Փորլուծություն

Փորլուծություն, հաճախացած, գրեթե ամեն օր, առնվազն երեք անգամ, չմարսված, հեղուկ, ջրային արտաթորանքի արտազատումը։ Այն հաճախ տևում է մի քանի օր՝ հանգեցնելով ջրազրկման։ Ջրազրկման նշանները հաճախ սկսվում են մաշկի առաձգականության կորստով և դյուրագրգռությամբ։ Փորլուծությանը զուգընթաց կարող է նկատվել միզարձակման նվազում, գունատության, հաճախասրտություն և գիտակցության փոփոխություն։ Կրծքով կերակրվող նորածինների մոտ չմարսված, բայց ոչ ջրիկ կղանքն համարվում է նորմալ։

Փորլուծություն
Փորլուծություն
Ռոտավիրուսի էլեկտրոնային պատկերը,որը պատասխանատու է երեխաների փորլուծությամբ հոսպիտալացման դեպքերի 40%-ի համար
ՏեսակԻնֆեկցիոն հիվանդություններ, գաստրոէնտերոլոգիա
ՊատճառՊատճառն հաճախ ինֆեկցիաներն են՝ վիրուսային, բակտերիալ, մակաբուծային
Փոխանցման ձևՎարակված սննդի և ջրի միջոցով
Հիվանդության ախտանշաններհեղուկ, ջրային արտաթորանքի արտազատում, ջրազրկում
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և աղեստամոքսաբանություն
ՀՄԴ-10K59.1 և A09
ԲուժումՕրալ ռեհիդրատացիոն թերապիա, ցինկի հավելումներ
ԿանխարգելումՁեռքերի լվացում, ռոտավիրուսի դեմ պատվաստում, երեխայի կրծքով կերակրում
Փորլուծություն Diarrhea Վիքիպահեստում
Փորլուծություն
Լուծով հիվանդի ծաղրաքանդակ (Թայլանդ)

Փորլուծության ամենատարածված պատճառը աղիքների ինֆեկցիան է վիրուսի, բակտերիաների կամ մակաբույծների հետևանքով, որը հայտնի է որպես գաստրոէնտերիտ։ Վարակումը հաճախ տեղի է ունենում վարակված սննդի կամ ջրի միջոցով։ Փորլուծությունը լինում է երեք տեսակի՝ սուր ջրային կարճատև, սուր արյունային կարճատև, տևական փորլուծություն (տևում է ավելի քան երկու շաբաթ, կարող է լինել ջրային կամ արյունային)։ Ջրային լուծը ավելի բնորոշ է խոլերային, չնայած զարգացած երկրներում հազվադեպ է հանդիպում։ Արյան առկայության դեպքում լուծն անվանվում է նաև դիզենտերիա։ Փորլուծության ոչ վարակիչ պատճառներից են՝ լակտոզային անտանելիությունը, աղիքի գրգռման համախտանիշը, ցելիական, աղիքների բորբոքային հիվանդությունները, ինչպիսիք են՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը, հիպերթիրեոզը, և մի շարք դեղամիջոցներ։  

Դիարեան հնարավոր է կանխել սանիտարական միջոցների բարելավման, մաքուր խմելու ջրի և ձեռքի հաճախակի օճառով լվացման միջոցով։ Երեխաներին առնվազն վեց ամիս կրծքով կերակրելը և ռոտավիրուսի դեմ պատվաստումը նույնպես կանխարգելիչ միջոցառումների մաս են կազմում։ Օրալ ռեհիդրատացիոն հեղուկներն (ORS) համարվում են բուժման առաջին ընտրություն։ Բուժման նպատակով օգտագործում են նաև ցինկի հաբեր։ Բուժման այս մեթոդները վերջին 25 տարիների ընթացքում փրկել են 50 միլիոն երեխայի կյանք։ Փորլուծության դեպքում խորհուրդ է տրվում նախապատվություն տալ առողջ սննդին, իսկ նորածիններին դեպքում շարունակել կրծքով կերակրումը։ Վաճառքային օրալ ռեհիդրատացիոն հեղուկների անբավարարության պայմաններում կարելի է օգտագործել տնային պայմաններում պատրաստված հեղուկներ։ Ծանր ջրազրկման դեպքում կատարվում է ներերակային հեղուկների ներմուծում։ Հակաբիոտիկների կիրառումը սահմանափակ է։ Հակաբիոտիկներ նշանակվում են արյունային լուծի և բարձր ջերմության, ճանապարհորդությունից հետո սուր փորլուծության դեպքում։ Լոպերամիդը կարող է նվազեցնել աղիքների շարժունակությունը, բայց խորհուրդ չի տրվում կիրառել ծանր դեպքերում։

Տարեկան մոտ 1,7-ից 5 միլիոն փորլուծության դեպք է արձանագրվում։ Փորլուծությունն առավել տարածված է զարգացող երկրներում։ Փորլուծությունից մահացածների ընդհանուր թիվը կազմել է 1,26 միլիոն 2013-ին, 2,58 միլիոն՝ 1990թ-ին։ 2012 թ.-ին դիարեան համարվել է մանկական մահացության երկրորդ ամենատարածված պատճառը՝ հինգ տարեկանից փոքր երեխաների շրջանում։ Դիարեան համավում է նաև հինգ տարեկանից փոքր երեխաների մոտ թերսնուցման հիմնական պատճառը։

Վիդեո մեկնաբանություն

Սահմանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից փորլուծությունը սահմանվում է, որպես օրական երեք կամ ավելի անգամ, չամրսված կամ հեղուկ կղանքային զանգվածի արտազատումը։

Սուր փորլուծությունը գաստրոէնտերոլոգիայի համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվում է, որպես հեղուկ կղանքի առկայություն 14 օրից քից ժամկետում։

Սեկրետոր

Սեկրետոր լուծը պայմանավորված է կա՛մ ակտիվ սեկրեցիայով, կա՛մ ներծծման նվազմամբ։ Այս տեսակի փորլուծության ամենատարածված պատճառը խոլերայի տոքսինն է, որը խթանում է անիոնների, հատկապես քլորի իոնների (Cl - ) սեկրեցիան։ Հետևաբար հավասարակշռությունը պահպանելու համար դեպի աղիքի խոռոչ է արտազատվում նաև նատրիումը (Na + )՝ ջրի հետ միասին։ Սեկրետոր փորլուծության դեպքում աղիքային պարունակությունը իզոտոնիկ է։ Փորլուծությունը շարունակվում է նույնիսկ սննդի ընդունման բացակայության դեպքում։

Օսմոտիկ

Օսմոտիկ փորլուծություն դիտվում է այն ժամանակ, երբ մեծ քանակությամբ ջուրն անցնում է աղիքի լուսանցք։ Շաքարավազի կամ աղի ավելցուկ քանակով հեղուկներ օգտագործելու դեպքում, ջուրն օրգանիզմից անցնում է աղիքի լուսանցք՝ առաջացնելով օսմոտիկ փորլուծություն։ Օսմոտիկ փորլուծության կարող է հանգեցնել նաև մարսողության անբավարարությունը, օրինակ՝ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների կամ ցելիակայի ժամանակ, երբ սննդանյութերը մնալով աղիքի լուսանցքում դեպի լուսանցք են բերում նաև ջուրը։ Օսմոտիկ փորլուծություն կարող է առաջանալ նաև լուծողականների կիրառման հետևանքով (փորկապության ժամանակ դրանք տեղափոխում են ջուրը դեպի աղիքի լուսանցք)։ Մագնեզիումի, վիտամին C-ի կամ չմարսված կաթնաշաքարի ավելցուկ քանակները նույնպես կարող են օսմոտիկ փորլուծության պատճառ դառնալ։ Լակտոզային անտանելիություն ունեցողների մոտ լակտոզը դժվար է յուրացվում։ Ֆրուկտոզային յուրացման խանգարման դեպքում, ֆրուկտոզայի ավելցուկ ընդունումը նույնպես կարող է առաջացնել փորլուծություն։ Բարձր ֆրուկտոզա պարունակող մթերքները, որոնք ունեն գլյուկոզի բարձր պարունակություն, ավելի լավ են յուրացվում, և հազվադեպ առաջացնում փորլուծություն։ Սորբիտոլը (հաճախ կիրառվում է շաքարազերծված սննդամթերքներում), օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում, մեծ քանակություններով կարող է հանգեցնել օսմոտիկ փորլուծության։ Նման դեպքերում օսմոտիկ փորլուծության բուժումը, նամն սննդանյութերի բացառումն է։

Էքսուդատիվ

Էքսուդատիվ լուծի դեպքում կղանքային զանգվածը պարունակում է արյուն կամ թարախ։ Հաճախ հանդիպում է աղիքների բորբոքային հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են՝ Կրոնի հիվանդությունը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը կամ այլ ծանր վարակների դեպքում, ինչպիսիք են E. coli- ն կամ սննդային թունավորումների այլ ձևերը։

Բորբոքային

Բորբոքային դիարեայի դեպքում վնասվում է աղիքի լորձաթաղանթը կամ խոզանակավոր երիզը, ինչը հանգեցնում է սպիտակուցով հարուստ հեղուկի պասիվ կորստի և կլանման ունակության նվազման։ Բորբոքային դիարեան կարող է առաջանալ բակտերիալ, վիրուսային, մակաբուծային վարակների կամ աուտոիմուն հիվանդությունների հետևանքով, ինչպիսիք են՝ աղիքների բորբոքային հիվանդությունները։ Այն կարող է առաջանալ նաև տուբերկուլյոզի, հաստ աղիքի քաղցկեղի և էնտերիտների հետևանքով։

Դիզենտերիա

Կղանքային զանգվածում արյան առկայության դեպքում լուծն անվանում են նաև դիզենտերիա։ Դիզենտերիան ախտանիշ է, որն հանդիպում էShigella-ով, Entamoeba histolytica-ով և Salmonella-ով հարուցվող հիվանդությունների դեպքում։

Հետևանքներ

Փորլուծությունը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր զարգացման վրա։ Փորլուծությունը մանկական հասակում թերսնուցման հիմնական պատճառն է, որն հետագայում նվազեցնում է մեծահասակների ֆիզիկական պատրաստվածությունն ու աշխատունակությունը։ Ավելին, ապացույցված է, որ փորլուծությունն էականորեն ազդում է նաև մտավոր զարգացման և առողջության վրա։ Ապացուցված է նաև, որ նույնիսկ կրծքով կերակրված երեխաների, ովքեր ունեցել են ծանր փորլուծություն, տարբեր թեստերով գրանցել են մտավոր ավելի ցածր զարգացվածություն։

Փորլուծությունը կարող է հանգեցնել էլեկտրոլիտային անհավասարակշռության, երիկամների անբավարարության, ջրազրկման և իմունային համակարգի ակտիվության նվազման։ Դեղամիջոցների բերանացի ընդունման դեպքում, դեղերի թերապևտիկ ազդեցություն կարող է նվազել, որը պայմանավորված է մարսողական համակարգով դեղի արագ անցմանբ, հետևաբար դեղի ներծծման ժամանակի նվազմամբ։ Բժիշկները բուժում են լուծը` նվազեցնելով դեղորայքի դեղաչափը, փոխելով դեղի ներմուծման գրաֆիկը և նշանակելով ռեհիդրատացիոն բուժում։ Փորլուծության դեմ պայքարի միջոցառումները հաճախ այնքան էլ արդյունավետ չեն։ Փորլուծությունը ազդում կյանքի որակի վրա։ Ակամա կղազատումը հանդիսանում է տարեցներին հատուկ խնամքի ծերանոցներ տեղափոխելու հիմնական պատճառը։

Պատճառներ

Փորլուծություն 
Մարդու ստամոքս-աղիքային համակարգը

Մինչև հինգ տարեկան երեխաների մոտ, դեպքերի 40%-ում, սուր փորլուծության առավել հաճախ հանդիպող պատճառը ռոտավիրուսով պայմանավորված գաստրոէնտերիտն է։ Ճանապարհորդների դեպքում գերակշռում են մանրէային վարակները։ Սուր փորլուծության պատճառներից են նաև բազմաթիվ տոքսիններ, ինչպիսիք են՝ սնկային թունավորումները և թմրանյութերը։

Քրոնիկ փորլուծության պատճառներից են՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, Կրոնի հիվանդությունը, ցելիական, աղիքի գրգռման համախտանիշը և այլն։

Վարակներ

Վարակային փորլուծության պատճառներից են՝ վիրուսները, բակտերիաները և մակաբույծները։ Վարակային լուծը հաճախ անվանում են գաստրոէնտերիտ։ Նորովիրուսը մեծահասակների մոտ վարակային փորլուծիության ամենատարածված պատճառն է, իսկ մինչև հինգ տարեկան երեխաների մոտ ամենատարածված պատճառը ռոտավիրուսային վարակն է։ Ադենովիրուսի 40 և 41 տիպերը, և աստղավիրուսներն առաջացնում են զգալի քանակությամբ վարակներ։ Escherichia coli-ի կողմից արտադրված Shiga տոքսինը, Միացյալ Նահանգներում հանդիսանում է վարակիչ արյունոտ լուծի ամենատարածված պատճառը։

Campylobacter -ը բակտերիալ փորլուծության հիմնական պատճառն է։ Salmonella-ն, Shigella-ն, Escherichia coli- ի որոշ շտամներ նույնպես հաճախ են հանդիսանում փորլուծության պատճառ։

Ծերերի շրջանում, մասնավորապես հաճախ հակաբիոտիկային բուժում ստացածների՝ Clostridioides difficile- ի կողմից արտադրված տոքսինը առաջացնում է ծանր փորլուծություն։

Պարազիտները, մասնավորապես` պրոտոզոները, օրինակ, Cryptosporidium, Giardia, Entamoeba histolytica, Blastocystis, Cyclospora cayetanensis-ը հաճախ քրոնիկական վարակային լուծի պատճառ են հանդիսանում։ Լայն սպեկտրի հակապարազիտային դեղերը, օրինակ՝ nitazoxanide-ը արդյունավետ են պարազիտներով պայմանավորված փորլուծության դեպքում։

Մակաբույծները կամ բակտերիալ տոքսինները, կարող են ուժեղացնել փորլուծության ախտանիշները։ Սանիտարական լավ պայմաններում, բավականաչափ սննդի և մաքուր ջրի առկայության դեպքում, առողջ մարդը սովորաբար լավանում է վիրուսային փորլուծությունից մի քանի օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ, հիվանդ կամ թերսնուցված անհատների դեպքում լուծը կարող է հանգեցնել խիստ ջրազրկման և նույնիսկ դառնալ կյանքին սպառնացող վիճակ։

Սանիտարահիգիենիկ

Փորլուծություն 
Աղքատությունը հաճախ բերում է ոչ հիգիենիկ կենսապայմանների, ինչպես Հնդկական Հիմալայների այս համայնքում: Նման վատ սանիտարահիգիենիկ պայմանները մեծացնում են փորլուծության զարգացման հավանականությունը:

Բաց տարածքներում կղազատելը վարակիչ փորլուծության և մահվան հիմնական պատճառն է։

Բնակչության աղքատությունը վարակային փորլուծության տեմպի ցուցանիշ է համարվում։ Այս ասոցիացիան ինքնին չի բխում աղքատությունից, այլ այն պայմաններից, որտեղ ապրում են աղքատ մարդիկ։ Որոշ սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը հանգեցնում է վարակային փորլուծության հաճախականության ավելացման։ Աղքատությունն ասոցացվում է վատ բնակարանային պայմանների, մարդաշատության, կեղտոտ հատակների, մաքուր ջրի բացակայության, կղանքային զանգվածների կոյուղային համակարգով հեռացման բացակայության, մարդու համար ախտածին մանրէներ կրող տնային կենդանիների հետ համատեղ բնակության, սննդի սառնարանային պայմաններում պահպանման բացակայության հետ, որոնք ինքնին մեծացնում են փորլուծության հանդիպման հաճախականությունը։ Աղքատությունը խորացնում է նաև փորլուծության հետևանքով զարգացած թերսնուցումը։ Փորլուծության հետևանքները սրվում են մատչելի բժշկական օգնության բացակայության պայմաններում։

Վարակային փորլուծության ամենատարածված պատճառներից մեկը մաքուր խմելու ջրի բացակայությունն է։ Կոյուղային համակարգի բացակայությունը բերում է ստորերկրյա ջրերի աղտոտմանը։ Սա կարող է տարածել վարակը բնակչության շրջանում, հատկապես ջրի մաքրման և ֆիլտրման բացակայության պայմաններում։ Մարդու կղանքը պարունակում է մի շարք պայմանական ախտածին հարուցիչներ։

Սննդային

Լիարժեք սնուցումը կարևոր է առողջության պահպանման, ինչպես նաև վարակային փորլուծության կանխարգելման գործում։ Հատկապես կարևոր է փոքր երեխաների համար, որոնց մոտ իմունային համակարգը դեռ լիովին զարգացած չէ։ Ցինկի անբավարարությունը, զարգացող երկրներում հաճախ է հանդիպում երեխաների շրջանում։ Ցինկի նույնիսկ աննշան անբավարարությունը կարող է էական ազդեցություն ունենալ երեխայի իմունային համակարգի զարգացման և պատշաճ գործունեության վրա։ Ցինկի անբավարարություն ունեցող երեխաների մոտ ավելի հաճախ են հանդիպում փորլուծության դրվագները, սուր փորլուծությունն ու փորլուծություն ասոցացված տենդը։ Վիտամին A-ի անբավարարությունը նույնպես կարող է ավելացնել փորլուծության ծանրության աստիճանը։ Այնուամենայնիվ, կա որոշակի անհամապատասխանություն, վիտամին A-ի անբավարարության և փորլուծության ծանրության միջև։ Մինչ ոմանք պնդում են, որ չկա կապ հիվանդության ծանրության և A վիտամինային անբավարարության միջև, մյուսները ենթադրում են հիվանդության ծանրության աստիճանի ավելացում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում 127 միլիոն նախադպրոցական տարիքի երեխաներ ունեն վիտամին A-ի անբավարարություն, բնակչությունն ունի փորլուծության զարգացման ռիսկի բարձր հավանականություն։

Մալաբսորբցիա

Մալաբսորբցիան սննդի լիարժեք ներծծման անկարողություն է, հիմնականում աղիքային հիվանդությունների կամ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների պատճառով։

Պատճառներն են՝

Աղիքի բորբոքային հիվանդություններ

Գրգռված աղիքի համախտանիշ

Փորլուծության մեկ այլ հնարավոր պատճառ է գրգռված աղիքի համախտանիշը (ԳԱՀ)։ Այն բնութագրվում է որովայնի անհանգստությամբ, որն հանգստանում է դեֆեկացիայից հետո և փորլուծություն կամ փորկապություն դրվագներով` շաբաթվա ընթացքում առնվազն երեք օր` նախորդ երեք ամիսների ընթացքում։ ԳԱՀ-ի փորլուծությամբ գերակշռվող ախտանիշները կարող է կառավարվել սննդակարգի փոփոխության, լուծվող մանրաթելային հավելումների և դեղորայքի միջոցով, ինչպիսիք են լոպերամիդը կամ կոդեինը։  

Այլ հիվանդություններ

    • Էթանոլի քրոնիկական օգտագործում
    • Հիպերթիրեոզ
    • Որոշ դեղամիջոցներ
    • Լեղաթթվի անբավարար արտադրությամբ պայմանավորված մալաբսորբցիա
    • Աղիքների իշեմիկ հիվանդություն. հանդիպում է հիմնականում տարեցների շրջանում, պատճառը զարկերակի ստենոզն է։
    • Մանրադիտակային կոլիտ, որն աղիքների բորբոքային հիվանդության տեսակ է, երբ փոփոխություններ դիտվում են միայն մանրադիտակային հետազոտության ժամանակ։
    • Հորմոն արտադրող ուռուցքներ։ Որոշ հորմոններ, օրինակ ՝ սերոտոնինը, ավելցուկ արտադրվելու պարագայում կարող են առաջացնել փորլուծություն։
    • Նորածնային փորլուծությունը կարող է առաջանալ առանց ակնհայտ պատճառի և ընթանալ առանց լուրջ հետևանքների։
    • Շրջակա միջավայրային էնտերոպաթիա
    • Ճառագայթային էնտերոպաթիա

Դեղամոջոցներ

Որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ պենիցիլինը, կարող են առաջացնել փորլուծություն։ Հայտնի է փորլուծություն առաջացնող մոտ 700 դեղորայք։ Փորլուծություն առաջացնող դեղորայքի խմբերն են՝ լուծողականները, անտացիդները, հակաբիոտիկները, հակա-նեոպլաստիկ դեղերը, հակաբորբոքային դեղերը։

Ախտաֆիզիոլոգիա

Էվոլյուցիա

Ըստ երկու հետազոտողներ՝ Նեսսենի և Վիլիամսի, փորլուծությունը կարող է հանդիսանալ, որպես պաշտպանական մեխանիզմ։ Արդյունքում, լուծի դադարեցումը կբերի օրգանիզմի վերականգնման հետաձգման։ Նրանք վկայակոչում են 1973 թ.-ին հրապարակված հետազոտության տվյալները, որը ցույց է տալիս, որ Shigella-ով պայմանավորված փորլուծության դեպքում հակալուծային դեղամիջոցներով (Co-phenotrope, Lomotil) բուժումն հանգեցրել է տենդի տևողության կրկնակի երկարացման, բուժում չստացածների համեմատ։ Դիարեան այս դեպքում կարող է գործել, որպես պաշտպանական մեխանիզմ։

Ախտորոշում

Փորլուծության հետևյալ տեսակների դեպքում կա հետագա հոտազոտման անհրաժեշտություն՝

    • Նորածնային
    • Փոքր երեխաների միջին կամ ծանր աստիճանի փորլուծություն
    • Արյունային զանգվածներով փորլուծություն
    • Փորլուծություն, որը շարունակվում է ավելի քան երկու օր
    • Որովայնի ցավերով, տենդով և քաշի կորուստով ուղեկցվող փորլուծություն
    • Ճանապարհորդների փորլուծություն
    • Սննդի բեռնափոխադրումներ իրականացնող անձանց մոտ՝ հետագա վարակի տարածման հնարավորությունը կանխելու նպատակով։
    • Այնպիսի հաստատություններում գրանցվող դեպքերն, ինչպիսիք են հիվանդանոցները, երեխաների խնամքի կենտրոնները կամ ծերանոցներն ու ծերերի խնամքի տները։

Երեխաների մոտ փորլուծությունն ախտորոշելու համար օգտագործում են ծանրության աստիճանի միավորներ։

Քրոնիկ փորլուծություն

  Չորս շաբաթից ավելի երկար տևող փորլուծության դեպքում առաջարկվում է կատարել մի շարք հետազոտություններ՝

    • Արյան ընդհանուր հետազոտություն, սակավարյունության առկայության դեպքում նաև արյան ֆերիտինի որոշում։
    • Թիրեոտրոպ հորմոնի որոշում։
    • Հյուսվածքային տրանսգլուտամինազների որոշում՝ ցելիակիայի կասկածի դեպքում
    • Ֆեկալ կալպրոտեինի որոշում` աղիքների բորբոքային հիվանդությունը բացառելու համար։
    • Կղանքի մանրէաբանական հետազոտություն (Clostridioides difficile վարակի կասկածի դեպքում)
    • Կոլոնոսկոպիա կամ կղանքի իմունաքիմիական հետազոտություն՝ քաղցկեղը կամ մանրադիտակային կոլիտը հայտնաբերելու նպատակով։
    • Լեղաթթվային լուծի դեպքում՝ SeHCAT, 7α-հիդրօքսի-4-խոլեստեն-3 հետազոտություն կամ կղանքում լեղաթթուների որոշում։
    • Ջրածնի շնչական թեստ՝ լակտոզային անտանելիության հայտնաբերման նպատակով։
    • Այլ ախտորոշիչ թեստեր իմունային անբավարարության, կոնքի ճառագայթային հիվանդության կամ բարակ աղիքների մանրէային գերաճի կասկածի դեպքում։

2019-ի ուղեցույցով առաջարկվում է կղանքի մակաբուծային թեստավորում իրականացնել միայն ռիսկի խմբում գտնվող անձանց։ Էրիթրոցիտների նստեցման արագությունը (ESR) և C-ռեակտիվ սպիտակուցի (CRP) որոշման անհրաժեշտություն չկա։

Կանխարգելում


Սանիտարահիգիենիկ

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ խմելու ջրի և ջրահեռացման համակարգի բարելավումը հանգեցնում են փորլուծության հաճախականության նվազման։ Նման բարելավումներից են՝ ջրի ֆիլտրերի օգտագործումը, խմելու ջրի խողովակային համակարգի և կոյուղու միացումների ապահովումը։

Հաստատություններում, համայնքներում և տնային պայմաններում օճառով ձեռքերի լվացման միջոցները նպաստում են փորլուծության հաճախականության նվազմանը։ Նույնը վերաբերում է համայնքային մակարդակով բացօդյա դեֆեկցիան կանխելուն և բարելաված սանիտարական հասանելիության ապահովմանը։ Սա ներառում է զուգարանների օգտագործումը և զուգարանակոնքին միացված ամբողջ սանիտարական ցանցի ապահովումը։

Ձեռքերի լվացում

Հիգիենայի տարրական կանոններին հետևելը նվազեցնում է վարակաին փորլոիծության փոխանցման հավանականությունը։ Օրինակ՝ օճառով և ջրով ձեռքերի լվացումը նվազեցնում է փորլուծության դեպքերը մոտավորապես 42–48%-ով։  

Ջուր

Հաշվի առնելով, փորլուծության փոխանցման գործում ջրային ուղու հսկայական դերը, մաքուր խմելու ջրի մատակարարման ապահովումն ու սանիտարական պայմանների բարելավմանն ուղղված ջանքերը հնարավորինս նվազեցնում են փորլուծության դեպքերի հաճախականությունը։ Ապացուցված է, երեխաների փորլուծությամբ պայմանավորված մահացության դեպքերի 88%-ը կարելի է կանխել՝ ջրի սանիտարական վիճակի բարելավման և հիգիենայի ապահովման արդյունքում։ Նմանապես, ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների մետա-վերլուծությունը ցույց է տալիս հիվանդության դեպքերի 22–27% –ով նվազում, իսկ մահացության մակարդակի 21–30% –ով նվազում։

Պատվաստում

Դիարեա առաջացնող պաթոգենների դեմ իմունիզացիան կանխարգելման ռազմավարություններց մեկն է, սակայն այն պահանջում է պատվաստումների համար պաթոգենների թիրախավորում։ Ռոտավիրուսը, որը պատասխանատու էր զարգացող երկրներում փորլուծության դեպքերի շուրջ 6%-ի, իսկ փորլուծությամբ պայմանավորված մահվան դեպքերի 20%-ի համար, 1985 թ.-ին կատարված փորձարկումներում՝ «Ռոտավիրուս» պատվաստանյութի օգտագործումը բերեց փորլուծության դեպքերի գրանցման աննշան (2-3%) նվազման, իսկ փորլուծությամբ պայմանավորված մահացությունը նվազեց 6-10%-ով։ Խոլերայի պատվաստանյութը նույնպես նվազեցրեց հիվանդացության և մահացության մակարդակը, չնայած խոլերան չի համարվում փորլուծության հիմնական պաթոգեններից մեկը։ Այս պահից ի վեր, մշակվել են ավելի արդյունավետ պատվաստանյութեր, որոնք հնարավորություն են տալիս փրկել հազարավոր կյանքեր զարգացող երկրներում՝ միաժամանակ նվազեցնելով հասարակության համար նախատեսված ծախսերը։

Ռոտավիրուսային պատվաստանյութը նվազեցնում է բնակչության շրջանում փորլուծության հաճախականությունը։ Այժմ վերամշակման փուլում են գտնվում ռոտավիրուսի, Shigella-ի, Enterotoxigenic Escherichia coli-ի և խոլերայի դեմ նոր պատվաստանյութեր։    

Սննդային

Ցինկի հավելումները նվազեցնում են փորլուծության զարգացման հաճախականությունը։ Ըստ գրականության տվյալների վիտամին A-ի հավելումները նույնպես նվազեցնում են փորլուծության դեպքերը։ Միայն վիտամին A-ի հավելումների օգտագործումը նվազ արդյունավետ է, ավելի արդյունավետ է համարվում վիտամին A-ի և ցինկի հավելումների զուգակցումը։

Կրծքով կերակրում

Աղքատ բնակչության շրջանում կրծքով կերակրմն էական ազդեցություն է ունենում փորլուծության կանխարգելման գործում։ Զարգացող երկրներում կատարված որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն երեխաներն, ովքեր իրենց կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում սնվում են բացառապես կրծքի կաթով, ավելի լավ են պաշտպանված։ Բրազիլիայում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կրծքով չկերակրված նորածինները 14 անգամ ավելի հաճախ են մահանում փորլուծությունից, քան բացառապես կրծքով կերակրված նորածինները։ ԱՀԿ-ն առաջարկում է նորածնին կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում կերակրել բացառապես կրծքի կաթով՝ շարունակելով կերակրումն առնվազն մինչև երկու տարեկան։

Այլ

Պրոբիոտիկները նվազեցնում են փորլուծության վտանգը հակաբիոտիկներ ընդունողների մոտ։

Բուժում

Փորլուծության շատ դեպքերում, կորցրած հեղուկի և հանքային աղերի փոխարինումը միակ անհրաժեշտ բուժումն է։ Հեղուկի և էլեկտրոլիտների փոխարինումն իրականացվում է օրալ ռեհիդրատացիոն թերապիայի, կամ ծանր դեպքերում՝ ներերակային հեղուկների ներմուծուման ճանապարհով։ Հետազոտությունները ապացուցել են, որ կաթի սահմանափակումը երեխաների շրջանում չի ազդում փորլուծության տևողության վրա։ Ընդհակառակը, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս փորլուծություն ունեցող երեխաներին շարունակել կերակրել՝ նպաստելով սննդանյութերի ներծծմանը, աճին և քաշի ավելացմանը։ Կերակակրումը նաև արագացնում է աղիքների նորմալ գործունեության վերականգնումը։ Խոլերայով հիվանդ երեխաները և մեծահասակները նույնպես պետք է շարունակեն ուտել։

Լոպերամիդը (Իմոդիում) և բիսմութի սուբսալիցիլատը նույնպես օգտակար են։ Այնուամենայնիվ, դրանք հակացուցված են որոշակի իրավիճակներում։

Հեղուկներ

Փորլուծություն 
Օրալ ռեհիդրատացիոն թերապիա ստացող հիվանդ:

Ջրազրկումը կանխելու նպատակով կատարում են օրալ ռեհիդրատացիոն թերապիա (ORS): Կարելի է օրալ ռեհիդրատացիոն թերապիայի համար օգտագործել ստանդարտ տնային հեղուկներ՝ բրնձի աղի ջուր, մածունի աղի ըմպելիք, բանջարեղենի և հավի ապուրներ աղով։ Որպես հեղուկ կարելի է խմել նաև մաքուր պարզ ջուր։ ԱՀԿ բժիշկների համար խորհուրդ է տալիս տնական օրալ ռեհիդրատացիոն հեղուկներ, որոնք բաղկացած են մեկ լիտր ջրից, մեկ թեյի գդալ աղավ (3 գրամ) և երկու ճաշի գդալ շաքարով (18 գրամ)։ Չափից ավելի շաքար կամ աղ պարունակող լուծույթները կարող են վատթարացնել ջրազրկումը։

 Ցինկ և կալիում ավելացնում են ըստ անհրաժեշտության։ Ինչպես նշում է ԱՀԿ-ն, ամենակարևորը ջրազրկման վաղ կանխարգելումն է։ Հիվանդությունների Կանխարգելման և Վերահսկման Կենտրոնը, որպես խոլերայի բուժում և ջրազրկման կանխարգելում, խորհուրդ է տալիս օրալ ռեհիդրատացիոն հեղուկների կիրառում ճանապարհորդությունների ընթացքում։

Օրալ ռեհիդրատացիոն թերապիան սկսելու առաջին ժամերին հաճախ երեխան փսխում է, մանավանդ, եթե շատ արագ է խմում հեղուկը, բայց դա հազվադեպ է կանխում հաջող ռեհիդրատացիոն, քանի որ հեղուկի մեծ մասը հասցնում է ներծծվել։ ԱՀԿ-ն առաջարկում է երեխայի փսխելուց հետո սպասել 5-10 րոպե, ապա շարունակել ռեհիդրատացիան։

Սնուցում

ԱՀԿ-ն առաջարկում է շարունակել փորլուծություն ունեցող երեխաների կերակրումը։ Շարունակվող կերակրումը արագացնում է աղիքների նորմալ ֆունկցիայի վերականգնումը։ Ի հակադրություն, այն երեխաները, որոնց սնուցումը սահմանափակվում է, վերականգնման պրոցեսն ավելի դանդաղ է ընթանում։ Խոլերայի օրինակում, Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնն արաջարկում է նույն մոտեցումը։ Փորլուծության դեպքում կրծքով կերակրվող երեխաները պետք է ավելի հաճախ կերակրվեն։

Դեղամիջոցներ

Հակալուծային դեղամիջոցները դասակարգվում են չորս տարբեր խմբերի՝ աղիքների շարժունակությունը նվազեցնողներ, հակասեկրետորներ, ադսորբենտներ և հակաինֆեկցիոն դեղեր։ Չնայած հակաբիոտիկներն արդյունավետ են սուր փորլուծության որոշ տեսակների դեպքում, դրանք սովորաբար չեն օգտագործվում, բացառությամբ հատուկենտ իրավիճակների։ Հակաբիոտիկները կարող են մեծացնել հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի ռիսկը Escherichia coli O157: H7 շճատիպով հարուցված փորլուծության դեպքում։ Այլ ռեսուրսների բացակայության պայմաններում հակաբիոտիկներով բուժումը կարող է արդյունավետ լինել։ Հակաբիոտիկները կարող են պատճառ դառնալ հակաբիոտիկ-կախյալ դիարեայի առաջացման, որը հակաբիոտիկներով բուժման ամենատարածված կողմնակի ազդեցությունն է։

Թեև բիսմութի պրեպարատները (Պեպտո-Բիսմոլ) նվազեցնում են աղիքի շարժունակությունը ճանապարհորդների փորլուծությամբ հիվանդների մոտ, դրանք չեն նվազեցնում հիվանդության տևողությունը։ Լոպերամիդը նույնպես նվազեցնում է աղիքների շարժունակությունը, բայց չի ազդում հիվանդության տևողության վրա։ Այս դեղամիջոցները կարելի է օգտագործել միայն արյունային լուծի բացակայության պայմաններում։

Դիոսմեկտիտը՝ ալյումինամագնեզիումի բնական սիլիկատային կավը, կիրառվում է երեխաների սուր փորլուծության դեպքում, ինչպես նաև որոշ ազդեցություն ունի քրոնիկական ֆունկցիոնալ փորլուծության, ճառագայթային փորլուծության և քիմիաթերապիայի հետևանքով առաջացած փորլուծության դեպքում։  

Երեխաների և մեծահասակների փորլուծության դեմ մեկ այլ միջոց է Racecadotril-ը։ Այս դեղամոջոցն ի տարբերություն լոպերամիդի հազվադեպ է առաջացնում փորկապություն և փորփքանք։

Այլընտրանքային բուժում

Ցինկի հավելումներն օգտակար են վեց ամսականից մեծ երեխաների դեպքում՝ թերսնուցման կամ ցինկի անբավարարության բարձր մակարդակ ունեցող տարածքներում։ Այս տեսակետն առաջարկվում է, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ուղեցույցների։

Պրոբիոտիկները (օրինակ՝ Lactobacillus GG-ն և Saccharomyces boulardii-ն) նվազեցնում են ախտանիշների տևողությունը մեկ օրով, 60% -ով նվազեցնում են չորս օրից ավել տևող ախտանիշների հավանականությունը։ Պրոբիոտիկ լակտոբացիլուսը օգնում է կանխել հակաբիոտիկներով պայմանավորված փորլուծությունը մեծահասակների մոտ։ Լակտոզային անտանելիության ժամանակ լակտազ ֆերմենտի օգտագործումը հաճախ բարելավում է ախտանիշները։

Համաճարակաբանություն

Փորլուծություն 
2012թ.-ին փորլուծությամբ պայմանավորված մահերի թիվը 1մլն բնակչության հաշվով՝
Փորլուծություն 
2004 թ.-ին փորլուծությամբ պայմանավորված հաշմանդամության տվյալները 100,000 բնակչի հաշվով՝

2004 թ.-ին ամբողջ աշխարհում գրանցվել է փորլուծության մոտ 2,5 միլիարդ դեպք, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում 1,5 միլիոն մահով։ Դեպքերի կեսից ավելին գրանցվել են Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Դեպքերը թվով զիջել են 1980-ին գրանցված 4,5 միլիոն գաստրոէնտերիտից մահացությանը։ Դիարենան այս տարիքային խմբում շարունակում է մնալ նորածինների մահացության երկրորդ գլխավոր պատճառը (16%)՝ թոքաբորբից հետո (17%)։

Դեպքերի մեծ մասը գրանցվում է զարգացող երկրներում, ավելի քան կեսը Աֆրիկայում և Ասիայում, համապատասխանաբար 696 միլիոն և 1,2 միլիարդ գրանցված դեպքերով, համեմատած աշխարհի միայն 480 միլիոնի հետ։

Վարակային լուծից 2011-ին հինգ տարեկան երեխաների շրջանում գրանցվել է մոտ 0,7 միլիոն մահվան դեպք։ Ամերիկայում, փորլուծությունը կազմում է ընդհանուր մահացության 10% -ը 1-59 ամսական երեխաների շրջանում, մինչ Հարավարևելյան Ասիայում, այն կազմում է ընդհանուր մահացության 31.3% -ը։ Ենթադրվում է, որ զարգացող երկրներում երեխաների մահացության շուրջ 21% -ը պայմանավորված է փորլուծությամբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 677 Փորլուծություն 

Tags:

Փորլուծություն ՍահմանումՓորլուծություն ՀետևանքներՓորլուծություն ՊատճառներՓորլուծություն ԱխտաֆիզիոլոգիաՓորլուծություն ԱխտորոշումՓորլուծություն ԿանխարգելումՓորլուծություն ԲուժումՓորլուծություն ՀամաճարակաբանությունՓորլուծություն ԾանոթագրություններՓորլուծություն Արտաքին հղումներՓորլուծությունԿրծքով կերակրումՀաճախասրտությունՄիզագոյացումՋրազրկում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄուրացանՀիդրոցեֆալիաՀայաստանի առաջին հանրապետությունԴատաԼեքսՈւղղանկյուն եռանկյունԲագրատունիներՄարինա ԲերբերյանՎիտամին B12 անբավարարությունՎիտամին CՖարինգիտՀունական դիցաբանությունՔվարցԳիսաստղԹթվածնաքաղցՆապոլեոն ԲոնապարտՍևանա լիճՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՃապոնիաՖիբոնաչիի թվերԵրկաթ պակասորդային սակավարյունությունՄաշկի սնկային հիվանդություններՀոգնակի թիվԱրհեստական բանականությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵրվանդունիների թագավորությունԵռանկյան միջնագիծՁվարանի կիստաԼեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների ցանկՀայաստանի թռչունների ցանկՎարդան ՄամիկոնյանԴիկլոֆենակՆոր ԿտակարանԱրգենտինաՀաղպատի վանական համալիրԼեղապարկԱգաթա ՔրիստիՀայաստանի բուհերի ցանկԱլմա-Աթայի հռչակագիրՀիսուսի ծնունդԿուրտ ԳյոդելԴանթեական առասպելԲրազիլիաԻլհամ ԱլիևԿապ (խոսքի մաս)Զինվորական կոչումներԱնգկոր ՎատՄանթաշի ջրամբարՀայաստանի անտառներՍալոմե (նկար)Երկիր ՆաիրիՀոգեբանությունՄիզոպրոստոլՀասարակությունՇախմատԿեսարյան հատումՄատյան ողբերգությանԻսլամՍևրի պայմանագիրԵրեք հրացանակիրներԶատկի ավանդույթներԽորանարդԱվոկադոԻրաքի և Լևանտի իսլամական պետությունՄեծ ՀայքՊահքՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱրգանդի միոմաՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայերՄեծ պասԶևսԱշխարհի երկրներն ըստ տարածքիԹիրոքսինԱրեգակՀակոբ ՊարոնյանԿոկորդի քաղցկեղ🡆 More