Տանզանիա

Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը (սուահիլի՝ Jamhuri ya Muungano wa Tanzania) պետություն է Արևելյան Աֆրիկայում։ Հյուսիսում սահմանակցում է Քենիայի և Ուգանդայի հետ, արևմուտքում Ռուանդայի, Բուրունդիի և ԿԴՀ-ի հետ, իսկ հարավում Զամբիայի, Մալավիի և Մոզամբիկի հետ։ Արևելյան սահմանը Հնդկական օվկիանոսն է։

Տանզանիա
Jamhuri ya Muungano wa Tanzania
United Republic of Tanzania
Տանզանիայի դրոշ Զինանշան
Տանզանիա
Տանզանիա
Տանզանիա
Կարգավիճակհանրապետություն, ինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էMwanza Region?, Shinyanga Region?, Dar es Salaam Region?, Mbeya Region?, Kagera Region?, Մորոգորո, Tabora Region?, Dodoma Region?, Kigoma Region?, Tanga?, Iringa Region?, Կիլիմանջարո շրջան, Mara Region?, Arusha Region?, Mtwara Region?, Rukwa Region?, Ruvuma Region?, Singida Region?, Manyara Region?, Pwani Region?, Lindi Region?, Արևմտյան Զանզիբար, North Pemba Region?, South Pemba Region?, Unguja North Region?, Unguja South Region?, Shinyanga?, Mtwara?, Kigoma?, Դար-էս-Սալամ, Մբեյա, Tabora?, Կիլիմանջարո, Մորոգորո, Iringa?, Լինդի և Մվանզա
Պետական լեզուսվահիլի և անգլերեն
ՄայրաքաղաքԴոդոմա
Օրենսդիր մարմինNational Assembly?
Երկրի ղեկավարՍամիա Սուլուհու
Կառավարության ղեկավարՍամիա Սուլուհու
Մակերես945 203 կմ²
Ազգաբնակչություն61 741 120 մարդ (օգոստոսի 3, 2022)
Խտություն41,1 մարդ/կմ²
ՀիմնՏանզանիայի օրհներգ
Հիմնադրված էապրիլի 26, 1964 թ.
ԱրժույթTanzanian shilling?
Կենտրոնական բանկBank of Tanzania?
Ժամային գոտիUTC+3, EAT? և Africa/Dar_es_Salaam?
Հեռախոսային կոդ+255
Ինտերնետ-դոմեն.tz
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,549
tanzania.go.tz

Պատմություն

Մինչև 1964 թ. Արևելյան Աֆրիկայում գոյություն ունեին երկու պետություններ՝ Տանգանիկան և Զանզիբան։ Տարբեր ժամանակաշրջաններում այդ պետություններում ձգտել են իրենց իշխանությունը հաստատել են արաբ էմիրները, թուրքերը, պորտուգալացիները, կայզերական Գերմանիան, Անգլիան։ Ամենից երկար այստեղ իշխեց Անգլիան։ Սակայն անգլիական այդ գաղութների ժողովուրդները համառ պայքար էին մղում իրենց անկախության համար։ Այդ պայքարն ավարտվեց հաջողությամբ։ Տանգանիկան անկախություն ստացավ 1961 թ., իսկ Զանզիբան՝ 1963 թ.։ 1964 թ. ապրիլին նրանք միավորվեցին։ Այդպես կազմավորվեց Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը («Տանզանիա» բառը կազմված է միավորված պետությունների անվանումների սկզբնավանկերից)։

Այդ երկրամասի բնիկները եղել են բուշմեններին ազգակից ցեղերը, որոնց հետագայում իրենց են ձուլել բանտուներն ու այլ ցեղեր։

Բնակչություն

Տանզանիայի բնակչության գրեթե 100 տոկոսը կազմում են բանտու լեզուներին պատկանող ցեղերը։ Բնակվում են նաև հնդիկներ,պակիստանցիներ, արաբներ և այլք։ Բնակչության կեսից ավելին հետևում է տեղական հավատալիքներին,մնացացածը մուսուլմաններ կամ քրիստոնյաներ են։

Տնտեսություն

Այն թույլ զարգացած գյուղատնտեսական երկիր է։ Այստեղ մշակում են բամբակենի, սուրճ, թեյ, կոկոսյան արմավենի, ծխախոտ, եգիպտացորեն, ցորեն, բրինձ, կորեկ, սորգո, մանիոկ (որից նաև կաուչուկ են ստանում), բատատ (քաղցր կարտոֆիլ), ընդավորներ, յուղատուներ, բանջարեղեն, պտուղներ, սիզալ և մեխակ, որի արտահանությամբ Տանզանիան աշխարհում 1-ին տեղն է զբաղեցնում։ Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ։

Արդյունաբերություն

Արդյունաբերության առաջատար ճյուղն արդյունահանող արդյունաբերությունն է(գլխավորապես ալմաստի)։ Կան նաև ցեմենտի, նավթավերամշակման, սև մետաղների գլոցվածքի, բամբակե գործվածքների, ռադիոընդունիչների հավաքման և սննդի ձեռնարկություններ։

Օգտակար Հանածոներ

Տանզանիան հարուստ է օգտակար հանածոներով։ Կան ալմաստի, ոսկու, քարածխի, երկաթի, անագի, վոլֆրամի,մագնեզիումի, գունավոր մետաղների, կորունդի, ֆոսֆորիտների, ապատիտի, գրաֆիտի, շինանյութերի, կերակրի աղի, նավթի և գազի հանքավայրեր։ Հանքավայրերը կենտրոնացած են երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում։

Կենդանական աշխարհ

Չափազանց բազմազան և հարուստ է Տանզանիայի կենդանական աշխարհը։ Տարածված են փիղը, սև ռնգեղջյուրը, գետաձին, գոմեշը, այծքաղը, վագրաձին, ընձուղտը, առյուծը, ընձառյուծը, վագրակատուն, բորենին, շնագայլը, կապիկների և թռչունների (հատկապես ջայլամը) շատ տեսակներ, ցեցե ճանճը և այլն։ Հանդիպում են կոկորդիլոսներ, օձեր։

Երկրի բնաշխարհը պահպանելու համար ստեղծվել են մի շարք արգելանոցներ և ազգային պարկեր։ Տանզանիայի արգելանոցներն ու ազգային պարկերը հայտնի են ողջ աշխարհում:Դրանց կենդանական և բուսական աշխարհն անխաթար պահելու համար այդտեղ օրենքով արգելված է ոչ միայն որսորդությունը, այլև երկրագործությունը։

Ծանոթագրություններ

Տանզանիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանզանիա» հոդվածին։



Tags:

Տանզանիա ՊատմությունՏանզանիա ԲնակչությունՏանզանիա ՏնտեսությունՏանզանիա ԱրդյունաբերությունՏանզանիա Օգտակար ՀանածոներՏանզանիա Կենդանական աշխարհՏանզանիա ԾանոթագրություններՏանզանիաԲուրունդիԶամբիաԿԴՀՀնդկական օվկիանոսՄալավիՄոզամբիկՈւգանդաՌուանդաՔենիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վահան ՏերյանՀայերենԲրազիլիաՄիրհավ (պատմվածք)Արյան շրջանառությունԱպրիլի 24Կարմիր քամիԳուլիվերի ճանապարհորդություններըՄակբայԱրցախյան շարժումԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԳեղարդի վանքԼյարդի ցիռոզՕրենքով գողԱրման ԾառուկյանՄարդու ատամՀայաստանի զինված ուժերՖուտուրիզմԱստվածածնի վերափոխման տոնՆախադասությունՍահմանների դեմարկացիա և դելիմիտացիաՀերպեսՕրալ սեքսԱրգանդՔարահունջԿանադաՀովհաննես ԱդամյանՎիտամին DՀայաստանՀոլոքոստՎիքիպեդիաՎահանագեղձԱլգորիթմՀայաստանի Հանրապետության բնակչությունԼուսինՏիգրան ՄանսուրյանԵրևանի բուսաբանական այգիԷլեկտրոլիզԻնքնապաշտպանական մարտեր (1915)ԿունիլինգուսԵնթակաԿրոնԴրաստամատ ԿանայանՀակաբիոտիկներՍրտային անբավարարությունՍպիտակուցներՀայաստանի անկախության հռչակագիրԶվարթնոցի տաճարՄաշկ (մարդ)Ազատի ջրամբարՀատկացուցիչԿաթվածՍիրտԼյուդվիգ վան ԲեթհովենՀիմնական գույներՍարգսյանՄիզոպրոստոլՍերգեյ ՓարաջանովԵղինջՎահանաձև գեղձի քաղցկեղՆԱՏՕՕրգանական միացություններԲրոնխիալ ասթմաԽորանիստ երակների թրոմբոզՍրտի կծկումների հաճախականությունՆապոլեոն ԲոնապարտՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Ավետիք ԻսահակյանՍահմիՀայկյան տոմարԱստվածաշունչՄամուլՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԺողովրդավարությունՎերին Ոսկեպար🡆 More