Սիդնեյ: քաղաք

Սիդնեյ, Սիդնի (անգլ.՝ Sydney, (Sydney), քաղաք, ամենահինը և ամենախոշորը Ավստրալիական Միությունում։ Զբաղեցնում է 12.145 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմել է 5.131.326 մարդ։ Ավստրալիայում եվրոպացիների հիմնած առաջին բնակավայրն է։ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչական և երկրի առևտրա-տնտեսական, ֆինանսական կենտրոնն է, տրանսպորտային կարևոր հանգույց, նավահանգիստ (բեռնաշրջանառությունը 14 միլիոն տոննա, 1978) Պորտ Ջեքսոն ծովածոցի ափին։ Արդյունաբերական խոշոր կենտրոն է։ Զարգացած են տրանսպորտային, էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը, էլեկտրոնային՝ սարքավորումների, հաշվիչ մեքենաների, սառնարանների արտադրությունը, սև և գունավոր մետալուրգիան, քիմիական, նավթավերամշակման, տեքստիլ, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Զարգացած է մերձքաղաքային գյուղատնտեսությունը (բանջարաբուծություն, պտղաբուծություն, կաթնաանասնապահություն, խոզաբուծություն)։ Արդյունաբերական ձեռնարկությունները կենտրոնացած են ծոցի հյուսիսային և քաղաքամերձ շրջաններում, առևտրա-ֆինանսական հաստատությունները՝ հարավային ափին։ Ափերը միմյանց հետ կապվում են կամուրջներով (մերձատար ուղիների երկարությունը 2 կմ է, որով անցնում են օվկիանոսային նավեր)։ Ունի միջազգային օդանավակայան, համալսարան (1850), օպերային թատրոն (1959)։ Սիդնեյը հիմնադրել են անգլիացի գաղութաբնակները, 1788 թվականին։ Այդպես է կոչվել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի և գաղութների այն ժամանակների նախարար լորդ Սիդնիի անունով։ XIX դարի 50-ական թվականներին այնտեղ առաջացել են առաջին արհմիությունները։ 1917 թվականի հուլիս—օգոստոսին քաղաքում տեղի է ունեցել խոշոր գործադուլ (մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո այն գործադուլային պայքարի, խաղաղության կողմնակիցների շարժման կենտրոն է։

Քաղաք
Սիդնեյ
Sydney
Դրոշ Զինանշան
Սիդնեյ: Հայերը Սիդնեյում, Քույր քաղաքներ, Ծանոթագրություններ Սիդնեյ: Հայերը Սիդնեյում, Քույր քաղաքներ, Ծանոթագրություններ

Սիդնեյ: Հայերը Սիդնեյում, Քույր քաղաքներ, Ծանոթագրություններ
Սիդնեյը
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՆահանգՆոր Հարավային Ուելս
Հիմնադրված է1788 թ.
Մակերես12144,6 կմ²
ԲԾՄ6 մետր
Կլիմայի տեսակՕվկիանոսային
Պաշտոնական լեզուԱնգլերեն
Բնակչություն4 504 469 մարդ (2009)
Խտություն371 մարդ/կմ²
Տեղաբնականունսիդնեյցի
Ժամային գոտիUTC+10, ամառը UTC+11
Հեռախոսային կոդ+61 2
Փոստային դասիչ2000
Պաշտոնական կայքcityofsydney.nsw.gov.au(անգլ.)
Սիդնեյ (Ավստրալիա)##
Սիդնեյ (Ավստրալիա)
Սիդնեյ: Հայերը Սիդնեյում, Քույր քաղաքներ, Ծանոթագրություններ
Սիդնեյ (Նոր Հարավային Ուելս)##
Սիդնեյ (Նոր Հարավային Ուելս)
Սիդնեյ: Հայերը Սիդնեյում, Քույր քաղաքներ, Ծանոթագրություններ

Հայերը Սիդնեյում

Հայերը Սիդնեյում հաստատվել են XIX դարի 50-ական թվականներին։ Նրանց թիվն ավելացել է հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գաղթել են հիմնականում Հնդկաստանից, Կոստանդնուպոլսից, Եգիպտոսից, Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի երկրներից։ 1983 թվականին Սիդնեյում բնակվում էր շուրջ 10 հազար հայ, զգալի մասը՝ բանվորներ, արհեստավորներ, ծառայողներ, կան առևտրականներ և ձեռնարկատերեր։ Առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Հարությունը, գործում է 1957 թվականից, երկրորդը՝ նույնպես Սուրբ Հարություն՝ 1966 թվականից։ Կան նաև հայ կաթոլիկների և ավետարանականների եկեղեցիներ։

Հայկական միություններ

Համայնքի ազգային կյանքը ղեկավարում և կազմակերպում են Հայ եկեղեցական խորհուրդը (1953 թվականից), Հայ եկեղեցասեր տիկնանց (1956 թվականից), Հայ եկեղեցասեր երիտասարդաց (1961 թվականից) միությունները, ՀԲԸՄ (1962 թվականից), ՀՄԸՄ (1965 թվականից), ՀՕՄ (1965 թվականից) Սիդնեյի մասնաճյուղերը։ 1963 թվականին այնտեղ հիմնվել է Հայ մշակութային միությունը, որն ունի երգչախումբ, պարախումբ, թատերախումբ։ 1966 թվականին կազմակերպվել է «Կոմիտաս» երգչախումբը։ Համայնքում գործում է 8 մեկօրյա դպրոց։

Պարբերականներ

  • «Լույս» 1955 թվական
  • «Արմենիա» (1975-1981 թվականներին կոչվել է «Հայ դատ»)
  • «Ձայն» 1976 թվական
  • «Արաքս» 1976 թվական (1979 թվականից՝ «Շիրազ»)
  • «Հայ արձագանք» 1978 թվական
  • «Նոր սերունդ» 1979 թվական
  • «Արագած» 1979 թվական

Քույր քաղաքներ

Սիդնեյ: Հայերը Սիդնեյում, Քույր քաղաքներ, Ծանոթագրություններ 
Քաղաքի համայնապատկերը Հարբոր բրիջից
Սիդնեյ: Հայերը Սիդնեյում, Քույր քաղաքներ, Ծանոթագրություններ 
Անզաք կամուրջը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Սիդնեյ Հայերը ումՍիդնեյ Քույր քաղաքներՍիդնեյ ԾանոթագրություններՍիդնեյ Արտաքին հղումներՍիդնեյ1788193919451978XIX դարԱնգլերենԱվստրալիաԳյուղատնտեսությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԽոզաբուծությունՄիջազգային հնչյունական այբուբենՆավթ արտահանող երկրների կազմակերպությունՈւելսՏրանսպորտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երկիր ՆաիրիՀայոց ցեղասպանությունՍերմնահեղուկՊետրոս ԴուրյանԿիպրոսՈրդանման ելունի բորբոքումՕձերՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿարմրուկՆոր ԿտակարանՀաղորդակցային գործընթացԱրևմտյան ՀայաստանԿույր աղիքԱլեքսանդր ՄակեդոնացիԱլերգենՍալոմե (նկար)ՄինետՀայաստանի առաջին բաժանումԲրազիլիաՋերմուկ (քաղաք)Վերին ՈսկեպարԶանգվածի պահպանման օրենքԳլխավոր էջՎարդգես ՍուրենյանցԱստիգմատիզմՎարդան Ղուկասյան (Դոգ)Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունԵրաժշտական գործիքներՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԿանաչ դաշտը (պատմվածք)ԱմերիկաԱլեքսանդր ՇիրվանզադեԱլբանիաՎիլյամ ՍարոյանՀոգնակի թիվՀապավումԱնահիտԼեյկոցիտՖրանսիաՆախադաշտանային համախտանիշՎաղ հղիության արյունահոսությունՈսկեպարԹարախակույտԱշոտ Բ ԵրկաթՀայաստանի հանրային հեռուստաընկերությունՆևրոզներԲյուզանդական կայսրությունԱղբյուր ՍերոբՀովհաննես ԱյվազովսկիԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հայաստանի բուսական աշխարհԵրկաթՌոբերտ ԱբաջյանԱնահիտ (հեքիաթ)Լիբանանի ճգնաժամ (1958)Երկաթ պակասորդային սակավարյունությունՌՆԹՉակերտներՄագնեզիումՀայ ֆիդայիներՔութեշԱրամ ԽաչատրյանԿիլիկիայի հայկական թագավորությունՀին ՀունաստանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԼիոնել ՄեսսիՍյունիքի մարզՌոբերտ ՔոչարյանՄհեր ՄկրտչյանՀայկյան տոմարԲերանաբորբՎանի թագավորությունՆշիկաբորբԽոր ՎիրապԱնկախ պետությունների դրոշներ🡆 More