Գետաձի

Սովորական գետաձի (լատին․՝ Hippopotamus amphibius) կամ ուղղակի գետաձի, հայտնի է նաև որպես գետային գետաձի, հսկայական չափեր ունեցող ֆիտոֆագ, կիսաջրային երկսմբակավոր կենդանատեսակ, որն ազատ բնության մեջ հանդիպում է միայն Ենթասահարայական Աֆրիկայում։ Գետաձիայինների ընտանիքի երկու տեսակներից մեկն է (մյուս ներկայացուցիչը գաճաճ գետաձին է)։ Այս կենդանիների գիտական անվանումը կապված է հին հունարեն «հիպոպոտամոս» բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է «գետի ձի»։ Այդկերպ են անվանել հույն գաղութարարները Նեղոսի դելտայում տեսնելով հսկա այս կենդանիներին։

Սովորական գետաձի
Գետաձի
Գետաձի Չոբե ազգային պարկում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավոր
Ընտանիք Գետաձիայիններ
Ցեղ Գետաձիեր
Տեսակ Սովորական
գետաձի
Լատիներեն անվանում
Hippopotamus amphibius
Հատուկ պահպանություն
Տարածվածություն
պատկեր

Գետաձի
Դասակարգումը
Վիքիցեղերում

Գետաձի
Պատկերներ
Վիքիպահեստում




Փղերից և ռնգեղջյուրներից հետո գետաձիերը երրորդ ամենամեծ ցամաքային կաթնասուններն են և ներկայումս գոյություն ունեցող ամենախոշոր երկսմբակավորները։ Չնայած խոզերի և այլ ցամաքային կարգակիցների հետ ունեցած ֆիզիկական նմանությանը, գետաձիերի ամենամոտ ազգակիցները կետանմաններն են (կետերը, դելֆինները, ծովային խոզերը և այլն), որոնցից նրանք առանձնացել են մոտ 55 միլիոն տարի առաջ։ Գետաձիերն աչքի են ընկնում իրենց տակառաձև մարմնաքանդակով, լայն բացվող բերանով, որտեղ երևում են շների ատամնաշար հիշեցնող ժանիքները, գրեթե անմազ մարմնով և սյունաձև ոտքերով։ Սեռահասուն արուները կշռում են միջինում 1,500 կգ, իսկ էգերը՝ 1,300 կգ։ Չնայած իր կոպիտ կերպարանքին և կարճ ոտքերին, գետաձին ունակ է վազել ընդհուպ մինչև 30 կմ/ժ արագությամբ։

Գետաձիերը բնակվում են քաղցրահամ ջրերում՝ գետերում, լճերում և մանգրովյան ճահճուտներում։ Այս կենդանիներն իրենց բնակության արեալներում հանդիպում են խմբերով (ներառյալ՝ 5-30 էգ գետաձիեր և դեռահաս առանձնյակներ), որը գլխավորում է տարածքային արու գետաձին։ Աֆրիկյան տապին դիմակայելու համար գետաձիերը օրվա մեծ մասն անցկացնում են ջրերի կամ ցեխերի մեջ։ Բազմացումն ու ծննդաբերությունը նույնպես տեղի է ունենում ջրում։ Ցամաքում գետաձիերը հայտնվում են մթնշաղին՝ խոտերի վրա արածելու համար։ Գետաձիերն աշխարհի ամենավտանգավոր կենդանիներից են՝ իրենց ագրեսիվ վարքով և անկանխատեսելի բնույթով պայմանավորված։ Սովորական գետաձիերին սպառնում է պոպուլյացիաների կրճատում, որի գլխավոր պատճառը որսագողությունն է` կենդանու մսի և թանկարժեք փղոսկրի համար։

Անվանում

Հին հույները, Աֆրիկայի հյուսիսում՝ Նեղոսի հովտում, տեսնելով ծանրամարմին և դանդաղաշարժ ինչ-որ կենդանու, նրան անվանում են «հիպոպոտամոս», որը բառացի թարգմանությամբ նշանակում է «գետի ձի»։ Բայց գետաձին միայն փնչացնում է ձիու պես, իսկ ընդհանուր հաշվով այս երկսմբակավորները որևէ ֆիզիկական նմանություն չունեն։ Շատ եվրոպական լեզուներով սովորական գետաձիերի անունը թարգմանաբար նշանակում է «գետի ձի»։ Այս բառը ծագում է լատիներեն «Hippopotamus» բառից, որը վերցված է հունարեն «ἱπποπόταμος»-ից։

Արաբերենում և եբրայերենում այս բառը թարգմանվում է, որպես «Նեղոսյան ձի» (արաբ․՝ فرس النهر‎‎; եբրայերեն՝ סוּס הַיְּאוֹר‎)։ Արաբերեն բառը լայն կիրառություն ունի նաև մի շարք այլ իսլամադավան երկրներում (օրինակ՝ Ինդոնեզիա, Իրան)։ Ռուսերենում և այլ սլավոնական լեզուներում (օրինակ՝ բելառուսերեն, ուկրաիներեն և այլն) կենդանին կոչվում է «բեգեմոտ»։ Սա կապված է Աստվածաշնչյան «բեհեմոթ» հիշատակության հետ։

Անգլիացի գրող և արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը Աֆրիկայում տեսնելով այս կենդանիներին ասել է հետևյալը․

Գետաձի  Թե ինչու են գետաձիերին տվել «գետի ձի» անվանումը` դժվար է հասկանալ։ Երևի աշխարհում չկան երկու այնպիսի տարբեր կենդանիներ, ինչպիսին են գետաձին և ձին։ Գետաձի 

Գետաձիերի մասին առաջին հիշատակումներից մեկը հանդիպում է Աստվածաշնչում։ Այստեղ գետաձին ներկայացված է որպես առասպելական արարած։ Սուրբ գրքի հիշատակության մեջ գետաձիուն Աստված ցույց է տալիս Հոբին, ցույց տալու համար թե որքան մեծ է իր զորությունը և իշխանությունը երկրի վրա։

Գետաձի  Ահա բեհեմոթը (կամ գետաձին), որին ստեղծել եմ, ինչպես և քեզ։ Ցլի նման կանաչ խոտ է ուտում։ Ահա նրա զորությունը իր մեջքի մեջ է, և նրա հզոր ուժը ` իր որովայնի ջղերի մեջ է։ Նա թեքում է իր պոչը, որ մայրու է նման, նրա ազդրերի ջլերը միահյուսված են։ Նրա ոսկորները պղնձե խողովակներ են, նրա ամուր ոսկրերը կռած երկաթից պատրաստված ձողերի են նման։ Նա Աստծու ճանապարհների սկիզբն է, միայն նրան ստեղծողը կարող է մոտեցնել նրան իր սուրը։
- Հոբ 40:10-19
Գետաձի 

Կարգաբանություն և մորֆոլոգիա

Սովորական գետաձիերին առաջինը նկարագրել է Կառլ Լիննեյն իր «Բնության համակարգ» աշխատության մեջ՝ 1758 թվականին։ Լիննեյը կենդանական աշխարհի հայտնի ներկայացուցիչներին դասակարգելիս, հիմք է ընդունել հին աշխարհում գետաձիուն տրված «hippopotamus» անունը՝ այն վերածելով գիտական անվանման (Hippopotamus amphibius)։

Դասակարգում

Սովորական գետաձին գետաձիայինների ընտանիքի (Hippopotamidae) տիպիկ ներկայացուցիչն է, որի անունով էլ կոչվում է կենսաբանական ընտանիքն ու գետաձիների ցեղը։ «Hippopotamidae» ընտանիքի մյուս ներկայացուցիչը գաճաճ գետաձին (Choeropsis liberiensis) է։ Երբեմն սովորական գետաձին դասակարգվում է նաև «Hippopotaminae» ենթաընտանիքի մեջ։ Որոշ տաքսոնոմիստներ սովորական գետաձիերին դասակարգում են անթրակոտերանմանների ընտանիքում, իսկ ավելի հազվադեպ նաև ուղտերի, կովերի, եղջերուների և խոզերի ցեղերում, թեպետ գետաձիերը նշյալ կենդանական խմբերի ներկայացուցիչների հետ սերտորեն բնավ կապված չեն։

Գետաձի 
Սովորական գետաձիերի հարավային ենթատեսակի (կապյան գետաձի) ներկայացուցչի գանգի ձևը։ Չոբե ազգային պարկ, Բոտսվանա, հարավային Աֆրիկա։

Առանձնացվում են սովորական գետաձիերի հինգ ենթատեսակներ։ Դասակարգման չափանիշներն են գանգի ձևի մորֆոլոգիական տարբերություններն ու բնակության արեալի աշխարհագրական առանձնահատկությունները։

Ներկայացված դասակարգումը, սակայն, չունի լայն գիտագործնական կիրառելիություն և վավերացված չէ կենսաբանների հանրույթի կողմից։ Պատճառն այն է, որ ենթատեսակների միջև առկա ձևաբանական տարբերություններն այնքան նվազ են, որ կարող են առաջանալ նույնիսկ ոչ ներկայացուցչական նմուշների պարզ վարիացիայի արդյունքում։ Գենետիկական անալիզները հաստատել են այս ենթատեսակներից երեքի գոյությունը։ Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են 13 տարբեր վայրերից վերցված նմուշներ (մաշկի կենսազննումից առանձնացած միտոքոնդրիալ ԴՆԹ-ն), որոնք համապատասխանում են Ենթասահարայական Աֆրիկայի գետաձիների մեկուսի արեալների թվին։ Մասնագետները նվազ, սակայն բավականին էական գենետիկական տարբերություններ են գտել H. a. amphibius, H. a. capensis և H. a. kiboko ենթատեսակների միջև։ H. a. tschadensis-ը և H. a. constrictus-ը ուսումնասիրությունների ընթացքում չեն փորձարկվել։

Սովորական գետաձիու ենթատեսակներ՝ ըստ բնակության արեալի

Էվոլյուցիա

Մինչև 1909 թվականը բնագետները գետաձիերին խմբավորել են խոզերի հետ՝ հիմնվելով սեղանատամների ձևային նույնության վրա։ Այնուհետև, արյան սպիտակուցների, մոլեկուլային ֆիլոգենետիկ ուսումնասիրությունների, ԴՆԹ-ի և բրածո կենդանիների հետազոտման արդյունքում ստացված մի շարք ապացույցներ վկայում են այն մասին, որ կենդանական աշխարհում գետաձիերի ամենամոտ ազգականները կետանմաններն են (կետերը, դելֆինները և ծովային խոզերը։ Գետաձիերի և կետերի ընդհանուր նախահայրը ճյուղավորվել է որոճող կենդանիների (Ruminantia) կարգից, որն էլ իր հերթին առանձնացել է երկսմբակավորների (Artiodactyla) նախահորից․ կարճ ժամանակ անց տեղի է ունեցել նաև գետաձիերի և կետանմանների տոհմային առանձնացումը։

Artiodactyla 

Tylopoda (camels)Գետաձի 

 Artiofabula 

  Suina (խոզեր)Գետաձի 

 Cetruminantia 
 Ruminantia (որոճացողներ) 

 Tragulidae (մկնաեղնիկ)Գետաձի 

 Pecora Գետաձի 

 Cetancodonta/Whippomorpha 

 Hippopotamidae (գետաձիեր) Գետաձի 

 Cetacea (կետեր)Գետաձի 

Գետաձիերի ծագման վերաբերյալ ամենաընդունելի տեսության համաձայն, գետաձիերն ու կետերն ունեցել են միևնույն ընդհանուր կիսաջրային նախնին, որը ճյուղավորվել է մյուս արտիոդակտիլներից շուրջ 60 միլիոն տարի առաջ։ Նշված նախնիների խումբը, ամենայն հավանականությամբ, բաժանվել է երկու մասերի շուրջ 54 միլիոն տարի առաջ։ Ճյուղերից մեկը վերջնարդյունքում ձևավորել է ներկայիս կետանմանների կարգը։ Մինչ այդ,

Սկզբնապես երկար ժամանակ ջրում անցկացնելու կենսակերպով պայմանավորված այս կարգի ներկայացուցիչների ետին վերջույթները էվոլյուցիայի արդյունքում վերածվել են հորիզոնական լողակների, ինչն էլ կետակերպերին վերջնականապես վերածել է ջրային կաթնասունների։

Նմանություն այլ տեսակի կաթնասունների հետ

Երկար տարիներ շարունակ գիտնականները կարծում էին, որ գետաձիերի ամենամոտ ազգականները դրանք խոզերն են (լատին․՝ Suidae): Իրոք, գետաձիերը ունեն շատ ընդհանրություններ խոզերի հետ, սակայն վերջերս պարզվել է, որ գետաձիերի էվոլուցիայի գծերը բոլորովին նման չէ խոզերին։ Հետևաբար գետաձիերը պետք է ունենան այնպիսի մոտ ազգական կենդանիներ, որոնք նման լինեն գետաձիերին նաև զարգացման ձևով։

1997 թվականին հրատարակված ամերիկյան գիտնականների տվյալների համաձայն գետաձիերի ամենամոտ ցեղակիցները դրանք կետանմաններն են (լատին․՝ Cetacea): 2007 թվականի ուսումնասիրությունները հաստատեցին կետանմանների և գետաձիերի ընդհանուր կապերը։

Գետաձիերի և կետանմանների նմանություններն են.

  • Կետերը և գետաձիերը հիմնականում ապրում են քաղցրահամ ջրերում
  • Գետաձիերը կետերի պես ունեն շատ քիչ քանակությամբ մազեր, սակայն երբեմն նաև չունեն
  • Գետաձիերը և կետերը չունեն ճարպագեղձեր
  • Գետաձիերը կետերի պես կարող են արտաբերել ձայներ ջրի տակ
  • Երկու առանձնյակներն էլ սովորաբար ծննդաբերում են ջրում և իրենց ձագերին կերակրում կաթով։

Ընդհանուր տեղեկատվություն

Նկարագրություն

Սովորական գետաձիերը մեկն են ժամանակակից աշխարհի խոշորագույն ցամաքային կենդանիներից։ Նրանց քաշը գերազանցում է 4 տոննան։ Գետաձիերի այս տեսակին երբեմն համարում են երկրորդ ամենախոշոր ցամաքային կենդանիները (ամենախոշոր ցամաքային կենդանին աֆրիկյան փիղն է), սակայն այդ ցուցանիշով նա մրցում է ռնգեղջյուրների հետ։ Նախկինում գետաձիերի ամենամոտ ցեղակիցները համարվել են խոզերը, սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ գետաձիերն ավելի մոտ են կետերին։

Ներկայումս գետաձիերի ամենատարածված տեսակը՝ սովորական գետաձիերը ապրում են միայն Աֆրիկա մայրցամաքում, թեև հին ժամանակներում (օրինակ՝ անտիկ ժամանակաշրջանում և Բրոնզե դարում) այս գետաձիերը լայնորեն տարածված են եղել Հյուսիսային Աֆրիկայում (ներկայիս Եգիպտոս, Մարոկկո, Ալժիր և Թունիս պետությունների տարածքում) և Մերձավոր Արևելքի որոշ երկրներում։

Երբ 2006 թվականի տվյալներով Բնապահպանության Միջազգային Կազմակերպությունը հայտարարեց, որ այս գետաձիերը ունեն խոցելի կարգավիճակ և ամբողջ աշխարհում ապրում է մոտ 125-150 սովորական գետաձի։ Վերջին տարիներին նրանց թիվը կտրուկ նվազել է։ Հաճախ բնապահպանները պնդում են, որ դա պայմանավորված է նրանով, որ Աֆրիկայի մի շարք անապահով և անօրեն երկրների բնապահպանները (օրինակ՝ Եթովպիա, Սոմալի, ԿԴՀ, Գանա, Բոտսվանա, Քենիա, Գաբոն, Կոտ դ'Իվուար, Ռուանդա և այլն) չեն կարողանում համապատասխան միջոցներ ձեռնարկել տվյալ երկրներում որսագողությունը կանխելու համար և գետաձիերը դառնում են որսագողության զոհ։

Գետաձի 
Սովորական գետաձիերին բնորոշ տեսք` երախը բաց

Սովորական գետաձիերը ներկայումս այդքան հետազոտված տեսակներ չեն։ Պատճառը այն է, որ կենդանիները ցամաքում հայտնվում են միայն գիշերային ժամերին։ Աֆրիկայում տարածված ամենահայտնի գետաձիերի տեսակը Սովորական գետաձիու ազգական Լիբերիական կամ թզուկ գետաձին է։ Այն համարվում է Աֆրիկայում ամենատարածված գետաձին (լատին․՝ Choeropsis liberiensis

Սովորական գետաձիերի միսը դեռևս վաղ ժամանակներից ծառայում է որպես աֆրիկացիների սնունդ։ 1950-1960-ականներին, Աֆրիկայի երկրների անկախացման գործընթացին զուգընթաց տեղի բնիկ աֆրիկացիները փորձեցին վարժեցնելով կենդանիներին վայրի սովորական գետաձիերից ստանալ ընտանի մսատու կենդանի։ Աֆրիկայի շատ ոչ զարգացած երկրներում (մասնավորապես Նիգերիա և Սոմալի) կենդանիների որսը արգելված չէ։

Գետաձիերը նաև կարևոր նշանակություն ունեն տարբեր երկրների մշակույթի և ազգային ինքնագիտակցության մեջ։ Հատկապես գետաձիերի կերպարը համարվում է մի շարք հնագույն երկրների (օրինակ՝ Հին Եգիպտոս) ազգային խորհրդանիշներից մեկը։

Վարք

Օրվա ընթացքում սովորական գետաձիերը ակտիվ լինում են հիմնականում գիշերային ժամերին, սակայն կենդանիները չեն համարվում խիստ գիշերային և գիշերային կենսակերպ վարող։ Այս կենդանիները սնվում են հիմնականում գետաբերանի մոտակայքում գտնվող բուսականությամբ և բազմաթիվ խոտաբույսերով։ Շատ հազվադեպ սնունդ հայթայթելու նպատակով այս կենդանիները ստիպված են տեղաշարժվել մոտ 3-3,2 կմ տարածք։

Սովորական գետաձիերը հիմնականում հանդիպում են խմբերով։ Յուրաքանչյուր խմբում հիմնականում հանդիպում են 25-30 գետաձիեր։ Գետաձիերի առաջնորդը հիմնականում էգ գետաձին է։ Էգի մահից հետո առաջնորդի կոչմանը արժանանալու համար մրցում են երկու արու գետաձիեր և այդ պայքարի արդյունքը լինում է մրցակից գետաձիերից մեկի մահը։ Պատճառը այն է, որ գետաձիերը հաճախ իրենց երկար ժանիքները օգտագործում են որպես զենք և միմյանց նկատմամբ անտանելի կատաղություն դրսևորում։ Հիմնականում հասուն արուների մաշկը պատված է լինում սպիներով, որոնք առաջանում են այդ կռիվների արդյունքում։

Տեսք և կառուցվածք

Արտաքին տեսք

Գետաձի 
Գետաձիու պոչը

Գետաձիու մարմինը երկարավուն է, մաշկը հաստ՝ գրեթե մերկ և գորշ, փայլուն գունավորումով։ Գլուխը մեծ է, դունչը՝ լայն, աչքերը համեմատաբար փոքր են, իսկ ականջները՝ կարճ։ Աչքերը տեղավորված են գլխի վերին մասում՝ թմբիկների վրա, ինչպես օրինակ գորտերինը կամ կոկորդիլոսներինը։ Սովորական գետաձիերի ռունգերը թմբիկավոր են։ Դուրս ցցված աչքերն ու քթանցքերը կենդանուն թույլ են տալիս տեսնել և շնչել ջրի մեջ գտնվելու ընթացքում։ Գետաձիու երախն ահռելի է, իսկ ժանիքները 70 սմ երկարությամբ։ Հատկապես մեծ են ներքին ծնոտի ժանիքները, որով գետաձին ջրիմուռներ է հավաքում ջրերի ստորին հատվածից։

Սովորական գետաձիերը վարում են հիմնականում ջրային կենսակերպ՝ ազատորեն կարող են շնչել, տեսնել և լսել ջրի մեջ։ Ջրի տակ գտնվելու պահին ջրից դուրս գտնվում է միայն գետաձիու գլխի վերին մասը։ Սովորաբար երբ գետաձիերը քնած են ջրում՝ նրա գլխի վերին մասի վրա հավաքվում են միջատներ և փոքրիկ թռչուններ։

Սովորական գետաձիերի դունչը շատ լայն է, իսկ առջևի մասը ծածկված է շատ կարճ վիբրիսներով (բեղիկներով)։ Ծնոտների լայնությունը կազմում է 60-70 սմ։ Բերանը շատ լայն է՝ կարող է բացել մինչև 150 աստիճանի չափսով։ Վերջույթներին գետաձիերը ունեն 4 մատներ, որոնցից յուրաքանչյուրն ավարտվում է նմանօրինակ սմբակներով։ Գետաձիու ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով։ Երբ գետաձիերը քայլում են հողի վրայով (հատկապես ճահճի մոտակա շրջաններում) հաճախ խորտակվում են ցեխերի մեջ։

Սեռական երկձևություն

Գետաձի 
Գետաձիու դունչը (գետաձին Ֆիլադելֆիայի կենդանաբանական այգում)

Սեռական երկձևությունը համեմատաբար թույլ է՝ վատ է արտահայտված։ Ի տարբերություն արուների՝ էգերը ավելի փոքր են, ավելի թեթև և թույլ։ Կան նաև խմբի ղեկավար էգեր, որոնք համեմատաբար ավելի փոքր են մյուսներից։ Բացի այդ, չափահաս արուների ատամները և ժանիքները շատ ավելի հզոր են և մեծ։ Արուները գլխի վրա ունեն ուռուցիկ հատված, որով տարբերակվում են էգերը արուներից՝ անգամ եթե ամբողջովին գտնվում են ջրի տակ։ Հեռավորության վրա շատ ավելի դժվար է տարբերակել արուներին և էգերին։

Չափսեր

Գետաձին մեկն է ժամանակակից ցամաքային ամենախոշոր կենդանիներից։ Հասուն արուների քաշը մոտ 1500 կգ է, էգերինը՝ 1300 կգ, սակայն որոշ արուների քաշը կարող է հասնել մինչև 2000 կգ։ Հայտնաբերված ամենածանր արուն կշռել է 2700 կգ, իսկ հասակը՝ 1.65 մետր։ Մարմնի երկարությունը եղել է 3-5,5 մետր, իսկ պոչի երկարությունը՝ 56 սմ։

Իր չափսերով գետաձին մրցակցում է Սպիտակ ռնգեղջյուրի հետ։ Ընդունված է ասել, որ Սովորական գետաձին ցամաքային երկրորդ ամենախոշոր կենդանին է Աֆրիկյան փղերից հետո։

Սովորական գետաձիու զանգվածը կախված է սեռից և տարիքից։ Մինչև 10 տարեկանը էգերը և արուները սովորաբար լինում են նույն չափսերի։ Նրանց քաշը հստակ ուսումնասիրվել է 1960-ականներին։ Այդ շրջանում ևս սկսեցին որոշել այս կենդանիների տարիքը։

Գետաձիու մաշկը

Գետաձի 
Գետաձիու գանգը
Գետաձի 
Գետաձիու ոտքը

Սովորական գետաձիու մաշկի գունավորումը սովորաբար մոխրագույն կամ շագանակագույն է՝ վարդագույն թեթևակի երանգով։ Աչքերի շուրջը և ականջները գորշ վարդագույն են։ Թիկունքի մասը հիմնականում ունի ավելի մուգ գունավորում, իսկ հաճախ նաև ամբողջովին մոխրագույն։ Արուների մաշկը ծածկված է սպիների խիտ ցանցով և քերծվածքներով։ Ամենաբարակ մաշկային շերտը գտնվում է պոչի շրջակայքում, այդ է պատճառը որ կենդանաբանական այգիներում հիվանդ գետաձիերին ներարկում են կատարում միայն պոչից։

Գետաձիերի մաշկը չափազանց հաստ է՝ հասնում է մինչև 4 սմ-ի։ Մարմնի վրա կա չնկատվող մազածածկույթ՝ մասնավորապես պոչի եզրերին։ Մազեր կան նաև ականջների ծայրերին։ Տարբեր գետաձիեր ունեն տարբեր չափի մազածածկույթ։ Մազեր լինում են կողերի և փորի վրա, սակայն դրանք դժվար է նկատել նույնիսկ շատ մոտիկից։

Ջրից դուրս գալուց անմիջապես հետո գետաձիու մաշկը իր մեջ է կլանում մարմնի վրա մնացած ջուրը։ Այդ գործընթացը սովորական գետաձիերի մոտ կատարվում է շատ ավելի արագ քան մյուս ցամաքային կենդանիների մոտ։

Քրտինքի մեջ խցուկները շատ քիչ են, սակայն գետաձիերը ունեն հատուկ խցուկներ, որոնք բնորոշ են միայն գետաձիերին։ Քրտինքի մեջ կա հատուկ նյութ, որը քրտինքը նմանեցնում է արյան։

Ատամներ

Գետաձի 
գետաձիու ատամներ
Գետաձի 
Գետաձիու 64 սմ երկարությամբ ատամ

Գետաձիերն ունեն 36 ատամ, այդ թվում՝ 2 ժանիք, 4 կտրիճ, 6 մեծ և նույնքան փոքր սեղանատամներ։ Էմալով ծածկված արտաքին շերտը ատամին հաղորդում է դեղին գույն։ Սովորական գետաձիերի ատամներն ունեն բացառիկ ամրություն և հզորություն։ Նրանց ժանիքները և կտրիճները շատ մեծ են և այդ իսկ պատճառով դրանք չեն կարող ծառայել սնունդը (խոտ, խոտաբույսեր) ծամելու համար։ Այդ ատամները նրանք օգտագործում են որպես զենք մյուս առանձնյակների դեմ կռվելու համար։

Առանձնահատուկ զարգացած են գետաձիերի ստորին ծնոտի ատամները։ Դրանք աչքի են ընկնում իրենց աննախադեպ սրությամբ։ Արուների ատամները շատ ավելի երկար և հզոր են, քան էգերինը։ Նրանք զարգացած արմատներ չունեն և աճում են ամբողջ կյանքի ընթացքում։ Ատամի քաշը սովորաբար հասնում է 3 կգ-ի։ Երբեմն հայտնի ամենախոշոր գետաձիու ատամը պահվում է Արևմտյան Եվրոպայում` Բելգիա պետության թանգարանում և ունի 64,5 սմ երկարություն։ Վերին ծնոտում բացակայում են ժանիքները։

Կան բացառիկ դեպքեր երբ արու գետաձիերի ատամները հասնում են ավելի քան 1 մետրի, իսկ բարձրությունը` 122 սմ-ի։ Որպես կանոն, նման երկար ատամները հասնում են մյուս ծնոտին։ Այդպիսի երկար ատամը խոչընդոտում է կենդանու իշխանությանը, քանի որ այդպիսի գետաձիերի կյանքը շատ կարճ է տևում։ Փոքրիկ գետաձիու ատամների թիվը 32 է։ Մեծանալուն պես այն կարող է հասնել մինչև 40-ի։

Տարածվածություն

Պատմական տարածք

Գետաձի 
Սովորական գետաձին գետում

Հին ժամանակներում Աֆրիկայից բացի նրանք տարածված են եղել Մերձավոր Արևելքում` մասնավորապես Հորդանան գետի մերձակա շրջաններում։ Պեղումների արդյունքում կենդանիների մնացորդներ են գտնվել Միջագետքում և Սիրիայիտարածքում։ Փաստերը վկայում են, որ գետաձիերն այս արեալներում տարածված են եղել մեծ քանակությամբ։ Կան նաև վկայություններ, որ այս կենդանիները տարածված են եղել նաև Հին Եգիպտոսում և Պաղեստինում։ Պաղեստինում նրանք տարածված են եղել դեռևս երկաթե քարե դարաշրջանում։

Ժամանակին նրանք տարածված են եղել նաև Հյուսիսային Աֆրիկայի բոլոր երկրներերի տարածքներում՝ Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում և Արևմտյան Սահարայում։ Շատ քիչ քանակությամբ գետաձիեր ապրել են նաև Կիպրոսում, Կրետեում և հազվադեպ Սիցիլիայում։

Բոլոր ժամանակներում սովորական գետաձիերի հայրենի բնակավայրը համարվում է Աֆրիկան։ Մինչ 19-րդ դարը այս կենդանիները եղել են տարածված Աֆրիկայի բոլոր շրջաններում։ Տարիներ շարունակ նրանց թիվը նվազել է։ Սպառազինության տարածումը Աֆրիկայում հանգեցրեց կենդանիների մասսայական ոչնչացման։

Այժմյան տարածք

Գետաձի 
Գետաձին մարտնչում է աֆրիկացի որսորդների դեմ

Ներկայումս նրանք տարածված են Աֆրիկայի բոլոր մասերում (քիչ քանակությամբ), բացառությամբ Հյուսիսային Աֆրիկայի և Մադագասկարի։ 1959 թվականից հետո գետաձիերի թիվը Աֆրիկայում նվազել է։ Այդ շրջանից հետո նրանք անհետացել են Հարավային Աֆրիկայից։ Բացառություն են կազմում միայն ՀԱՀ-ի որոշ ազգային պարկերը։ 2008 թվականի տվյալներով Աֆրիկայում կար 125-150 հազար գետաձի։ Բնապահպանության համաշխարհային կազմակերպության (IUCN) գնահատականներով նրանց թիվը տատանվում էր 125-148 հազարի միջև։

Այժմ գետաձիերը պահպանվել են արևելյան և արևմտյան Աֆրիկայի երկրներում։ Արևելյան Աֆրիկայի երկրներից նրանք տարածված են Քենիայում, Տանզանիայում, Ուգանդայում, Զամբիայում, Մալավիում և Մոզամբիկում (ամբողջ տարածաշրջանում շուրջ 80 հազար գլուխ)։ Գետաձիերը Աֆրիկայի երկրներից ամենաշատը տարածված են Զամբիայում։ Այստեղ կան ավելի քան 40 հազար գլուխ գետաձի։ Հարավային Աֆրիկայի երկրներում գետաձիեր պահպանվել են միայն արգելոցներում։ Զիմբաբվեում, որտեղ տասնամյակներ առաջ այս կենդանիները մեծ քանակությամբ պահպանված էին 2000 թվականից հետո նրանց թիվը ամբողջովին կրճատվել է։ Պատճառը Զիմբաբվեի աղքատ բնակչությունն է, որը, գետաձիերին որսալով, դարձնում է իր համար սնունդ։

Միջավայր և տարաբնակեցում

Գետաձի 
Աֆրիկացիները գետաձիու դիակի մոտ

Սովորական գետաձիերը տարածված են նաև ջրամբարներում։ Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում գետաձիերը հանդիպում են միայն գետերում և գետերի գետաբերաններում։ Սովորական գետաձիերը բոլորովին չեն կարողանում հարմարվել աղի ջրի պայմաններին և հազվադեպ բնակվում են ծովերում։ Նրանք ծովերի միջով լողալով հասնում են կղզիներ և բնակվում այնտեղ։ Այդ ընթացքում նրանք կարողանում են լողալ մոտ 30 կմ կտրելով մի շարք ծոցեր և նեղուցներ։ Նրանք ապրում են այնպիսի վայրերում որտեղ առկա է թարմ բուսականություն։ Այդպիսով նրանք լողալով երբեմն հասնում են Գվինեա Բիսաուի ափերի մոտ՝ շրջանցելով Աֆրիկայի արևմտյան ափերը։

Աֆրիկայում գետաձիերի բնակության համար պարտադիր չեն ընդարձակ գետերը կամ լճերը։ Գետաձիերը կարող են հարմարվել նաև ցեխերի մեջ։ Տարածված են սավաննաներում և արևադարձային անտառներում։

Լճերում երկար բնակվելուց հետո գետաձիերը սպառում են տվյալ վայրի ռեսուրսները և թողնելով տվյալ անբարենպաստ պայմանները տեղափոխվում ավելի բարենպաստ բնակավայր։ Անբարենպաստ պայմաններում գետաձիերը տեղափոխվում են մի ջրատարածությունից մյուսը։ Այս երևույթը գետաձիերի մոտ կոչվում է միգրացիա։

Հարավային Աֆրիկայի մի շարք երկրների ազգային պարկերում տեղադրված են ցուցանակներ, որոնք վկայում են տվյալ արեալում գետաձիերի ներկայության մասին։ Գետաձիերի մոտ միգրացիան տեղի է ունենում նաև սովի և ջրատարածության ռեսուրսների չորացման դեպքում։

Կյանքի տևողություն

Գետաձիերի կյանքը ենթարկվում է խիստ ամենօրյա ռիթմի։ Օրվա մեծ մասը գետաձիերն անցկացնում են ջրի մեջ՝ և նույնիսկ քնում են այնտեղ։ Նրանք ամբողջովին ընկղմվում են գետերի ծանծաղուտներում, այնպես, որ երևում է միայն նրա գլխի վերին մասը։

Մթնշաղին նրանք դուրս են գալիս որսի և վերադառնում լուսադեմին։ Չափահաս արուները մինչև զուգավորվելը սովորաբար ապրում են միայնակ։ Այդ իսկ պատճառով հաճախ խռովություններ կարող է տեղի ունենալ երկու արուների մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ բախումները գետաձիերը սկսում են այն բանից հետո, երբ գետաձիերից մեկը առաջինը հարձակում է գործում։ Սովորաբար մինչ մարտի սկիզբը նրանք երկար ժամանակ կանգնում են իրար առաջ և ցուցադրում իրենց բերանները։ Մարտերը հիմնականում տևում են մոտ 2 ժամ՝ մինչ հակառակորդներից մեկը փախչի (գետաձիերին բնորոշ չէ այս սովորությունը) կամ սատկի։ Սակայն որոշ դեպքերում մարտը չի տևում 2 ժամ, քանի որ հակառակորդներից մեկն արագորեն կարողանում է տապալել իր հակառակորդին։

Զուգավորման շրջանում նրանք հաճախակի գալիս են ափի մոտ։ Նրանք այդ շրջանում չեն հանդուրժում հարևանությամբ գտնվող իրենց հարևաններին և հարձակվում են պատահած բոլոր խոշոր կենդանիների վրա։ Այդ շրջանում գետաձիերը հարձակվում են նաև փղերի և ռնգեղջյուրների վրա։ Հայտնի որսորդ Ջոն Հունթերը իր հուշերից մեկում պատմում է թե ինչպես է նա ականատես եղել սպիտակ ռնգեղջյուրի և սովորական գետաձիու բախմանը, որի արդյունքում սատկեցին երկու կենդանիները միաժամանակ։

Գետաձի  Մի անգամ մի գետի մոտ տեսա գետաձիու և ռնգեղջյուրի մենամարտ։ Երկուսն էլ հասուն արուներ էին։ Գետաձին եկավ ափ խոտ ուտելու նպատակով, իսկ ռնգեղջյուրը մոտեցավ ափին գետից ջուր խմելու համար։ Երբ նրանք հանդիպեցին` ոչ ոք չէր ուզում զիջել և նրանք սկսեցին մենամարտել։ Ռնգեղջյուրը իր հզոր եղջյուրով բազմիցս հասցրեց ճեղքել գետաձիու մարմինը, իսկ գետաձին իր հզոր ուժով մեծ վնասներ հասցրեց ռնգեղջյուրին։ Ի վերջո երկու կենդանիներն էլ մի տեղում ընկան և սատկեցին։ Բնականաբար դա անիմաստ մենամարտ էր, սակայն նրանք մենամարտում էին միմյանց պատվի համար Գետաձի 

Չափահաս արուները (20 տարեկան և ավելի) ապրում են գետում իրենց համար նախատեսված վայերերում։ Այդ շրջանում նրանց մոտ սկսվում է զուգավորման գործընթացը, որի ժամանակ մի արեալում լինում են երկու գետաձիեր՝ արու և էգ։ Մի գետում կարող են լինել տարբեր գետաձիեր կամ գետաձիերի ընտանիքներ՝ սակայն որոշ հեռավորության վրա։ Սովորաբար արուները հանդուրժում են սեփական տարածքում ապրող այլ արուների ներկայությունը զուգավորման ընթացքում, սակայն կան նաև թույլ արուներ, որոնք պարզապես փորձում են խուսափել զուգավորումից և մենամարտերից։

Սովորական գետաձիերին բնորոշ է քնած ժամանակ շնչելու հատկությունը։ Նրանք կարող են հեշտորեն սուզվել ջրի մեջ։ Չափահաս գետաձին կարող է երկար ժամանակ մնալ ջրի տակ՝ 3-5 րոպե, մինչև 6 րոպե և նույնիսկ 10 րոպե։ 2 ամսական ձագը ջրում կարող է մնալ մինչև 20-40 վայրկյան։

Հաղորդակցությունը գետաձիերի միջև

Ձայնային կամ այլ կապի ազդանշանները կարևոր նշանակություն ունեն գետաձիերի կյանքում։ Գետաձիերը ունեն լավ զարգացած ձայնային հեռահաղորդակցման համակարգ և վտանգի պարագայում ազդանշանային ձայներ արձակելու կարողություն։ Վտանգի պարագայում գետաձիերը կարող են իրենց գործունեությամբ արտահայտել շրջակա միջավայրում առկա վտանգի առկայությունը և իրենց ագրեսիան։ Ընդհանուր առմամբ այդ պարագայում գետաձիերը սովորաբար կտրուկ ձայներ են արձակում։ Գետաձիերն արձակում են այնպիսի ձայներ, որոնք իրենց բնույթով տարբերվում են աֆրիկյան անապատի մյուս կենդանիների արձակած ձայներից։ Գետաձիերը նաև կարող են փռնգացնել ձիերի նման։ Այս ձայնի առկայությունը պատճառով նրանց անվանել են գետաձի, քանի որ այդ ձայները համարվում են ձիու և գետաձիերի միակ նմանությունը։

Սննդառություն

Գետաձի 
Գետաձիերը սնվում են խոտով Գերմանիայի Գելզենկերխեն քաղաքի կենդանաբանական այգում

Գետաձիերը խոտակեր կենդանիներ են։ Նրանք սնվում են ճահճային և հողի խոտով։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ գետաձիերը երբեմն սնվում են ջրային բուսականությամբ։ Ուգանդայում գետաձիերը սնվում են 27 տեսակի խոտերով։ Որպես կանոն, գետաձիերը խոտը քաղում են շրթունքներով՝ ընդ որում արմատից և սնվում դրանով։

Գետաձիերը կարող են ուտել 70 կգ խոտ մեկ օրում, սակայն միջինում նրանք ուտում են 40 կգ խոտ։ Հսկայական երկարություն ունի կենդանու աղիները (մինչև 60 մետր) հնարավորություն են տալիս հեշտությամբ մարսել սնունդը։

Պատմության մեջ հայտնի են եզակի դեպքեր երբ կռվից հետո գետաձիերը ուտում են իրենց կողմից սպանած կենդանուն։ Օրինակ, երկու որսորդներ ականատես են եղել այն դեպքին, թե ինչպես է գետաձին սատկացրել և կերել Մարա գետն անցնող վիթերին։ Այդպիսի դեպք է գրանվել նաև 1995 թվականին Զիմբաբվեում։

Եթովպիայում գետաձիերը հարձակվում են մանր և խոշոր եղջերավոր անասնունների վրա՝ գյուղատնտեսությանը հասցնելով խոշոր վնասներ։ Ըստ այլ դիտորդների, գետաձիերը ուտում են այլ գետաձիերի միսը, որոնք մահացել են սիբիրախտ հիվանդությունից։ Դա իր հերթին առիթ է հանդիսանում գետաձիերի անբուժելի հիվանդության տարածմանը Ուգանդայում և Զամբիայում։ Չի բացառվում այն դիտարկումը որ գետաձիերը կարող են սնվել մսով, քանի որ մսեղենի պակասից այս առանձնյակների մոտ կարող է առաջանալ հանքային աղի պակաս։

Բազմացում

Գետաձիերը մյուս կաթնասունների պես բաժանասեռ կենդանիներ են։ Նրանց մոտ լավ արտահայտված է սեռական երկձևությունը։ Արու գետաձին ունի զույգ սերմնարաններ, իսկ էգը՝ երկու ձվարան, ձվատարներ և արգանդ։ Էգ գետաձիերի մոտ ձվատարները բացվում են արգանդի մեջ։ Գետաձիերի բեղմնավորումը ներքին է և կատարվում է զույգ ձվատարներում։

Այս առանձնյակների մոտ ձվաբջիջները գրեթե զուրկ են դեղնուցից։ Սաղմի զարգացումը տեղի է ունենում արգանդում։ Բեղմնավորված ձվաբջիջներից զարգանում է սաղմը։ Սաղմի զարգացումը կատարվում է ամիսների ընթացքում և վերջում նրա շուրջը առաջանում են բարակ թաղանթներ։ Աաղմը շրջապատող թաղանթները մի կողմով սերտաճում են արգանդի պատի հետ, և առաջանում է ընկերքը։ Մոր և զարգացող ընկերքի միջև կապը առաջանում է ընկերքի միջոցով։ Մայր գետաձիու արյունատար անոթները շփվում են են պտղի հետ ընկերքի միջոցով։

Գետաձի 
Մայրը և ձագը Բելգիայի Անտվերպեն քաղաքի կենդանաբանական այգում

Սաղմն ընկերքի հետ միացած է պորտալարի միջոցով։ Դրա միջով անցնում են արյունատար անոթներ։ Ընկերքի արյունատար մազանոթներով մոր օրգանիզմից սաղմին են անցնում թթվածին և սննդային նյութեր։ Գետաձիերի ձագերը ծնվում են անօգնական։ Ծնվելուց հետո կաթնասուններն իրենց ձագերին կերակրում են կաթով, տաքացնում և պաշտպանում վտանգներից, ինչպես նաև սովորեցնում կեր հայթայթել։

Սովորական գետաձիերի սեռական համակարգը շատ ավելի վատ է զարգացած, քան օրինակ՝ ռնգեղջյուրներինը և փղերինը։ Էգերը սեռահասուն են դառնում 7-ից 15 տարեկան հասակում։ Արուների հասունության միջին տարիքը հասնում է 7,5 տարուց մինչև 9 տարին։ Գետաձիերի զուգավորումը տեղի է ունենում տարվա ընթացքում երկու անգամ՝ փետրվար և օգոստոս ամիսներին։ Կենդանիների 63 %-ի մոտ բեղմնավորումը կատարվում է հիմնականում անձրևոտ եղանակին։

Ըստ հիմնական աղբյուրների գետաձիու հղիությունը տևում է 8 ամիս (240 օր)։ Որոշ այլ աղբյուրներ վկայում են, որ գետաձիերի հղիությունը տևում է 227-240 օր։ Գետաձիերի ծննդաբերումը կատարվում է հիմնականում ջրի մեջ, սակայն նրանք ունակ են ծննդաբերելու նաև ցամաքում։ Գետաձիու նորածին ձագը կշռում է 27-50 կգ։ Մարմնի երկարությունը կազմում է մոտ 1 մետր, իսկ ուսերի բարձրությունը 50 սմ։

Մայրը մնում է ձագի մոտ 10 օր։ Ավելի քան 18 ամիս գետաձիու ձագը սնվում է մայրական կաթով, իսկ դրանից հետո փորձում սնունդ հայթայթել։

Գոյության կռիվ

Հակառակորդներ կենդանական աշխարհից

Բնության մեջ չափահաս գետաձին ունի շատ թշնամիներ։ Նրա համար լուրջ վտանգ կարող են հանդիսանալ միայն առյուծները, սակայն կան որոշ արու գետաձիեր (որոնք ունեն բավականին մեծ չափսեր և ուժ) որոնք կարող են սպանել մի անգամից մի քանի առյուծների։ Մեզ հայտնի է, որ մի անգամ գետաձիու վրա հարձակվել են միանգամից 3 խոշոր արու առյուծներ։ Գետաձին որոշ ժամանակ կռվելուց հետո նահանջել է՝ մտնելով ջրի մեջ։ Այդ ժամանակ առյուծները ոչինչ անել չկարողանալով փախչել են։

Կոկորդիլոսները և ալիգատորները ևս մշտապես կռվի մեջ են լինում գետաձիերի դեմ։ Գետաձիերին հաջողվում է հաղթել մինչև 3 մետր երկարությամբ կոկորդիլոսի։ Կոկորդիլոսների և գետաձիերի բախման հիմնական պատճառը այն է, որ կոկորդիլոսները մշտապես հարձակվում են գետաձիերի ձագերի վրա։ Այդ պարագայում, սովորաբար մայր գետաձին պաշտպանում է ձագերին՝ ցույց տալով ագրեսիվ պահվածք և կատաղություն, իսկ արուները փորձում են վռնդել կոկորդիլոսին։ Հիմնական բախումը լինում է Նեղոսյան կոկորդիլոսի հետ, որն աչքի է ընկնում իր մեծ չափսերով և ճկունությամբ։

Շատ դեպքերում անվախ առյուծները ևս հարձակվում են ձագերի վրա՝ նույնիսկ ջրի մեջ լողալով։ Այդ իրադրությունը սովորաբար ավարտվում է նրանով, որ գետաձին խեղդում է առյուծին գետի տիղմերի մեջ։ Սակայն միշտ չէ, որ գետաձիու ձագերը լինում են ծնողական խնամակալության տակ։ Կան դեպքեր, երբ գետաձիու նորածին ձագը զոհ է գնում կոկորդիլոսին, առյուծներին, ընձառյուծներին, բորենիներին և Աֆրիկյան վայրի շներին։

Փոքրիկ գետաձիու կյանքը ընդհատվում է նաև այն ժամանակ, երբ գետաձիերի խումբը պատահաբար ոտնատակ է տալիս փոքրիկ ձագերին։ Չնայած նրան, որ էգ գետաձիերը փորձում են ամեն կերպ ապահով պահել իր ձագերին։

Հիվանդություն

Վայրի Աֆրիկայում կենդանիների մահացությունների համար կարևոր պատճառ կարող է հանդիսանալ սիբիրախտ հիվանդությունը։ Հիվանդության տարածումը հանգեցրեց կենդանիների թվի լուրջ կրճատման։ Հիվանդության առաջին ամենամեծ բռնկումը գրանցվել է 1987 թվականին Զամբիայում։ Այդ ժամանակ, Զամբիայի գետերից մեկի հովտում հայտնաբերվել է 1420 անշնչացած դիակ, որը սիբիրախտի հետևանք է։

Կենդանիների կյանքի համար վտանգ սպառնացող հիվանդություններ են սալմոնելոզներն ու բրուցելոզը։ Այս հիվանդությունները նաև տարածվում են մարդկանց մոտ, քանի որ աղքատ աֆրիկացիները կերակուր չունենալու պատճառով հաճախ ուտում են սատկած գետաձիերի միսը, որի հետևանքով վարակը սատկած կենդանու մսի միջոցով փոխանցվում է մարդուն։

Կենդանաբանական այգիներում և ինֆեկցիոն հիվանդանոցներում գրանցվող ամենատարածված հիվանդությունը նեկրոբակտերիոզն ու տուբերկուլյոզն են։ Դրանց առաջացման պատճառն անորակ խոտն է, որի հետ միասին գետաձին անզգուշորեն ուտում է նաև բորբոսասնկեր։ Այդ հիվանդություններն առաջացնում են աղիների և ոսկրածուծի բորբոքումներ։

Կենսագրություն

Գետաձիերի կյանքի միջին տևողությունը 40 տարի է։ Բրիտանացի փորձագետները, ովքեր ուսումնասիրել են Ուգանդայում ապրող գետաձիերին, նշել են, որ կենդանիների միջին տարիքը ավելի շատ է՝ 42 տարի։

Ոչ ազատ պայմաններում՝ կենդանաբանական այգիներում և ազգային պարկերում, գետաձիերի կյանքը տևում է առավելագույնը 50 տարի։ Կան դեպքեր, երբ գետաձին ապրում է նախատեսվածից ավելի շատ։ 2011 թվականի ամռանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կենդանաբանական այգում սատկեց Դոննա անունով գետաձին՝ 60 տարեկան հասակում։ Նա դարձավ ամենաերկարակյաց գետաձին աշխարհում։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Էլտրինդհեմ, Ստիվեն Քեիթ Գետաձիեր և տարածվածության պատմություն. — Academic Press, 1999. — 190 с. — ISBN 0-85661-131-X
  • Жизнь животных / Ա.Գ. Բաննիկով, Պ.Պ. Վտորով, Տ.Դ. Գլադկովա. — «Կրթություն», 1971. — Т. 6. — С. 446—449. — 628 с. — 300 000 экз.
  • Chris & Tilde Stuart: Field Guide to the Larger Mammals of Afrika. Struik, 2000, ISBN 1-86872-534-0
  • Ronald M. Nowak: Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
  • Almuth Behrmann: Das Nilpferd in der Vorstellungswelt der Alten Ägypter, Bern 1989, ISBN 3-631-48964-1

Արտաքին հղումներ

Tags:

Գետաձի ԱնվանումԳետաձի Կարգաբանություն և մորֆոլոգիաԳետաձի Ընդհանուր տեղեկատվությունԳետաձի Տեսք և կառուցվածքԳետաձի ՏարածվածությունԳետաձի Կյանքի տևողությունԳետաձի ՍննդառությունԳետաձի ԲազմացումԳետաձի Գոյության կռիվԳետաձի ԾանոթագրություններԳետաձի ԳրականությունԳետաձի Արտաքին հղումներԳետաձիԳետաձիայիններԵնթասահարաԵրկսմբակավորներԼատիներենԿենդանիներՀին հունարենՀույներՆեղոսի դելտաՖիտոֆագեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայոց ցեղասպանությունՖոսֆորՁևաբանություն (լեզվաբանություն)ԱրվեստԽորան (մանրանկարչություն)ՄոնղոլիաԶինվորական կոչումներԻնքնաթիռԼավաշԲրեստ-Լիտովսկի պայմանագիրԴաշտանՎերջածանցՄարդու աչքԱծական անունԱնգլերենԶևսԿյանքի ծագումԲագարանԾիծեռնակներՄիքայել ՆալբանդյանՓորլուծությունՇեղանկյունԴանթեական առասպելԱծխաջուրՄկներՄարսողությունՄեղրատու մեղուՊելեԻբուպրոֆենՏերևԿատուներԲառակապակցությունԼուսինԴվինՊարզ նախադասությունԱկրոստիքոսԷջմիածնի Մայր ՏաճարՀիսուսի ծնունդՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՊետրոս ԴուրյանԱնդրանիկ ՕզանյանՁմերուկՀայկական ատոմային էլեկտրակայանԲուդդայականությունԿոմիտասՀայերենի այբուբենՎարդենիսՀայկական դիցաբանությունՄովսես ԽորենացիԱծանցյալՄկրտիչ ԿորյունՓոքրիկ իշխանըԽաչատուր ԱբովյանԿապ (խոսքի մաս)Միջին ականջի բորբոքումԵրկիր Նաիրի (վեպ)Սոս ՍարգսյանՓարվանա (բալլադ)ՆախածանցՍտեփան Զորյան (գրող)ՀապավումԵրևանի պատմությունԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՏաթևի վանքԱմերիկայի Միացյալ ՆահանգներԸղձական եղանակՆարեկ (անձնանուն)ԱլերգիաԱբովյան (քաղաք)Լիոնել ՄեսսիՀեպատիտ BՖրիդրիխ ԷնգելսՆապաստակների ընտանիքՎիլեն ԶախարյանՄեղվաբուծությունԱնուշ🡆 More