Մայքլ Բի Ջորդան

Մայքլ Բակարի Ջորդան (անգլ.՝ Michael Bakari Jordan, փետրվարի 9, 1987(1987-02-09), Սանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Մայքլ Բի Ջորդան
Մայքլ Բի Ջորդան
անգլ.՝ Michael B. Jordan
Մայքլ Բի Ջորդան
Ջորդանը 2018 թվականի մայիսին Կաննի կինոփառատոնի ժամանակ
Ծնվել էփետրվարի 9, 1987(1987-02-09) (37 տարեկան)
ԾննդավայրՍանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունNewark Arts High School?
ՔաղաքացիությունՄայքլ Բի Ջորդան ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, գործադիր պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, մոդել և կինոռեժիսոր
ԸնտրանիՍև Հովազ, Creed?, Friday Night Lights?, Fruitvale Station?, Without Remorse? և Տիեզերական ջեմ 2։ Նոր ժառանգություն
Համատեղ ապրող(ներ)Lori Harvey?

Կյանքը և կարիերան

1987-2011: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ

Մայքլ Բակարի Ջորդանը ծնվել է 1987 թվականի փետրվարի 9-ին Կալիֆորնիա նահանգի Սանտա Անա քաղաքում։ Նա Մայքլ Ջորդանի և Դոնա Դեյվի երեք երեխաների մեկն է։ Ունի ավագ քույր՝ Ջամիլան, և կրտսեր եղբայր՝ Խալիդը։ Նա սովորել է Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում գտնվող արվեստի ավագ դպրոցում, որտեղ նաև խաղացել է բասկետբոլային թիմում։

Ջորդանը իր կարիերան սկսել է որպես մոդել՝ նկարահանվելով այնպիսի ընկերությունների գովազդներում, որոնցից են՝ Modell's Sporting Goods և Toys "R" Us: Նա իր դերասանական կարիերան սկսել է 1999 թվականին՝ ստանալով փոքրիկ դերեր «Քոսբի» և «Սոպրանոներ» հեռուստասերիալներում։ 2001 թվականին նա նկարահանվեց «Հարդբոլ» ֆիլմում, իսկ հետագայում նկարահանվեց այնպիսի հայտնի հեռուստասերիալներում, որոնցից են՝ «Մետաղալար» (2002), «Իմ բոլոր երեխաները» (2003-2006), «Ուրբաթ երեկոյի լույսերը» (2009-2011), «Ծնողներ» (2010-2011) և այլն։

2012-ներկա։ Ճանաչում և հաջողություն

2012 թվականին Ջորդանը ստացավ իր առաջին գլխավոր դերը «Ֆրութվեյլ կայարան» ֆիլմում, որի պրեմիերան կայացավ հաջորդ տարի։ 2015 թվականին էկրան բարձրացավ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ «Քրիդ» սպորտային դրաման, որտեղ Ջորդանը մարմնավորում է գլխավոր հերոս Ադոնիս Քրիդին։ Նա արժանացավ կինոքննադատների բարձր գնահատականին այդ ֆիլում նկարահանվելու շնորհիվ, ինչպես նաև ստացավ «Լավագույն դերասան» մրցանակը մի քանի մրցանակաբաշխություններում։ 2018 թվականին կայացավ սուպերհերոսների մասին պատմող «Սև հովազ» ֆիլմի պրեմիերան, որտեղ Ջորդանը մարմնավորում է Էրիկ Քիլմոնգերին։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 «Սև և սպիտակ» Black and White Երիտասարդ #2
2001 «Հարդբոլ» Hardball Ջեմալ
2007 «Բլեքաութ» Blackout Սի Ջեյ
2009 «Պաստոր Բրաուն» Pastor Brown Թարիք Բրաուն
2012 «Կարմիր պոչեր» Red Tails Մորիս Ուիլսոն
2012 «Քրոնիկա» Chronicle Սթիվ Մոնտգոմերի
2013 «Ֆրութվեյլ կայարան» Fruitvale Station Օսկար Գրենթ
2014 «Այդ անհարմար պահը» That Awkward Moment Մայքի
2015 «Ֆանտաստիկ քառյակ» Fantastic Four Ջոնի Սթորմ
2015 «Քրիդ» Creed Ադոնիս Ջոնսոն Քրիդ
2018 «Սև Հովազ» Black Panther Էրիկ Քիլմոնգեր
2018 «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» Fahrenheit 451 Գայ Մոնթեգ
2018 «Քին» Kin Տուն մաքրող
2018 «Քրիդ 2» Creed II Ադոնիս Ջոնսոն Քրիդ

Հեռուստասերիալներ

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
1999 «Սոպրանոներ» The Sopranos Ռայդլենդ Քիդ 1 էպիզոդ
1999 «Քոսբի» Cosby Մայք 1 էպիզոդ
2002 «Մետաղալար» The Wire Ուոլաս 12 էպիզոդ
2003-2006 «Իմ բոլոր երեխաները» All My Children Ռեջի Փորթեր Մոնտգոմերի 59 էպիզոդ
2006 «CSI․ Հանցանքի վայրի տեղազննում» CSI: Crime Scene Investigation Մորիս 1 էպիզոդ
2006 «Առանց հետք» Without a Trace Ջեսի Լյուիս 1 էպիզոդ
2007 «Դետեկտիվ գործ» Cold Case Մայքլ Քարթեր 1 էպիզոդ
2009 «Շտապ ծանուցում» Burn Notice Քորի Ջենսեն 1 էպիզոդ
2009 «Ոսկորներ» Bones Փերի Ուիլսոն 1 էպիզոդ
2009 «Օգնականներ» The Assistants Նեյթ Ուորեն 13 էպիզոդ
2009-2011 «Ուրբաթ երեկոյի լույսերը» Friday Night Lights Վինս Հովարդ 26 էպիզոդ
2010 «Օրենք եւ կարգ. Քրեական նպատակ» Law & Order: Criminal Intent Դենի Ֆորդ 1 էպիզոդ
2010 «Խաբիր ինձ» Lie to Me Քեյ 2 էպիզոդ
2010-2011 «Ծնողներ» Parenthood Ալեքս 16 էպիզոդ
2012 «Բնակարան» House Ուիլ Ուեսթվուդ 1 էպիզոդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մայքլ Բի Ջորդան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Բի Ջորդան» հոդվածին։

Tags:

Մայքլ Բի Ջորդան Կյանքը և կարիերանՄայքլ Բի Ջորդան ՖիլմագրությունՄայքլ Բի Ջորդան ԾանոթագրություններՄայքլ Բի Ջորդան Արտաքին հղումներՄայքլ Բի Ջորդան1987Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԿալիֆոռնիաՍանտա ԱնաՓետրվարի 9

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մոնթե ՄելքոնյանԹեհրանԲնության պահպանությունՀեմոգլոբինՀեպատիտ BՀայաստանի բուհերի ցանկՊետրոս ԴուրյանՀնդկաստանԱլգորիթմՔաղաքական գործիչԵրկրի օրՀայաստանի քաղաքներըՍողոմոն ԹեհլիրյանԼյարդի հիվանդություններՊյութագորասի թեորեմՊապ թագավորՎաղարշապատՄեղրԱվտոմեքենաՔութեշՎահագնՀայաստանի տնտեսությունՀայաստանի առաջին հանրապետությունՄիջատներԵրիկամԵռանկյան մակերեսԱրմավիրՇուշիի ազատագրումԱրյան խումբԹաթուլ ԿրպեյանՀաստ աղիքների բորբոքումՀայերեն հայհոյախոսությունԱրեգակՀայաստանԵրվանդ ՔոչարԿրծքավանդակի ցավՔարային շինանյութերԱնսեռ բազմացումԲաթումի պայմանագիրԵզդիներՆոյՌացիոնալ թիվՄեծ ՄհերԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՀայրենիք (հասկացություն)ԵրկաթԳագիկ ԱՀայերենի այբուբենՍտամոքսԱծական անունՆԱՏՕՋրային ռեսուրսներԽաղաղ օվկիանոսՓորլուծությունՈրոտանի կիրճՀայաստանի պետական խորհրդանիշներԻնգա և Անուշ ԱրշակյաններՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Զվարթնոցի արծիվԿենդանակերպի նշաններՍերգեյ ՓարաջանովՍևանավանքՀեշտոցային արտադրությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱվարայրի ճակատամարտՄԻԱՎԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՀայոց ցեղասպանության ճանաչումԿոռուպցիաԿիլիկիաԱղմուկ ականջներումՍուրբ ծնունդԱնահիտՑրված սկլերոզՓոշոտումՄարսողությունԳորշ արջ🡆 More