2020: տարեթիվ

ה'תשף — ה'תשפא

Տարիներ
2016 · 2017 · 2018 · 2019 2020 2021 · 2022 · 2023 · 2024
Տասնամյակներ
1990‑ականներ · 2000‑ականներ — 2010‑ականներ2020‑ականներ · 2030‑ականներ
Դարեր
20-րդ դար21-րդ դար22-րդ դար
2020 թվականն
այլ օրացույցներով
Գրիգորյան օրացույց 2020
MMXX
Հուլյան օրացույց 2019—2020 (հունվարի 14 -ից)
Հուլյան օրացույց
բյուզանդական շրջան
7528—7529
(սեպտեմբերի 14-ից)
Հռոմի հիմնադրումից սկսած 2772—2773 (մայիսի 4-ից)
Հայկյան տոմար 4512—4513 (օգոստոսի 11-ից)
ՏՇԺԲ—ՏՇԺԳ
Հրեական օրացույց
5780—5781

Իսլամական օրացույց 1441—1442
Չինական օրացույց 4716—4717
己亥 — 庚子
դեղին խոզ — սպիտակ առնետ
Եթովպական օրացույց 2012—2013
Հին հնդկական օրացույց
- Վիկրամ սամվատ 2076—2077
- Շակա սամվատ 1942—1943
- Կալի յուգա 5121—5122
Իրանական օրացույց 1398—1399
Բուդդայական օրացույց 2563

2020 (երկու հազար քսան), Գրիգորյան օրացույցի նահանջ տարի, որն սկսվում է չորեքշաբթիով։ Սա մեր թվարկության 2020-րդ տարին է, 3-րդ հազարամյակի 20-րդ տարին, 21-րդ դարի 20-րդ տարին, 21-րդ դարի 2-րդ տասնամյակի 10-րդ տարին, 2020-ականների 1-ին տարին։

2020 թվականը մեծապես սահմանված էր COVID-19 համաճարակով, ինչը հանգեցրեց գլոբալ սոցիալական և տնտեսական խաթարման, զանգվածային չեղարկումների և իրադարձությունների հետաձգման և աշխարհում արգելափակումների։

Իրադարձություններ

Հունվար

  • հունվարի 1
    • Ֆրանսիայում ուժի մեջ մտավ օրենք, որով արգելվում է այն ապրանքների արտադրանքը և արտահանումը, որոնց մեջ պարունակվում է E171 սննդային ներկանյութը։
    • Սկսվեց ռուս-բելառուսական նավթային կոնֆլիկտը։
  • հունվարի 3 - ԱՄՆի կողմից Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծելու արդյունքում սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ծառայության գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Հրթիռակոծության հետևանքով մահացել է ոչ քիչ քան 8 մարդ, ավելի քան տասը վիրավորվեցին։ Պենտագոնից հայտնեցին, որ գեներալին սպանելու հրամանը անձամբ տվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
  • հունվարի 4 - Իրանը դուրս եկավ վերջին միջուկային գործարքից, որը կնքվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև 2015 թվականին։
  • հունվարի 5
    • Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, նախկին վարչապետ Զորան Միլանովիչը հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։
    • Լուիս Պարան հաստատվեց Վենեսուելայի Ազգային Ասսամբլեայի խոսնակի պաշտոնում։
  • հունվարի 7
    • Իրանի խորհրդարանը Պենտագոնը ճանաչեց, որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև բոլոր հրամանատարներին, գործակալներին և այլ մարդկանց, ովքեր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը մասնակցություն են ունեցել։ Փաստացի ԱՄՆ-ի ամբողջ բանակը Իրանի խորհրդարանի կողմից ճանաչվեց, որպես «ահաբեկչական կազմակերպություն»։
    • Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորությանը եկավ մոտ 800 հազար մարդ, որի արդյունքում առաջացավ մասսայական հրմշտուք, որի պատճառով մահացավ 56 մարդ։
  • հունվարի 8
    • Իրանում սխալմամբ հրթիռակոծվեց Ուկրաինայի Միջազգային Ավիաուղիներին պատկանող մարդատար Boeing 737-800, որը PS 752 ռեյսով Թեհրանից ուղևորվում էր դեպի Կիեվ, ինքնաթիռում գտնվող բոլոր 176 ուղևորները մահացան։ Աղետի պատասխանատվությունը իր վրա վերցրեց Իրանը։
    • Իրաքի տարածքում գտնվող ԱՄՆ-ի մի քանի ռազմական օբյեկտներ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ենթարկվեցին հարձակման։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Իրաքի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները հարձակման ենթարկելու պատասխանատվությունը վերցրեց իր վրա, մեկնաբանելով, որ հարձակումը վրեժ էր Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։
    • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազդարարեցին «Թուրքական հոսք» ծրագրի մեկնարկը։
  • հունվարի 9 - Աբխազիայում ընդդիմության կողմից սկսվեցին բողոքի ցույցեր՝ նախագահ Ռաուլ Հաջիմբաի հրաժարականի պահանջով։
  • հունվարի 10
    • Աբխազիայի բարձրագույն դատարանը չեղարկեց նախագահական ընտրությունների արդյունքները և ԿԸՀ-ին կարգադրեց անցկացնել նոր ընտրություններ։
    • Անզավակ Օմանի սուլթան Քաբոս բին Սաիդը 49 տարի կառավարելուց հետո վախճանվեց, նրան հաջորդող դարձավ Հայսամ բին Թարիքը։
  • հունվարի 10-19 - Լոզանում (Շվեյցարիա) տեղի ունեցավ 3-րդ Ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը
  • հունվարի 11 - Ցայ Ին Վենը ընտրվեց Թայվանի նախագահ։
  • հունվարի 13 - Windows 7 օպերացիոն համակարգի թարմացումների ընդհատում

Փետրվար

  • Լենինգրադյան ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործումը ВВЭР-1200 ռեակտորով։

Մարտի

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Առանց հստակ ժամկետի

  • Պլանավորվում է Լուսին ուղարկել առաջին մասնավոր տիեզերանավը
  • Եվրոպական տիեզերական գործակալությունը և ՆԱՍԱ-ն պլանավորում են գործարկել Euclid տիեզերական տելեսկոպը, որը նախատեսված է մութ նյութերի և մութ էներգիայի համար
  • Ներդրվելու է հեռախոսային 5-րդ սերնդի կապը՝ 5G-ն
  • Կանցկացվի համառուսական մարդահամար
  • Էստոնիայում և Ղազախստանում կանցկացվի մարդահամար
  • Նախատեսվում է ավարտել Մուրմանսկի տրանսպորտային հանգույցի կառուցումը
  • Նախատեսվում է սկսել ռուսական միջին ուղևորափոխադրական МС-21 լայների սերիական արտադրությունը
  • Հնարավոր է դադարեցվի Ուկրաինայի տարածքով անցնող «Գազպրոմի» գազատարի տարանցումը
  • Կգործարկվի «Galileo» արբանյակային նավիգացիոն համակարգի եվրոպական նախագիծը
  • Սպասվում է Բելառուսի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը
  • Նախատեսվում է առաջին տուրիստական խմբի մեկնումը տիեզերք
  • Կշահագործարկվի Բալթյան ատոմակայանի առաջին էներգաբլոկը (հստակ ժամկետ չի նշվում)
  • Կավարտվի համաշխարհային առևտրի կենտրոնի նոր համալիրի կառուցումը (հստակ ժամկետ չի նշվում)

Մահեր

Ծանոթագրություններ

Tags:

2020 Իրադարձություններ2020 Մահեր2020 Ծանոթագրություններ2020

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Օնիկ ԳասպարյանՀայերենի կետադրությունՎահագնԳարեգին ԲՍանահինի վանական համալիրԽատուտիկ սովորականՄարտիրոս ՍարյանՓարիզի խաղաղության վեհաժողովԴավիթ ԱնհաղթԳուլիվերի ճանապարհորդություններըՍպիտակավոր վանքՀաղպատի վանական համալիրՀրանտ ՄաթևոսյանՎարդանանք (պատմավեպ)Հայկական դիցաբանությունՍպիտակի երկրաշարժԲացառական հոլովՎարդան Ղուկասյան (Դոգ)Զանգվածի պահպանման օրենքԲացատրական բառարանԲյուրականի աստղադիտարանԹաթուլ ԿրպեյանԱրտաշեսյաններՀարավային ԱմերիկաԳևորգ ՉաուշԱյբուբենԱղաթթուՑրված սկլերոզԿոռուպցիաԱլեքսանդր ՇիրվանզադեՄետաղՍինգապուրԿալցիումի հիդրօքսիդՊղինձԳագիկ ԱՀայաստանի անկախության տոնՆահանջը առանց երգիՔառօրյա պատերազմՎերածնունդԲնական թիվԱլբերտ ԱզարյանՀայերենՑեղասպանությունԿենդանակերպի նշաններԱլեքսանդր ԹամանյանՖուտբոլԱնսեռ բազմացումԱդամ ՍմիթՌուսաստանի քաղաքների ցանկԲաքուԴվինԱրգանդի միոմաԱշխարհի մայրաքաղաքների ցանկԹվաբանական պրոգրեսիաՀայաստանի կուսակցությունների ցանկՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՄովսես ԽորենացիՈրոտանի կիրճԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԸնտանի կենդանիներԶինվորական կոչումներԱնտանտԱնկլավ և էքսկլավԱրշակունիներՄթնոլորտի աղտոտումՎիտամին DՇեղանկյունԻրանԱռյուծՈրոտանԻնքնաթիռԴեքսամետազոնԿապ (խոսքի մաս)Ստեփան Զորյան (գրող)ԿենդանիներՍննդային շղթա🡆 More