Ռասպուտիցա

Ռասպուտիցա, ժամանակաշրջան, երբ գրունտային ճանապարհները դառնում են անանցանելի կամ դժվարանցանելի։ Տերմինը մեծ մասամբ տարածված է Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում։ Գոյություն ունի աշնանային (մոտավորապես հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի վերջ) և գարնանային (մարտի կեսից մինչև ապրիլի վերջ) ռասպուտիցա։ Առաջինն առաջանում է անձրևների, իսկ երկրորդը` ձյան հալման հետևանքով։ Ռասպուտիցան առավել արտահայտված է լինում ճահճային տարածքում։ Ռասպուտիցան մի քանի անգամ «փրկել է» Ռուսաստանը պատերազմների ժամանակ։ Ռուսիայի վրա մոնղոլների արշավանքների ժամանակ թաթար-մոնղոնլների զորքը չի հասել Նովգորոդ գարնանային ռասպուտիցայի պատճառով։ Ռասպուտիցան մեծ խոչընդոտ է եղել Նապոլեոնի զորքերի համար 1812 թվականի հայրենական պատերազմի ժամանակ։ Այն մեծապես ազդել է բանակի տեղաշարժման արագության վրա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռասպուտիցան օգնել է հաղթել Մոսկվայի ճակատամարտը։ Գերմանացիների տեխնիկան ջարդվում էր, մեծապես նվազում էր զորքերի շարժունակությունը։ Ֆինլանդիայում գոյություն ունի նմանատիպ երևույթ, որը կոչվում է «rospuutto»: Ֆինլանդիայի չասֆալտապատված ճանապարհների մեծ մասը ռասպուտիցայի ժամանակ առհասարակ անօգտագործելի են։ Ֆիննական ռասպուտիցան հիմնականում տեղի է ունենում գարնանը, երբ ձյունը հալվում է, և գարնանային անձրևներ են տեղում։ Արևմտյան պատմագրության մեջ մտել է rasputíts տերմինը, որը նշանակում է Ռուսաստանում ռազմական գործողություններին խանգարող ամպրոպային անձրևների շրջան։

Արվեստում

Գեղանկարչություն

Ռասպուտիցա 
Ալեքսեյ Սավսարով Ռասպուտիցա, 1894
  • Ալեքսեյ Սավսարով. Ռասպուտիցա
  • Արխիպ Կուինջի. Աշնանային ռասպուտիցա
  • Անաստասիա Շվեցովա. Ռասպուտիցա

Գրականություն

  • Էդուարդ Կոնովալով. Ռասպուտիցա (ժողովածու)

Ֆիլմեր

  • Դեպի ռասպուտիցա, Անդրեյ Ռազումովսկու ֆիլմը

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Ռասպուտիցա ԱրվեստումՌասպուտիցա ՊատկերասրահՌասպուտիցա Տես նաևՌասպուտիցա ԾանոթագրություններՌասպուտիցաԱնձրևԲելառուսՀայրենական մեծ պատերազմՁյունՃահիճՄոսկվայի ճակատամարտՆապոլեոնՆովգորոդՈւկրաինաՌուսաստանՖինլանդիաՖրանսիացիների ներխուժումը Ռուսաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄարսողությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀամո ՍահյանՏեղի պարագաՄիապետությունՔարերի սիմֆոնիաԱկրոստիքոսՏիպ 1 շաքարային դիաբետՊոլ ՄորֆիԵրվանդունիների թագավորությունՎեներա (մոլորակ)Գեղարքունիքի մարզԴուբայԴվինԵրեխայի իրավունքներՀովհաննես ԲաղրամյանԵռանկյան միջնագիծԿլոնավորումԹորոս ՌոսլինՄանկական և պատանեկան հանրագիտարաններԷրիթրոցիտներԲրուցելոզԱնանիա ՇիրակացիՄխիթարյան միաբանությունԱշխարհի երկրներն ըստ տարածքիՎիտամին AԿարտոֆիլՀայաստանի պաշտպանության նախարարության շենքԱծանցյալԱնտարկտիդաԴերենիկ ԴեմիրճյանՓիլիսոփայությունԱնահիտՀեմոֆիլիաՀավասարասրուն սեղանԿաուչուկներՍինդրիկԱՄՆ-ի նախագահների ցանկԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՍերգեյ ՓարաջանովՆազիկ ԱվդալյանՋերմաստիճանՍերմԿոտայքի մարզԲուրգ (երկրաչափություն)Վիտամին D-ի անբավարարությունԷրիթրոցիտների նստեցման արագությունԱղավնիներՄաշկաբորբՄոնթե ՄելքոնյանՄոսկվաԲեզոարյան այծՌոմանոս ՄելիքյանՀինդուիզմԴավիթ ԱնհաղթՄինաս ԱվետիսյանՀայաստանի ձկների ցանկԹուրքիաՎբեթԽՍՀՄ փլուզումՆԱՏՕՓոքրիկ իշխանըՄիքայել ՆալբանդյանԱրյան ընդհանուր հետազոտությունԿոչականՇվեդիաՇառլ ԱզնավուրՏուբերկուլոզԸնկերությունԼոռու մարզԱրա Գեղեցիկ և ՇամիրամԶատիկՕվկիանիաՍայաթ-ՆովաՀարադրությունԾծմբական թթու🡆 More