Քիմպերլի Նոել Քարտաշեան Ուեսթ (անգլերէն՝ Kimberly Noel Kardashian West, ծնած՝ 21 Հոկտեմբեր, 1980), ամերիկահայ հեռուստատեսային դէմք, մոտել եւ դերասանուհի։ «Պարեր աստղերի հետ» հաղորդման յոթերորդ եթերաշրջանի եւ «Քարտաշեաններու ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռիալիթի շօ-ի մասնակից։
Քիմպերլի Նոել Քարտաշեան անգլերէն՝ Kim Kardashian | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Kimberly Noel Kardashian |
Ծնած է | 21 Հոկտեմբեր 1980 |
Ծննդավայր | ԱՄՆ Լոս Անճելըս, Քալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիութիւն | United States |
Ազգութիւն | Հայերը Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ |
Մայրենի լեզու | ամերիկեան անգլերէն |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ուսումնավայր | Marsiling Secondary School? Marymount High School? Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց? |
Մասնագիտութիւն | հեռուստատեսային դէմք, մոտել |
Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
Ամուսին | Տէյմըն Թոմաս (2000–2004) Քրիս Համֆրիզ (2011–2013) Քանյէ Ուեսթ (2014-այժմ) |
Ծնողներ | Ռոպըրթ Քարտաշեան (հայր) Քրիս Ճեննըր (մայր) |
Երեխաներ | 1 |
Կայքէջ | skknbykim.com(անգլերէն) |
Ստորագրութիւն |
Քիմպերլի Նոել Քարտաշեանը ծնած է 21 Հոկտեմբեր 1980-ին Լոս Անճելըսի մէջ, Քալիֆորնիա։ Հոր կողմէն ան ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմէն՝ շոտլանտական, հոլանտական եւ անգլիական արմատներ։ Քիմին հայրը իրաւաբան Ռոպըրթ Քարտաշեանն է, իսկ մայրը՝ հեռուստատեսային դէմք Քրիս Ճեննըրն է, որ այժմ Քիմին տնօրէնն է։ Քիմին մայրը Ռոպըրթ Քարտաշեանէն բաժնուած է 1991 թուականին եւ ամուսնացած է յայտնի մարզիկ Պրուս Ճեննըրի հետ։ Ռոպըրթ Քարտաշեանը մահացած է 30 Սեպտեմբեր 2003-ին։
Քիմը ունի երկու քոյր՝ Քլօուին եւ Քորթնին եւ մէկ եղբայր Ռոպը։ Ան նաեւ ունի երկու խորթ քոյր՝ Քենտըլ եւ Քայլի Ճեննըրները։
«Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագիրներուն աստղերէն մէկն է իր երկու քոյրերը, մայրը, եղբայրը, երկու խորթ քոյրերը, եւ խորթ հայրը։
Քարտաշեանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագիրներու եոթներորդ եթերաշրջանին 13 մասնակիցներէն մէկն էր։
1 Յուլիս 2010-ին Մատամ Թուսոյի թանգարանին մէջ տեղադրուած է Քարտաշեանին մոմէ արձանը։
Քարտաշեանը առաջին անգամ ամուսնացած է պասքէթպոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնութիւնէն 72 օր ետք բաժնուած են։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Քրիսի հետ բաժանումէն ետք ան սկսած է հանդիպիլ երգիչ Քանյէ Ուեսթին հետ։ Մայիս 2014-ին անոնք ամուսնացան Ֆլորենսի մէջ, Իտալիա։ Անոնք ունին մէկ դուստր։
8 Ապրիլ 2015-ին Քիմը, Քանյէն, իրենց դուստրը եւ Քլօուի Քարտաշեանը ժամանած են Հայաստան, Երեւան։ Երեւան այցելութեան ընթացքին անոնք եղած են շարք մը վայրերու մէջ, ինչպէս՝ Քասքատ եւ Մայր Հայաստան հուշահամալիրներուն մէջ։ Երեւանի մէջ քոյրերը կառավարութեան շէնքին մէջ հանդիպում ունեցած են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանին հետ, իսկ հաջորդ օրը այցելած են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, որտեղ ծաղիկներ դրած են անմար կրակին մոտ։ Երեւանէն բացի անոնք նաեւ այցելութիւն ունեցած են Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք եւ Գյումրի։ Իւրաքանչիւր վայր անոնց այցելութեան մասին քոյրերը գրած են սոցիալական ցանցերու իրենց էջերուն վրայ, իսկ միջազգային հեղինակաւոր լրատուամիջոցները անդրադարձած են անոնց՝ իւրաքանչիւր անդրադարձին գրելով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մասին։ Անոնք Հայաստանէն մեկնած են 12 Ապրիլին գիշերը, որմէ ժամեր առաջ Քանյէ Ուեսթը անվճար համերգ տուած է Կարապի լիճին մէջ։
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Քիմ Քարտաշեան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.