Ռոջեր Ֆեդերեր

Ռոջեր Ֆեդերեր (գերմ.՝ Roger Federer, օգոստոսի 8, 1981(1981-08-08), Բազել, Շվեյցարիա), շվեյցարացի թենիսիստ, հանդես է գալիս 1998 թվականից։

  • Մենախաղերի արդյունքով եղել է աշխարհի առաջին ռակետ, ռեկորդային 302 շաբաթ, որից 237 շաբաթը անընդմեջ։
  • Մեծ սաղավարտի տիտղոսակիր, Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 19 անգամ։
  • Մեծ սաղավարտի մրցաշարերում եզրափակիչ է հասել ռեկորդային 29 անգամ, որից 10-ը անընդմեջ։
  • Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերում եզրափակիչ է հասել առնվազն 5-ական անգամ, ինչը հանդիսանում է բացարձակ ռեկորդ։
  • Ընդհանուր հաշվարկով Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է ավելի քան 300 անգամ և սահմանել ռեկորդ։
  • Ուիմբլդոն մրցաշարում եզրափակիչ է դուրս եկել 11 անգամ և հաղթել 8–ում, 2003-2007, 2009, 2012, 2017 թվականներին։
  • ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ է հասել 7 անգամ և նորից սահմանել ռեկորդ։
  • 6 անգամ հաղթել է ATP ամփոփիչ մրցաշարում։
  • Կարիերայի ընթացքում վաստակել է ավելի քան 100 մլն․ դոլար։
Ռոջեր Ֆեդերեր
Ռոջեր Ֆեդերեր
ֆր.՝ Roger Federer
Ռոջեր Ֆեդերեր
Սեռարական
ՔաղաքացիությունՌոջեր Ֆեդերեր Շվեյցարիա
Բնակվելու վայրBottmingen?
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 8, 1981(1981-08-08) (42 տարեկան)
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա
Հասակ185 սանտիմետր սմ
Քաշ85 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1998
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
ՄարզիչIvan Ljubičić?, Peter Carter?, Peter Carter?, José Higueras? և Severin Lüthi?
Պարգևավճար, USD97,341,456
Մենախաղ
Խաղեր Հ/Պ1251–275
Տիտղոսներ93
Ամենաբարձր վարկանիշ1 (փետրվարի 2 2004)
Ներկայիս վարկանիշ3 (հունվարի 18, 2016)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիահաղթող (2004),(2006),(2007),(2010),(2017)
Ֆրանսիահաղթող (2009)
Ուիմբլդոնհաղթող (2003-2007),(2009),(2012),(2017)
ԱՄՆհաղթող (2004-2008)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ131–93
Տիտղոսներ8
Ամենաբարձր վարկանիշ1 2017)
rogerfederer.com(անգլ.)
Թարմացվել է՝ 2020 թ. հուլիսի 13

Կենսագրություն

Ֆեդերերը ծնվել է գերմանաշվեյցարացի Ռոբերտ Ֆեդերերի ու աֆրիկացի Լինեթ դյու Ռանդի ընտանիքում։ Մանուկ հասակից խոսում է գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։ Ինչպես ասում է ինքը՝ թենիսիստը, իր Roger անունը ճիշտ է արտասանել անգլերեն ոճով ինչպես Ռոջեր (այլ ոչ ֆրանսերեն ինչպես Ռոժեր՝ չնայած նրա անվան այսպիսի տարբերակը երբեմն հանդիպում է)։ Ունի երկու քաղաքացիություն՝ Շվեյցարիա ու ՀԱՀ՝ չնայած բոլոր սպորտային մրցաշարերում ներկայանում է շվեյցարական դրոշի ներքո։

2008 թվականի օգոստոսի 8-ին իր 27-ամյակին Ֆեդերերը պատիվ է ունենում Շվեյցարիայի հավաքականի դրոշը տանել Պեկինում կայացած Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ։ Նա շվեյցարական դրոշը տարել է նաև Աթենքում կայացած Օլիմպիադայի ժամանակ 2004 թվականին։

Ամուսնացած է նախկին թենիսիստ Միրոսլավա Վավրինեցի հետ (լավագույն ցուցանիշ՝ 76-րդ տեղը աշխարհի մակարդակով)։ Նրանք սկսեցին հանդիպել 2000 թվականին, երբ երկուսն էլ հանդես եկան Սիդնեյի Օլիմպիադայում։ Իր վերջին մրցախաղը նա խաղաց 2002 թվականին, երբ վնասեց ոտքը։

2009 թվականի մարտի 14-ին Ռոջերը հայտարարեց, որ նա ու իր ընկերուհին պատրաստվում են ծնողներ դառնալ։ 2009 թվականի հուլիսի 23-ին Միրոսլավա Վավրինեցն ունեցավ երկու աղջիկ, ում անունը դրեցին Մայլա Ռոուզ (անգլ.՝ Myla Rose) ու Շարլին Ռիվա (անգլ.՝ Charlene Riva)։ 2014 թվականի մայիսի 6-ին Միրոսլավան ունեցավ ևս երկու տղա երկվորյակներ)՝ Լեոյին ու Լեննիին։

Ծանոթագրություններ

Tags:

19811998ԲազելԳերմաներենԹենիսՇվեյցարիաՕգոստոսի 8

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄուրացանԴերենիկ ԴեմիրճյանԾաղկեվանք (Արա լեռ)Վոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՋիլիզաՍնկերԱտոպիկ դերմատիտՄանրանկարչությունԱլերգենՄարինա ԲերբերյանՀիսուսՀայկական խոհանոցԲրազիլիաԿենդանակերպի նշաններՀայաստանի բուսական աշխարհԳլխուղեղԵնթակաՎահանագեղձՄիզուղիների ինֆեկցիաներՀարավային Ամերիկայի երկրների ցանկԼեոնիդ ՊարֆյոնովԿենդանիների հատկանիշների ցանկԱրշակ ԲԱրյան շրջանառությունՍինգապուրՀինդուիզմԷպոսՀայաստանի պատմական մայրաքաղաքներՄարսողական համակարգՍտոմատոլոգիաՎերաբերական (խոսքի մաս)Վարդան ՄամիկոնյանՄտավոր հետամնացությունՈրովայնային ցավԿոնքի բորբոքային հիվանդությունԵվրոպաՀայկական լեռնաշխարհԵրազՀայաստանի բուհերի ցանկԵղիշե ՉարենցԿաթնասուններՀայաստանի անտառներՍրբանային սեքսՄշակույթՖյուժն խոհանոցՄոդեռնիզմՔամիՏեղեկատվական տեխնոլոգիաներԿանանց միջազգային օրՀայաստանի Կարմիր գիրքԴվինԲարորակ ուռուցքներՍյունիքի մարզԿեսարյան հատումՀայերենԼոպերամիդԼեհաստանՔութեշԳուրգեն ՋանիբեկյանՆերարգանդային պարույրԵվրոպայի դրոշներԶևսՈւրոլոգիաՄոմիկԿատուներԲորբոքումԳուրգեն ՄելքոնյանԶատիկԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՄեծ Հայքի նահանգների ցանկՊատարագ (եկեղեցական)Վերարտադրողական համակարգՇագանակագեղձի բարորակ գերաճՀաղարծնի վանքԱրևմտյան ՀայաստանԼևոն ԺամագործյանԵղնջացան🡆 More