Պամելա Անդերսոն

Պամելա Դենիզ Անդերսոն (անգլ.՝ Pamela Denise Anderson, հուլիսի 1, 1967(1967-07-01), Լեդիսմիթ, Բրիտանական Կոլումբիա, Բրիտանական Կոլումբիա), կանադացի դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դեմք, պրոդյուսեր, գրքերի հեղինակ և նախկին շոուգըրլ, ով առավել հայտնի է մի շարք այնպիսի հեռուստասերիլաներում հանդես գալով, ինչպիսիք են «Մեծ վերանորոգումը», «Մալիբուի փրկարարները» և «V.I.P.»-ն։ 1990 թվականի փետրվարին «Փլեյբոյ» ամսագրի կողմից ճանաչվել է ամսվա փլեյմեյթ (Playmate of the Month), որից հետո մեծացրել է կուրծքը։ Անդերսոնը «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալից հետո համարվել է ԱՄՆ-ի սեքս-խորհրդանիշերից մեկը։

Պամելա Անդերսոն
անգլ.՝ Pamela Anderson
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1967(1967-07-01)[…] (56 տարեկան)
ԾննդավայրԼեդիսմիթ, Բրիտանական Կոլումբիա, Բրիտանական Կոլումբիա
ՔաղաքացիությունՊամելա Անդերսոն Կանադա և Պամելա Անդերսոն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունÉcole Highland Secondary School? (1985)
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, Փլեյբոյի փլեյմեյթ, մոդել, ձայնային դերասանուհի, գլամուրային մոդել, պրոդյուսեր, հաղորդավար, կինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, professional fitness coach և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինTommy Lee?, Քիդ Ռոք, Ռիք Սալոմոն, Ռիք Սալոմոն, Ջոն Փիթերս և Dan Hayhurst?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներBrandon Lee? և Dylan Lee?
Կայքpamelaanderson.com
Պամելա Անդերսոն Pamela Anderson Վիքիպահեստում

Կենսագրություն

Պամելա Անդերսոնը ծնվել է Լեյդիսմիթ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ, Կանադա)` վառարաններ վերանորոգող Բարի Անդերսոնի և մատուցողուհի Քերոլ Անդերսոնի ընտանիքում։ Նախապապը` Ուհո Հիիթյանեն անունով, եղել է բնիկ ֆիննացի, ով 1908 թվականին լքել է Ֆինլանդիայի դքսությունը, որն այն ժամանակ Ռուսական Կայսրության մասն էր կազմում։ Փախստականի կարգավիճակում հասնելով Ամերիկա՝ Հիիթյանենն ազգանունն անվանափոխում է Անդերսոն։ Բացի այդ մայրական կողմով Պամելա Անդերսոնն ունի նաև ռուսական ծագում։

1985 թվականին ավարտելով Հայլենդի միջնակարգ դպրոցը՝ Անդերսոնը տեղափոխվում է Վանկուվեր, որտեղ աշխատում է որպես ֆիթնես-ուսուցչուհի։ 1989 թվականի ամռանը Անդերսոնը ընկերների հետ որոշում է գնալ BC Place մարզաստադիոն՝ դիտելու կանադական ֆուտբոլի ակումբ «ԲՍ Լայոնսի» խաղը։ Անսպասելիորեն ստադիոնի մեծ էկրանի վրա ցուցադրում են նստարաններից մեկում տեղավորված 21-ամյա Անդերսոնին, ով հագին կրում էր կանադական Labatt's գարեջրի լոգոտիպով շապիկ, որից հետո նույն տարվա հոկտեմբերին նա արդեն ինքն է հայտնվում աշխարհահռչակ «Փլեյբոյ» ամսագրի շապիկին։ Համագործակցությունը խորանում է, և Անդերսոնը սկսում է մերկ նկարահանվել ամսագրի և «Playboy TV»-ի համար (1990-2000)։ 1992 թվականին մեկնարկում է «Մալիբուի փրկարարները», որի գլխավոր կերպարներից մեկին՝ ափամերձ փրկարարուհի Սի Ջեյ Փարքերին մարմնավորում է Անդերսոնը։ Սերիալի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրա անվան հետ, ով արդեն դարձել էր սեքս-խորհրդանիշ։

1995 թվականին Պամելա Անդերսոնն ամուսնանում է ռոք երաժիշտ Թոմի Լիի հետ, ովքեր իրենց համատեղ կյանքում ունենում են 2 որդի՝ Բրենդոն և Դիլան անուններով։ Անդերսոնը նաև կարճ սիրավեպ է ունենում շվեդ մոդել և կինոդերասան Մարկուս Շենկենբերգի հետ։ 2006 թվականին Անդերսոնն ամուսնանում է մեկ այլ ռոք երաժիշտի՝ Քիդ Ռոքի հետ։ Զույգի հարսանյաց արարողությունը կայանում է զբոսանավի վրա (ֆրանսիական Սեն Տրոպե ափամերձ քաղաքում), չնայած զույգի համատեղ կյանքը տևել է ընդամենը 4 ամիս։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Պամելա Անդերսոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պամելա Անդերսոն» հոդվածին։

Tags:

1967d:Q373626d:Q83325ԱնգլերենԲրիտանական ԿոլումբիաԴերասանուհիԿանադացիներՀուլիսի 1Մալիբուի փրկարարներըՄոդելՓլեյբոյ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽաչքարՀինգերորդ շարասյունԱվշային հանգույցների բորբոքումԵրակների վարիկոզ լայնացումՍտեփանավանի դենդրոպարկՁեռնարկատիրությունՀեքիաթՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԿլիմայի փոփոխությունԹիրեոտրոպ հորմոնՎահանաձև գեղձի քաղցկեղՀոմոցիստեինՂևոնդ ԱլիշանԻնքնաթիռԱֆրիկաՍաղմոսավանքՓսորիազՎահանագեղձՍամվել (վեպ)Ականջի ցավՍպիտակավոր վանքՀեպատիտԻտալիաՎիքիպեդիաՈւիլյամ ՇեքսպիրԽոր ՎիրապՇագանակագեղձի բարորակ գերաճՀովհաննես ԱյվազովսկիԴերբայական դարձվածՄակդիրՕրգանական միացություններՄարդու աչքԵրաժշտությունՍերժ ՍարգսյանԳիտական ոճՀովհաննես ՇիրազԵռանկյան մակերեսԻնգա և Անուշ ԱրշակյաններՀոգեբանությունՀռոմեական կայսրությունՏեղերՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՄիրհավ (պատմվածք)Ներարգանդային պարույրԱրշակունիների թագավորությունԱտլանտյան օվկիանոսՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱնանիա ՇիրակացիՀայաստանի Ազգային ժողովՎիրուսներՎարդենիսՆահանջը առանց երգիՋաննի ՌոդարիՎազգեն ՍարգսյանՍևանա լիճՄակարավանքՀովհաննես ԹումանյանԿառավարում (տնտեսագիտություն)Կրծքագեղձի քաղցկեղՕձերԹորոս ՌոսլինՀովհաննես ՔաջազնունիԿապ (խոսքի մաս)ՑեղասպանությունՄարմաշենի վանքԱրտաշատԱվարայրի ճակատամարտԱրգանդՕկտավիանոս ՕգոստոսԴեռահասի հոգեբանությունԳայանե (բալետ)Քարային շինանյութերՀույզերՈսկիԴանթեական առասպելԱրտույտների ագարակըՍպիտակուցներ🡆 More