Այբուբեն, տվեալ լեզուն սպասարկող տառերու (գիրերու) կայուն յաջորդական կարգ։ Աբուբենի տառերը կ'արտասանուէն իրենց անուններով:
Հայերէնի այբուբենի անուանումը կազմուած է մեր այբուբենի առաջին երկու տառերուն՝ ա-ի՝ այբ եւ բ-ի՝ բեն անուններէն։ Լեզուի ուսուցումը կը սկսուէ այբուբենէ, որուն ուսուցումը կը կատարուի այբբենարանի միջոցով:
Հայերէնի այբուբենն ունի 38 տառ, որոնցմէ 36-ը ստեղծած է Մեսրոպ Մաշտոցը 405 թուականին, իսկ Օ եւ Ֆ տառերը այբուբենին մէջ մտցուած են 12-13-րդ դարերուն:
Աա այբ | Բբ բեն | Գգ գիմ | Դդ դա | Եե եչ | Զզ զա | Էէ է | Ըը ըթ | Թթ թօ |
Ժժ ժէ | Իի ինի | Լլ լիւն | Խխ խէ | Ծծ ծա | Կկ կեն | Հհ հօ | Ձձ ձա | Ղղ ղատ |
Ճճ ճէ | Մմ մեն | Յյ յի | Նն նու | Շշ շա | Ոո վօ | Չչ չա | Պպ պէ | Ջջ ջէ |
Ռռ ռա | Սս սէ | Վվ վեւ | Տտ տիւն | Րր րէ | Ցց ցօ | Ււ հիւն | Փփ փիւր | Քք քէ |
Օօ օ | Ֆֆ ֆէ |
Եւրոպական լեզուներու մեծ մասի այբուբենները հիմնուած են լատինական գիրերուն վրայ: Լատինական գիրերով ստեղծուած տարբեր լեզուներու այբուբեններու մէջ յաճախ նոյն լատինական տառերը կը կրէն տարբեր անուններ: Այսպէս, այբուբենի առաջին A, B, C, D... տառերը անգլերէնի այբուբենի մէջ կը հնչէն՝ էյ, պի, սի, տի..., իսկ ֆրանսերէնի այբուբենի մէջ՝ ա, պէ, սէ, տէ...:
Լայնօրէն տարածուած են նաեւ կիւրեղեան գիրերը:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Այբուբեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.