Բժիշկներ Առանց Սահմանների: կազմակերպություն

Բժիշկներ առանց սահմանների (ֆրանսերեն՝ Médecins Sans Frontières (MSF) կամ անգլերեն՝ Doctors Without Borders), միջազգային մարդասիրական օգնության հասարակական կազմակերպություն և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, որն առավել հայտնի է պատերազմական տարածաշրջաններում և համաճարակի օջախ հանդիսացող երկրներում իրականացվող ծրագրերով։ Ստեղծվել է 1971 թվականին՝ Ֆրանսիայի բժիշկների նախաձեռնությամբ՝ բժիշկների, առողջապահության բնագավառի աշխատողների և իր առաքելությանը նպաստող այլ մասնագետների միավորմամբ։ Ունի 18 գրասենյակ, որոնցից ԲԱՍ-Ֆրանսիան, ԲԱՍ-Բելգիան, ԲԱՍ-Շվեյցարիան, ԲԱՍ-Հոլանդիան և ԲԱՍ-Իսպանիան գործող և ծրագրեր իրականացնողներ են (2003)։ ԲԱՍ մասնաճյուղեր գործում են 80 երկրներում, որտեղ աշխատում է շուրջ 2500 կամավոր (2003)։ ԲԱՍ-ի գլխավոր նպատակն է բնական աղետների (երկրաշարժ, ջրհեղեղ և այլն) և պատերազմների ժամանակ բժշկական համընդհանուր էթիկային և մարդասիրական սկզբունքներին համապատասխան, առանց ռասայական, կրոնական, աշխարհայացքային և այլ խտրականությունների բազմակողմանի բժշկական աջակցություն ցույց տալ տուժած մարդկանց։

Բժիշկներ առանց սահմանների
Բժիշկներ Առանց Սահմանների: կազմակերպություն
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն, հասարակական կազմակերպություն, բարեգործական կազմակերպություն, Միջազգային կազմակերպություն և voluntary health agencies?
ԵրկիրԲժիշկներ Առանց Սահմանների: կազմակերպություն Շվեյցարիա
Հապավումֆր.՝ MSF
հայերեն՝ ԲԱՍ
ՀիմնադրվածԴեկտեմբերի 20, 1971 (1971-12-20)
Գլխադասային գրասենյակԺնև, Շվեյցարիա
Տարածաշրջանամբողջ աշխարհ
ՆախագահՋոան Լյու
Անձնակազմ36 482
ՀիմնադիրBernard Kouchner?, Jacques Bérès?, Philippe Bernier?, Raymond Borel?, Marcel Delcourt?, Xavier Emmanuelli? և Vladan Radoman?
Պարգևներ
Խաղաղության Նոբելյան մրցանակ

Ինդիրա Գանդիի մրցանակ

Աստուրիայի թագուհու համաձայնության մրցանակ

Մարդու իրավունքների եվրոպական մրցանակ

Չորս Ազատությունների մրցանակ

Չաթամ Հաուսի մրցանակ

Նանսենի մրցանակ

Աստուրիայի թագուհու համաձայնության մրցանակ

ԼենոնՕնոյի՝ խաղաղության համար դրամաշնորհ

Ֆուլբրայթի մրցանակ

Պարդեսի մարդասիրական մրցանակ մտավոր առողջության ոլորտում

Լասկեր-Բլումբերգի հանրային ծառայությունների մրցանակ

նվիրաբերման կնիք DZI

Պատճառի բյուրեղ

Josep Trueta Plaque?

Էրիխա Կեստներա

և

Լիվինգսթոնի մեդալ

Կայքmsf.org(անգլ.)(արաբ.)

ԲԱՍ-ն իր առաջին առաքելությունը Հայաստանում իրականացրել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, բուժօգնություն է կազմակերպել աղետյալներին, աջակցել առողջապահական ենթակառույցներին, հիմնել հոգեբանական խնամքի կենտրոն են։ 2002 թվականին ԲԱՍ-ը Հայաստանում իրականացրել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ու Սևանա լճի շրջանում հոգեկան առողջության ապահովման (ԲԱՍ-Բելգիա), դժվար իրավիճակում գտնվող երեխաների խնամակալության (ԲԱՍ-Ֆրանսիա) ծրագրերը։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԲԱՍ-ի ֆրանսիական, բելգիական և հոլանդական մասնաճյուղերը բժշկական օգնություն են ցույց տվել հակամարտող կողմերի վիրավորներին, գերիներին, պատանդներին, բռնագադթածներին, ինչպես նաև աջակցել դրանց առողջապահական կառույցներին։ Արցախում ներդրվել է հիվանդանոցային սանհիգիենային (բժշկական թափոնի վառարանի կառուցում և հիվանդանոցների սանիտարական վիճակի վերահսկում), ներարկումների անվտանգության, ընտանիքի պլանավորման, հոգեկան հիվանդների և պատերազմի ժամանակ վնասված երեխաների առողջացման, տոտերկուլոզի դեմ պայքարի ծրագրեր։

Ծանոթագրություններ

Բժիշկներ Առանց Սահմանների: կազմակերպություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժիշկներ առանց սահմանների» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Բժիշկներ Առանց Սահմանների: կազմակերպություն 

Tags:

19712003ԱնգլերենԵրկրաշարժԽաղաղության Նոբելյան մրցանակԽտրականությունՋրհեղեղՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արքիմեդի օրենքՓղերԽատուտիկԿատուներՍանահինի վանական համալիրՀնձանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԿոնՄարսողությունՇիրակի մարզՈւղղանկյուն եռանկյունԱրկադի Տեր-ԹադևոսյանՍողոմոն ԹեհլիրյանՖուտբոլՀայկական ազգային հագուստ (տարազ)ՄատենադարանՍմբատ Ա ՆահատակՓիլիսոփայությունԼյարդի ցիռոզԹթվածինՄողեսներՏրդատ ԱՀոգեբանությունԿապ (խոսքի մաս)Մուշեղ ԳալշոյանԲնությունԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայկական դրամԵվրոպական միությունԱրտազատական համակարգՌափայել ՊատկանյանԸնտանի կենդանիներԱրյան շրջանառությունՀոմանիշՀատկացուցիչՀայաստանի քաղաքներըԽՍՀՄ փլուզումԱվշային հանգույցների բորբոքումԿառլես ՊուչդեմոնՎազգեն Ա ԲուխարեստցիՍտամոքսՅուրի ՎարդանյանՀայաստանՌացիոնալ թիվԳոյական անունԱրցախի ՀանրապետությունՍեռական հարաբերությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԲրոնխիալ ասթմաՀայերենՄաշկաբորբԱրտաշեսյանների թագավորությունՈրոտանՎահանագեղձԿիրանց վանքԱրմեն Տիգրանյան (երգահան)Սյունիքի մարզԱռիթմիաԲեզոարյան այծՊրիզմաՀարավային ԿովկասՏիգրան ՊետրոսյանՆեմեսիս գործողությունԿոալաԳուրգեն ՄահարիԵրեքնուկԱրշակունիներՀայերԱղմուկ ականջներումՎահագն ԽաչատուրյանՀաստատուն բաղադրության օրենքՀայաստանի զինված ուժերՖրանսիաՎիտամին D-ի անբավարարությունԹվական անունՍպիտակուցներ🡆 More