Սիերա Լեոնե

Սիերա Լեոնե, երկիր արևմտյան Աֆրիկայում։ Հյուսիսից սահմանակցում է Գվինեային, հարավից՝ Լիբերիային, իսկ արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։

Սիերա Լեոնեի Հանրապետություն
Republic of Sierra Leone
Սիերա Լեոնեի դրոշ
Դրոշ
Սիերա Լեոնեի Coat of Arms
Զինանշան
Նշանաբան՝
"Unity - Freedom - Justice"
(Միություն-անկախություն-արդարություն)
Ազգային օրհներգ՝ High We Exalt Thee, Realm of the Free
Սիերա Լեոնեի դիրքը
Սիերա Լեոնեի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Ֆրիթաուն
8°31′N, 13°15′W
Պետական լեզուներ Անգլերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
 -  Նախագահ Ահմեդ Թեջան Քաբբահ
Հանրապետություն
 -  անկախություն Մեծ Բրիտանիայից ապրիլի 27 1961 
Տարածք
 -  Ընդհանուր 71,740 կմ²  (119-րդ)
 -  Ջրային (%) 1.0
Բնակչություն
 -  Հուլիս 2007 նախահաշիվը 6,144,562  (103rd1)
 -  2000 մարդահամարը 5,426,618 
 -  Խտություն 83 /կմ² (114-րդ1)
199 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $4.921 միլիարդ (151-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $903 (172-րդ)
ՄՆԶԻ (2007) Սիերա Լեոնե 0.336 (ցած) (176-րդ)
Արժույթ Լեոնե (SLL)
Ժամային գոտի GMT (ՀԿԺ+0)
Ազգային դոմեն .sl
Հեռախոսային կոդ +232

Անվանում

Սիերա Լիոնեի անունը վերցվել է երկրի պորտուգալերեն անվանումից, որը նշանակում է Առյուծի լեռնաշղթա։ 1700-ական թվականներին Սիերա Լեոնեն ստրուկների տեղափոխման կարևոր կենտրոններից մեկն էր։

Ընդհանուր տվյալներ

Տարածքի մեծ մասն զբաղեցնում է Լեոնա-Լիբերական բարձրությունը։ Կլիման հասարակածային է։ Գետերը (Կաբա, Ռոկելե, Ջոնգ, Սևա, Մոա) ջրառատ են, բայց սահանքավոր և նավարկելի են միայն ստորին հոսանքներում։ Տարածված են սավաննաները։ Կենդանական աշխարհը բազմազան է (կապիկներ, այծքաղներ, ընձառյուծներ և այլն), շատ են թռչուններն ու միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը)։

Պատմություն

XV դարում Պորտուգալիան նվաճել է Սիեռա Լեոնեն, 1808 թ-ից երկրի ծովափնյա հատվածը գաղութացրել է Մեծ Բրիտանիան, իսկ ներքին շրջանները 1896 թ-ին դարձել են Բրիտանիայի պրոտեկտորատ։ 1961 թ-ին հռչակվել է անկախ պետություն։

Բնակչություն

Բնակչությունը կազմված է հիմնականում տեմնե, բուլլոմ, ֆուլբե, մենդե ժողովուրդներից։ Խոշոր քաղաքներն են Ֆրիթաունը, Կենեման, Մակենին։

Տնտեսություն

Երկիրն ունի համեմատաբար զարգացած հանքարդյունաբերություն։ Արդյունահանում են ալմաստ, բոքսիտներ, ռուտիլ։ Կան նավթավերամշակման, փայտամշակման, սննդի արդյունաբերական ձեռնարկություններ։ Գյուղատնտեսության ճյուղերից առավել զարգացած է երկրագործությունը։ Մշակում են բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, գետնանուշ, սրճենի, կակաո։

Անասնապահությանը մեծ վնաս է պատճառում ցեցե ճանճը։ Ափամերձ գոտում զբաղվում են ձկնորսությամբ։ Բնակվում են հիմնականում շրջանաձև, ծղոտե կոնաձև ծածկով, կավե կամ հյուսածո, վառ նախշազարդված խրճիթներում։ Ժողովրդական արհեստներից տարածված են փայտե դիմակների փորագրությունը, մարդկանց ու կենդանիների պատկերներով զարդարված փղոսկրե կահկարասու, սևափայլ նախշերով կենցաղային խեցեղենի պատրաստումը։

Աղբյուրներ

Սիերա Լեոնե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիերա Լեոնե» հոդվածին։

Tags:

Սիերա Լեոնե ԱնվանումՍիերա Լեոնե Ընդհանուր տվյալներՍիերա Լեոնե ՊատմությունՍիերա Լեոնե ԲնակչությունՍիերա Լեոնե ՏնտեսությունՍիերա Լեոնե ԱղբյուրներՍիերա ԼեոնեԱտլանտյան օվկիանոսԱֆրիկաԳվինեաԼիբերիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՑեղասպանությունՊահանջարկՀայաստանՄիջին ականջի բորբոքումՇաղկապենաբորբՄայիսի 1 (տոն)ԲրուցելոզԻսլամՍահմանադրությունԱղասի ԱյվազյանԻրանԱծականի համեմատության աստիճաններՀելլենիզմԱրշակունիների թագավորությունՎաղարշապատՆար-ԴոսՍինգապուրՁկներԿորյունԹամարա ՊետրոսյանԳևորգ ՉաուշՀղիություն (մարդ)Հայոց ցեղասպանության ճանաչումՍպիտակավոր վանքՄոլորակՏաթևի վանքԱրշակունիներԲուլինգՀայաստանի ՍահմանադրությունՔրիստոնեությունԾիրանի փողըՄիքայել ԱլիմյանԱրտադրյալՇուկաՀարավային Ամերիկայի երկրների ցանկՀատկացուցիչԲացատրական բառարանԾիրանՎանի թագավորության արքաների ցանկԱնանիա ՇիրակացիՆապաստակներՏիգրանակերտ (մայրաքաղաք)Քաջ Նազար (հեքիաթ-դրամա)ՍիամանթոԵվրասիական տնտեսական միությունԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԳլաուկոմաՀարավաֆրիկյան ՀանրապետությունԽաչքարԱրցախյան ազատամարտԸնձառյուծՏուֆԿոստանդնուպոլիսՕվկիանիաՀոմանիշԼենկթեմուրԱկրոստիքոսՖրանսիայի պատմությունԲագրատունիների թագավորությունՀոգնակի թիվՄոնթե ՄելքոնյանԲաշ-Ապարանի ճակատամարտԵրաժշտությունՎազգեն ՍարգսյանՄարդու ատամԵռանկյան միջնագիծՄոնղոլական կայսրությունՀունաստանԱնտառԱռնո ԲաբաջանյանՄոնա ԼիզաԼեղապարկԱրձակԵրկիր Նաիրի🡆 More