Հանս Ցիմեր

Հանս Ֆլորիան Ցիմեր (գերմ.՝ Hans Florian Zimmer, սեպտեմբերի 12, 1957(1957-09-12), Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի կոմպոզիտոր, որը գրել է բազմաթիվ երաժշտություններ ֆիլմերի և համակարգչային խաղերի համար։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է, «Ոսկե Գլոբուս» մրցանակի երկակի դափնեկիր և «Գրեմի» մրցանակի եռակի դափնեկիր։

Հանս Ցիմեր
Հանս Ցիմեր
Բնօրինակ անունգերմ.՝ Hans Zimmer
Ի ծնե անունգերմ.՝ Hans Florian Zimmer
Ծնվել էսեպտեմբերի 12, 1957(1957-09-12)[…] (66 տարեկան)
Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԵրկիրՀանս Ցիմեր Գերմանիա և Հանս Ցիմեր ԱՄՆ
ԺանրերՖիլմի երաժշտություն և video game music?
Մասնագիտությունկոմպոզիտոր, կիթառահար, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր, Բանջո, ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, կիթառ և բաս կիթառ
ԼեյբլRemote Control Productions? և Bleeding Fingers Music?
ԿրթությունՀարթվուդ Հաուս
ԱնդամակցությունHelden?
ԱմուսինVicki Carolin? և Suzanne Zimmer?
Պարգևներ
Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար»
Օսկար լավագույն երաժշտության համար

Սթիվեն Հոքինգի մեդալ գիտական հաղորդակցության համար

«Կերպարվեստի ոլորտում վաստակի համար» ոսկե մեդալ

Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Գյոթեի մեդալ

Grammy Award for Best Arrangement, Instrumental and Vocals?

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

«Ոսկե գլոբուս» մրցանակ ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար

Օսկար լավագույն երաժշտության համար Օսկար Ոսկե գլոբուս Գրեմմի Սատուրն մրցանակ և

Դիսնեյի լեգենդներ

Կայքhanszimmerlive.com
Հանս Ցիմեր Hans Zimmer Վիքիպահեստում

Կենսագրություն

Ցիմերը ծնվել է Ֆրանկֆուրտում, բայց պատանի հասակում տեղափոխվել է ապրելու Մեծ Բրիտանիա, որտեղ ավարտել է մասնավոր «Hurtwood House» դպրոցը։ Բացատրելով Բրիտանիա տեղափոխվելու պատճառները՝ Ցիմերը ասել է. «Իմ հայրը մահացել է, երբ ես շատ փոքր էի, և ես կամաց-կամաց գնում էի դեպի երաժշտությունը, որը ժամանակի ընթացքում դարձավ իմ լավագույն ընկերը»։ Երաժշտական կարիերան սկսել է «Ultravox» և «The Buggles» խմբերում, որտեղ նվագում էր ստեղնաշարային գործիքների վրա։ 1980-ականներին նա աշխատում էր կոմպոզիտոր Ստենլի Մայերսի հետ։ Ցիմերի առաջին խոշորագույն նվաճումը համարվում է «Անձրևի մարդը» ֆիլմի երաժշտական թեման, որի համար առաջադրվում է «Օսկար» մրցանակի՝ լավագույն երաժշտության համար։ Նման հաջողությունից հետո Ցիմերը սկսում է աշխատել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում, որոնցից են՝ «Գլադիատորը», «Եգիպտոսի արքայազնը», «Առյուծ արքան», որի համար արժանանում է «Օսկար» մրցանակի, «Բարակ կարմիր գիծը», «Սկիզբ»։ Իր ստուդիայում՝ «Remote Control Productions», (ավելի վաղ հայտնի «Media Ventures» անունով), աշխատում են Սթիվ Յաբլոնսկին, Ջեյմս Դուլին և Ջեֆ Զանելին։ Ստուդիայի առավել հայտնի կոմպոզիտորներից են Հարի Գրեգսոն-Ուիլյամսը, Մարք Մանչինին և Կլաուս Բադելթը։ 2010 թ. դեկտեմբերի 8-ին Հանս Ցիմերը արժանանում է աստղի՝ «Հոլիվուդյան փառքի ծառուղում»։ The Daily Telegraph թերթի կազմած «100 ժամանակակից տաղանդները» ցուցակում Ցիմերը զբաղեցնում է 72-րդ տեղը։ 2011 թ. Քյոլն քաղաքում Ցիմերը արժանանում է «Լավագույն սաունդթրեք» մրցանակի «Սկիզբ» ֆիլմի համար։ Ներկա պահին Ցիմերը ապրում է Լոս Անջելեսում իր կնոջ Սյուզանի և չորս երեխաների հետ։

Ֆիլմագրություն

  • 2012 - Մռայլ ասպետը։ Առասպելի վերածնունդը \ The Dark Knight Rises
  • 2012 - Մադագասկար 3 \ Madagascar 3: Europe's Most Wanted
  • 2011 - Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը \ Sherlock Holmes: A Game of Shadows
  • 2011 - Թռչունների խանդը \ Jealous of the Birds
  • 2011 - Հետաքրքրություն (սերիալ) \ Curiosity
  • 2011 - Քունգ Ֆու պանդա 2 \ Kung Fu Panda 2
  • 2011 - Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին \ Pirates of the Caribbean: On Stranger Tides
  • 2011 - Ռանգո \ Rango
  • 2010 - Մեգաուղեղ \ Megamind
  • 2010 - Սկիզբ \ Inception
  • 2009 - Շերլոկ Հոլմս \ Sherlock Holmes
  • 2009 - Սովորական դժվարություններ \ It's Complicated
  • 2009 - Angels & Demons
  • 2008 - Մադագասկար 2 \ Madagascar: Escape 2 Africa
  • 2008 - Ֆրոսթ/Նիքսոն \ Frost/Nixon
  • 2008 - Մռայլ ասպետը \ The Dark Knight
  • 2008 - Քունգ Ֆու պանդա \ Kung Fu Panda
  • 2007 - Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին \ Pirates of the Caribbean: At World's End
  • 2006 - Արձակուրդներ \ The Holiday
  • 2006 - Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը \ Pirates of the Caribbean: Dead Man's Chest
  • 2006 - The Da Vinci Code
  • 2005 - Բեթմեն։ Սկիզբ \ Batman Begins
  • 2005 - Մադագասկար \ Madagascar
  • 2004 - Իսպանական անգլերեն \ Spanglish
  • 2004 - Արթուր թագավորը \ King Arthur
  • 2003 - Վերջին սամուրայը \ The Last Samurai
  • 2001 - Պեռլ Հարբոր \ Pearl Harbor
  • 2001 - Սև արծվի ընկնելը \ Black Hawk Down
  • 2001 - Հանիբալ \ Hannibal
  • 2000 - Mission: Impossible II
  • 2000 - Գլադիատոր \ Gladiator
  • 1998 - Բարակ կարմիր գիծ \ The Thin Red Line
  • 1998 - Եգիպտոսի արքայազնը \ The Prince of Egypt
  • 1996 - Ժայռը \ The Rock
  • 1995 - Կարմիր մակնթացություն \ Crimson Tide
  • 1994 - Առյուծ արքան \ The Lion King
  • 1991 - Թելման և Լուիզը \ Thelma & Louise
  • 1989 - Միսս Դեյզիի վարորդը \ Driving Miss Daisy
  • 1988 - Անձրևի մարդը \ Rain Man
  • 1987 - Քամի \ The Wind
  • 1984 - Հաջողությունը ամենալավ վրեժն է \ Success Is the Best Revenge

Մրցանակներ և առաջադրումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հանս Ցիմեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Ցիմեր» հոդվածին։

Tags:

Հանս Ցիմեր ԿենսագրությունՀանս Ցիմեր ՖիլմագրությունՀանս Ցիմեր Մրցանակներ և առաջադրումներՀանս Ցիմեր ԾանոթագրություններՀանս Ցիմեր Արտաքին հղումներՀանս Ցիմեր1957d:Q76364d:Q7932ԳերմանացիԳերմաներենԳերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունԳրեմիՀեսսենՄայնի ՖրանկֆուրտՈսկե ԳլոբուսՍեպտեմբերի 12Օսկար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄարքեթինգՔիմիական տարրերի ցանկԱդամ ՍմիթՀայոց պատմությունԴոմինիկյան ՀանրապետությունԼենկթեմուրՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՍպիտակ ձին (պատմվածք)Ապրիլի 23Արամ ԱսատրյանՀայկական դրամԱմերիկաՀայաստանի զինանշանՍևանա լիճՍուրբ Ղազար կղզիԱուտիզմՄեծապատիվ մուրացկաններԵրկաթԵվրոպաՀայոց ցեղասպանության ճանաչումԳայլերԻնքնապաշտպանական մարտեր (1915)Մովսես ԽորենացիԱնմոռուկՀայաստանի ազգային անվտանգության ծառայությունՀայոց ցեղասպանությունԱռասպելԱծխաջուրԳուրգեն ՄահարիՈսկեպարՀակոբ ՊարոնյանՊարագաներՀայաստանի Կարմիր գիրքԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԻսրայելՄոնա ԼիզաՎահանագեղձՄարսողությունԿիլիկիայի հայկական թագավորությունԲիբլիական (պոեմ)ԱվտոմեքենաՄաշկ (մարդ)Օնիկ ԳասպարյանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԱլերգիաՎահագն ԴավթյանԴավիթ ԲեկԱրեգակնային համակարգՕլիմպիական խաղերՀայերենԿենսաբանական դասակարգումԱղբյուր ՍերոբՉինաստանԲագրատ ԳալստանյանԾխախոտԱրծվաշենՎիտամին CԵրեքնուկԴատաԼեքսՀերպեսԱլբերտ ԱզարյանՀայաստանի դրոշՀայկական մշակույթԱնահիտ ՊարսամյանՀայաստանի անկախության հռչակագիրՀորոսկոպՊատվի համար (դրամա)ՄուրացանԳլխավոր էջԿրիաներԽոսքի մասերՀենրիխ ՄխիթարյանՆեպտունՀանգԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Սեղան (երկրաչափություն)Ժառանգական հիվանդություններ🡆 More