Քոփենհակըն (դան․՝ København , հին դան․՝ Køpmannæhafn - «Արեւտրականներու նաւահանգիստ», լատ.՝ Hafnia), Դանիոյ մայրաքաղաքը եւ խոշորագոյն բնակավայրը։ Կը գտնուի Զելանտա, Սթոքհոլմէն եւ Ամագեր կղզիներու վրայ։ Պատմական քաղաքի բնակչութիւնը կը կազմէ աւելի քան 500 հազար մարդ, արուարձաններով՝ աւելի քան 1 մլն մարդ։ Քոփենհակընի մէկ մասը կը կազմէ Քրիստիանիայ ազատ քաղաքը, որ ունի մասամբ ինքնակառավարութիւն։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Քոփենհակըն | |||||
դան․՝ København | |||||
| |||||
Երկիր | Դանիա[1] | ||||
Sophie Hæstorp Andersen?[2] | |||||
Հիմնադրուած է՝ | 1167 | ||||
Առաջին յիշատակում | 11 դար | ||||
Տարածութիւն | 86,20 քմ² | ||||
ԲԾՄ | 14 մեթր | ||||
Պաշտօնական լեզու | Դանիերէն | ||||
Բնակչութիւն | 644 431 մարդ (1 Յունուար 2022)[3] | ||||
Կը գտնուի ափին | Էրեսուն? | ||||
Ժամային գօտի | ԿԵԺ | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 3 | ||||
Փոստային ցուցանիշ | 1000 | ||||
Մականուն | Tårnenes by, Kongens København, Wonderful Copenhagen, kóngsins Kaupinhafn, kóngsins Kaupinhöfn եւ kóngsins Kaupmannahöfn | ||||
Պաշտօնական կայքէջ | |||||
Առաջին անգամ Քոփենհակընը պատմական աղբիւրներուն մէջ յիշատակուած է 1043 թուականին, Հավն նաւահանգիստի անուամբ։ Իսկ 1170 թուականէն անուանուած է Քոփենհակըն։
1254 թուականին ստացած է քաղաքի կարգավիճակ։ 1416-ին անցած է թագաւորի անմիջական իշխանութեան տակ եւ ստացած լայն արտօնութիւններ, իսկ 1433-ին դարձած է թագաւորանիստ քաղաք։
Քոփենհակընի հին մասին մէջ պահպանուած է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարեան գմբեդաձեւ յատակագիծը։ Ճարտարապետական յուշարձաններէն են՝ Կրիստիանսբորգ պալատ-խորհրդարանը (1733-1740), Բիրժան (1619-1640), Թորտուալսենի թանգարանը (1839-1848), Ռոսենբերկ պալատը (1606-1634), միջնաբերդն (1661), բարոկկո ոճի Շառլոտենբերկ պալատը (1672-1677) եւ Ամալիենբորկ պալատաին համալիրը (շինարարութեան սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905)։
20-րդ դարու սկիզբէն քաղաքն աճած է դէպի հիւսիս-արեւմուտք եւ հարաւ՝ միաձուլուելով արուարձաններուն, ուր կառուցած են բնակելի համալիրներ։ 20-րդ դարու կառոյցներէն են Գրունդտվիգի եկեղէցին (1921-1940), ռատիօկեդրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» օդանաւային ընկերութեան շէնքը (1959)։ Քոփենհակընի զարգացման գլխաւոր յատակագիծը հրապարակած է 1948-ին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսէն)։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Քոփենհակըն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.