Խարթումը (արաբերէն՝ الخرطوم al-Kharṭūm), Սուտանի մայրաքաղաքն է։ Կը գտնուի Սպիտակ Նեղոս եւ Երկնագոյն Նեղոս գետերու միախառնման վայրին մէջ։ Այստեղէն կը հոսի Նեղոս գետը դէպի հիւսիս՝ Եգիպտոսով մինչեւ Միջերկրական ծովը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Խարթում | |||
արաբերէն՝ الخرطوم | |||
| |||
Երկիր | Սուտան[1] | ||
Քաղաքապետ | Ապտուլ Հալիմ Ալ-Մութաֆի | ||
Տարածութիւն | 30 000 քմ² | ||
ԲԾՄ | 382 մեթր | ||
Բնակչութիւն | 5 345 000 մարդ (2018)[2] | ||
Ագլոմերացիա | 7 830 479 | ||
Կը գտնուի ափին | Նեղոս, Սպիտակ Նեղոս? եւ Կապույտ Նեղոս? | ||
Տեղաբնականուն | խարթումցի | ||
Ժամային գօտի | UTC+2 | ||
Օմդուրմանի, Հիւսիսային Խարթումի եւ արուարձաններու հետ կը կազմէ միասնական՝ «եռեակ քաղաք», մօտ 1,000,000 բնակիչով (1976)։ Գետային նաւահանգիստ է Սպիտակ եւ Երկնագոյն Նեղոսներու միախառնման վայրին մէջ, երկաթուղային եւ ինքնաշարժներու ճանապարհներու հանգոյց։ Երկրի քաղաքական, մշակութային եւ առեւտրական կեդրոնն է։ Կայ թեքսթիլ, սնունդի, թրիքոյի արդիւնաբերութիւն։ Ունի օդակայան, համալսարան։ Խարթումի մէջ է Սուտանի թանգարանը։ Խարթում քաղաքը հիմնադրած է Եգիպտոսի թուրք կառավարիչ Մուհամետ Ալիի որդի Իսմայիլը, 1820-ական թուականներուն։ 1830 թուականէն՝ Սուտանի մայրաքաղաքը։ 19–րդ դարու կեսէն դարձած է Սուտանի եւ Հիւսիս-Արեւելեան Ափրիկէի առեւտրական կարեւոր կեդրոն։ 1881-1898 թուականի Մահտիսթներու ապստամբութեան ժամանակ աւերուած է, եւ մայրաքաղաքը տեղափոխուած է Օմդուրման։ Անգլիացիները ապստամբութիւնը ճնշելէ ետք (1898), Խարթումը դարձուցին Անգլո-Եգիպտական Սուտանի մայրաքաղաքը։ Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918) եւ յատկապէս Երկրորդ համաշխարհային պատերազմէն (1939 - 1945) ետք, Խարթումը Սուտանի ազգային-ազատագրական շարժման կարեւոր կեդրոններէն էր։
Տարի | Բնակչութիւն | |
---|---|---|
2014 | 6 527 500 մարդ | |
2018 | 5 345 000 մարդ | [2] |
Կաղապար:Աֆրիկյան երկրների մայրաքաղաքներ
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Խարթում, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.