաժշտական գործիքներ, խաղային կոնսուլներ և այլ նվերներ է նվիրում խնամակալ ընտանիքին։ Դրանից կարճ ժամանակ անց Օնֆրոյը հայտարարել է, որ իր ալբոմը ավարտված է, և նա պատրաստվում է թողարկել այն, բայց դա կանի միայն այն ժամանակ, երբ #HELPINGHANDCHALLENGE հեշթեգը Instagram-ում մեկ միլիոն հիշատակում կունենա։

2018 թվականի փետրվարի 21-ին Օնֆրոյը SoundCloud-ի իր էջում թողարկել է «Hope» երգը, որը նվիրված է Սթոունման Դուգլասի միջնակարգ դպրոցում հրաձգության զոհերին։ Դա տեղի է ունեցել Պարկլենդում, Օնֆրոյի հայրենի քաղաքից մի քանի մղոն դեպի հյուսիս։ ? ալբոմի առաջատար սինգլը՝ «Sad!»-ը թողարկվել է մի քանի ժամ ուշ՝ «Changes» երգի հետ համատեղ։ «Sad!» երգի դեբյուտը կատարել է 17-րդ տեղում՝ դառնալով ԱՄՆ-ի հիթ-շքերթներում Օնֆրոյի ամենահայտնի երգը, և ի վերջո հասնելով 1-ին հորիզոնականին Ջասեյի մահից հետո։ Պաշտոնական երաժշտական տեսահոլովակը թողարկվել է հունիսի 28-ին։ «Moonlight»-ը և «Hope»-ը նույնպես հայտնվել են հիթ-շքերթում նրա մահից հետո՝ հասնելով ամենաբարձր հորիզոնականին 13 և 70 համարների ներքո։

Օնֆրոյըը հայտարարել է իր երկրորդ «?» ստուդիական ալբոմի թողարկման ամսաթիվը՝ 2018 թվականի մարտի 12-ին։ Նա հրապարակել է 18 երգից բաղկացած թրեքերի ցուցակը, որում ընդգրկված էին  Joey Bada$$, Թրևիս Բարքեր և PnB Rock։ ? թողարկվել է 2018 թվականի մարտի 16-ին և առաջին տեղն Է զբաղեցրել ամերիկյան Billboard 200 չարթում՝ դառնալով Օնֆրոյի թիվ մեկ ալբոմը ԱՄՆ-ում։ «?» ալբոմի թողարկումից կարճ ժամանակ անց Օնֆրոյը նոր տասը միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Empire Distribution- ի հետ` իր երրորդ մենակատար ալբոմի համար։

Անձնական կյանք

Օնֆրոյի մահվանից մեկ շաբաթ անց նրա մայրը հայտարարել է, որ ռեփերը հայր է դառնալու։ Նա հրապարակել է ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը ու գրել.

«Նա (XXXTentacion) մեզ վերջին նվեր է թողել»։

Օնֆրոյի ծննդյան 21-րդ տարեդարձից երեք օր անց՝ հուվարի 26-ին Ջենեզիս Սանչեսը լույս աշխարհ բերեց ռեփերի որդուն՝ Գեկյումի(Gekyume) Օնֆրոյին։ Երեխայի անվանումը ստեղծվել էր հոր կողմից, որ նշանակում է գիտակցության այլ մակարդակ։

Ապագա հայրիկը նույնիսկ չի հասցրել որդուն ներառել կտակի մեջ՝ ժառանգությունը փոխանցելով մայրիկին ու եղբորը։

Մահ

2018 թվականի հունիսի 18-ին Օնֆրոյը դուրս է եկել Մայամիի իր մոտոցիկլետային սրահից։ Անծանոթը կրակել է նրա վրա և թաքնվել։ Օնֆրոյը ընկել է կոմայի մեջ և հետո մահացել է հիվանդանոցում՝ այդպես էլ չարթնանալով։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Xxxtentacion: Կենսագրություն, Գործունեություն, Մահ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «XXXTentacion» հոդվածին։

Tags:

Xxxtentacion ԿենսագրությունXxxtentacion ԳործունեությունXxxtentacion ՄահXxxtentacion ՍկավառակագրությունXxxtentacion ԾանոթագրություններXxxtentacion Արտաքին հղումներXxxtentacion19982018d:Q584849d:Q984677Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱմերիկացիԱնգլերենԲրովարդ շրջան (Ֆլորիդա)ԵրգիչԷմոԹրեպ երաժշտությունՀունիսի 18Հունվարի 23ՌեփՌիթմ ընդ բլյուզՌոքՖլորիդա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բիբլիական (պոեմ)Բաշ-Ապարանի ճակատամարտԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՓոխաբերությունՍտեփան Զորյան (գրող)ԲարդիՀովհաննես ԱդամյանԱրծաթԳլոբալ տաքացումԻնդոնեզիաՔաղաքական գործիչՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ՌուսերենԳեղարքունիքի մարզՍասունցի ԴավիթԱլեքսանդր ՍպենդիարյանԷթիլ սպիրտԱմբողջ թիվՎահանագեղձԱնգլերենՀայերենՄարսողական համակարգԱնմոռուկ (խորհրդանիշ)Աքիլեսյան գարշապարԿռունկներՀովհաննես ԲաղրամյանՍատուրն (մոլորակ)Հարավային ԿորեաՇարահյուսությունԲաթումի պայմանագիրՀայկ նահապետՍևանի ճակատամարտՎիտամին D-ի անբավարարությունԲյուզանդական կայսրությունԶուգահեռագիծՍպիտակուցներՎարդանանց պատերազմՅուրի ՎարդանյանՍիրտ-անոթային հիվանդությունԱրյան ճնշումԱրմեն Տիգրանյան (երգահան)ԼեյկոցիտՀավերժության հայկական նշանՍինուսիտԿոնՄակդիրՄոնթե ՄելքոնյանՄագաղաթՀաստ աղիքների բորբոքումՖուտբոլԳառնու հեթանոսական տաճարՍեղան (երկրաչափություն)Փոքր ՄհերԱրծիվներՀայաստանի բուհերի ցանկՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱնդրանիկ ՕզանյանՀայկական ԽՍՀ շրջաններԿիպրոսԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՓղերՍայաթ-ՆովաԿասկադ համալիրՏիգրան ՀամասյանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՍակավարյունությունԱնդրեյ ԲիտովՎիրուսներՔարերի սիմֆոնիաԾիրանՀենրիխ ՄխիթարյանՓոշոտումԲուդդայականություն🡆 More