Պետության Ձև

Պետության ձև, ըստ պետության և իրավունքի տեսության՝ գործնականում քաղաքական նշանակություն ունեցող կառուցվածքային տարր, պետության ներքին կառուցվածքի որոշակի մոդել, որը ներառում է պետական իշխանության մարմինների կազմակերպման ձևը, տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները և իշխանության իրականացման մեթոդները։ Այդ իմաստներով բնորոշվում է պետության կառավարման ձևը, պետության կառուցվածքի ձևը և պետաիրավական ռեժիմը։

Պետության Ձև

Վերոնշյալ չափանիշների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս արտաքին հատկանիշներ, որոնցով պայմանավորված դասակարգվում են աշխարհի պետությունները։ Պետության ձևից է կախված պետական կառավարման արդյունավետությունը, իշխանության և հասարակության կայունությունը, քանի որ պետության ձևը, ինքնին, պայմանավորված է քաղաքական փոխզիջմամբ։ Պետության ձևը օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոններով պայմանավորված ժամանակի ընթացքում կրում է բովանդակային և գործառնական փոփոխություններ։ Պետության ձևն իր վերջնական տեսքով ձևավորվում է տնտեսական, հասարակական, պատմական, ազգային, մշակութային և այլ գործոններով պայմանավորված։ Պետաիրավական երևույթների աստիճանական զարգացման ընթացքում տարբեր ժամանակամիջոցներում պետության ձևի մասին արտահայտվում են բազմաբովանդական մտքեր։ Ըստ հռոմեական շրջանի հույն պետական գործիչ Պոլիբիոսի՝ պետականության ծագումն ու հետագա փոփոխությունը, ինքնին, այսպես կոչված «բնության օրենքով» պայմանավորված գործընթաց է, որը չունի տրամաբանական եզրակետ։

Բաղադրատարրեր

Պետության ձևի բաղադրատարրերն են՝

Պետական կառավարման ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխկապակցվածությունը, ինչպես նաև պետական մարմինների ձևավորման գործընթացին տվյալ երկրի բնակչության մասնակցությունը։ Ըստ կառավարման ձևերի՝ պետությունները լինում են հանրապետություններ և միապետություններ՝ իրենց առանձին ենթատեսակներով։
Պետության կառուցվածքի ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական իշխանության լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքի բաժանման կազմակերպումը, պետության ներքին տրոհումը, պետության և նրա բաղկացուցիչ մասերի միջև փոխհարաբերությունների կողմնորոշիչ բնույթը։
Պետաիրավական ռեժիմ՝ պետական իշխանության իրականացման միջոցների, մեթոդների և եղանակների համակցությունը։ Ըստ վարչաձևի՝ պետությունները լինում են ժողովրդավարական և հակաժողովրդավարական՝ սնուցված ավտորիտար (ամբողջատիրական) բնությամբ։

Պետության կազմավորման ձևի վրա ազդում են հետևյալ գործոնները, որոնք դասակարգվում են ըստ օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի։ Դրանք են՝

  • պետության պատական տիպը,
  • ֆինանսատնտեսական բնույթ՝ ժամանակակից հասարակության պայմաններում այն ծառայում է որպես տնտեսական հիմք՝ խարսխված արդի տնտեսական մոդելների վրա։ Ըստ բնույթի՝ տնտեսությունը կարող է լինել կենտրոնացված, պլանային, ապակենտրոնացված և այլն,
  • հասարակության զարգացվածության մակարդակը,
  • հասարակության շրջանում դասակարգային հարաբերակցությունը,
  • պատմական, էթնիկական, ազգային մշակույթի գծեր և ավանդույթներ։

Պետության կառավարման ձև

Պետության Ձև 
Պետությունների դասակարգումն ըստ կառավարման ձևերի
Հանրապետական համակարգ
     Նախագահական հանրապետություն

     Կիսանախագահական հանրապետություն      Խորհրդարանական հանրապետություն      Դիրեկտորիա


Միապետական համակարգ

     Խորհրդարանական միապետություն      Սահմանադրական միապետություն      Բացարձակ միապետություն


Բռնապետական համակարգ (հիմնականում՝ հանրապետություններում)

     Միակուսակցական համակարգ      Սահմանադրական կարգի տապալման արդյունքում ստեղծված
(դե ֆակտո՝ ռազմական դիկտատուրա)


     այլ համակարգեր կամ անհասկանալի
քաղաքական իրավիճակ

Թարմացվում է

Պետական կառավարման ձևը ցույց է տալիս, թե ինչպես են կազմավորվում պետության բարձրագույն իշխանական մարմինները։ Ըստ այդ տարբերակիչ հատկության՝ պետություններն ըստ կառավարման ձևի բաժանված են միապետությունների և հանրապետությունների։

Միապետություն է կոչվում պետական կառավարման այն ձևը, որի պայմաններում բարձրագույն պետական իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում, որն իր իշխանությունը ստանում է ժառանգականության սկզբունքով՝ ցմահ, և որպես կանոն հաշվետու չէ ժողովրդի առաջ։

Միապետություններն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ սահմանափակ (կամ սահմանադրական) և անսահմանափակ (կամ բացարձակ)։ Սահմանադրական միապետության պարագայում միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ, իսկ բացարձակի դեպքում՝ միապետն ունի օրենսդիր և գործադիր գործառույթներ, ինչպես նաև արդարադատությանը վերահսկելու իրավասություն։ Սահմանադրական միապետությունները լինում են դուալիստական և խորհրդարանական։

Ներկայումս դուալիստական միապետություններ աշխարհում գոյություն չունեն (նախքան Առաջին համաշխարհային պատերազմը այսպիսին է եղել Գերմանական կայսրությունը՝ Առաջին Ռայխը), իսկ գործող միապետությունները մեծ մասը խորհրդարանական են։ Այսօրինակ կառավարման ձևին բնորոշ է «միապետը թագավորում է, բայց չի կառավարում» ասույթը, որը արտահայտում է այդ պետություններում թագավորի իշխանության խորհրդանշականության հանգամանքը։ Խորհրդարանական (սահմանադրական) միապետությունների դասական օրինակներ են Միացյալ Թագավորությունը (Մեծ Բրիտանիա), Նիդերլանդները, Ճապոնիան, Բելգիան, Շվեդիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Էսվատինին, Նորվեգիան և այլն։

Ըստ պետության կառավարման ձևի՝ արդի պետություններն առավել հաճախ լինում են հանրապետություններ։

Հանրապետություն է կոչվում պետական կառավարման այն ձևը, որի պարագայում պետական իշխանությունը ձևավորվում է ընտրովիության սկզբունքով և որոշակի ժամկետով տրվում է ժողովրդի կողմից ընտրված մարմիններին։ Վերջիններս պարտավորվում են առաջնորդվել հաշվետվողականության տրամաբանությամբ։

Ըստ պետական կառավարման ռեժների (պետական մարմինների դերը պետության կառուցակարգում)՝ հանրապետությունները լինում են նախագահական (կառավարությունը ձևավորվում է նախագահի կողմից և հաշվետու է միայն վերջինիս առջև), խորհրդարանական (կառավարությունը ձևավորվում է ժողովրդի ձայների մեծամասնությունը ստացած կուսակցության կողմից և հաշվետու է օրենսդիր մարմնի առջև) և խառը (կամ կիսանախագահական)։ Ժամանակակից նախագահական հանրապետության օրինակներ են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բրազիլիան, կիսանախագահական հանրապետություններ են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Լեհաստանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, խորհրդարանական հանրապետություններ են՝ Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Հայաստանը (2015 թվականից), Վրաստանը, Հնդկաստանը և այլն։

Պետության կառուցվածքի ձև

Տես նաև

Ծանոթագրություններ

Պետության Ձև Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետության ձև» հոդվածին։

Tags:

Պետության Ձև ԲաղադրատարրերՊետության Ձև Տես նաևՊետության Ձև ԾանոթագրություններՊետության ՁևԿառավարությունՊետության տարածքային կազմակերպումՊետության և իրավունքի տեսությունՎարչակարգՔաղաքականություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մովսես ԳորգիսյանԳևորգ ՉաուշՓորլուծությունԱնանիա ՇիրակացիԹվաբանական պրոգրեսիաՍիրտՋրծաղիկԱրմավիրի մարզԿանադաՄեքսիկաԿլոնավորումԿարսՓղերՖեյսբուքՀայաստանի քաղաքներըՈւրբաթագիրքԵռանկյան միջնագիծՀարադրությունԱրգանդի վզիկի քաղցկեղԵրկրաշարժԱլցհայմերի հիվանդությունՍաղմոսավանքՀայկական խոհանոցՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Հենրիխ ՄխիթարյանՀայկական առածներ և ասացվածքներՀայաստանի թռչունների ցանկԱպրիլի 18Աշխարհի երկրներն ըստ բնակչությանՍեղան (երկրաչափություն)ԵրիկամՀայաստանի Հանրապետության նախագահԹամարա ՊետրոսյանՅուպիտեր (մոլորակ)Քաջ Նազար (հեքիաթ-դրամա)Անալ սեքսՄենինգիտԿենդանակերպՈւղղանկյուն եռանկյունԴեռահասի հոգեբանությունՁվարանի կիստաՇաքիի ջրվեժԼևոն ՇանթԴերենիկ ԴեմիրճյանԱռիթմիաԱրաբական Միացյալ ԷմիրություններԿարեն ԴեմիրճյանՀայաստանի պաշտպանության նախարարության շենքԱլպիական մանուշակ (պատմվածք)ԷպիլեպսիաՍան Ստեֆանոյի պայմանագիրԳորշ արջԾաղկած փշալարերԱծանցյալԽոր ՎիրապՍպիրտԳյումրիԾիրանԴաշտանային ցիկլՀայոց պատմությունՕլիմպիական խաղերԳերճնշումՄշո ճառընտիրՋրածինԲուլինգՄակրոֆագերՀայկական ազգային հագուստ (տարազ)ԱկրոստիքոսԳլխավոր էջՄարտիրոս ՍարյանԲնական թիվՓոքրիկ իշխանըԳևորգ ԷմինՃարտարապետությունՍասունցի ԴավիթԱնսեռ բազմացում🡆 More