Հյուսիսային Կորեա

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (կրճատ՝ԿԺԴՀ, կոր.՝ 조선 민주주의 인민 공화국, 朝鮮民主主義人民共和國, հանգըլ՝ 조선민주주의인민공화국, հանջա՝ 鮮民主主義人民共和國), պետություն Արևելյան Ասիայում, որը առավել հայտնի է Հյուսիսային Կորեա ոչ պաշտոնական անունով։ Գտնվում է Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Հարավում ցամաքային սահման ունի Կորեայի Հանրապետության հետ (պետություններն առանձնացված են ապառազմականացված գոտիով), հյուսիսում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, հյուսիս-արևելքում՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Արևմուտքից երկիրը ողողվում է Դեղին ծովով, արևելքից՝ Ճապոնական ծովով։

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն
կորեերեն՝ 조선민주주의인민공화국
Հյուսիսային Կորեայի դրոշ
Դրոշ
Հյուսիսային Կորեայի զինանշանը
Զինանշան
Հյուսիսային Կորեայի դիրքը
Հյուսիսային Կորեայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Փհենյան
39°2′N, 125°45′E
Պետական լեզուներ Կորեերեն
Կառավարում տոտալիտար դիկտատուրա
 -  Բարձրագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոնգ Նամ
 -  Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ գլխավոր քարտուղար Կիմ Ջոնգ Ուն
 -  Կառավարության նախագահ Չո Ռեն Հե
Հաստատում (բաժանում Կորեայի)
 -  Անկախության հայտարարություն մարտի 1 1919 
 -  Անկախություն օգոստոսի 15 1945 
 -  Պաշտոնական հայտարարություն սեպտեմբերի 9 1948 
 -  Ջրային (%) 4.87
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 23,301,725  (48-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $22.85 միլիարդ (85-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,007 (149-րդ)
Արժույթ Հյուսիսային Կորեայի ուոն (₩) (KPW)
Ժամային գոտի (ՀԿԺ+8:30)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+8:30)
Ազգային դոմեն .kp
Հեռախոսային կոդ +850

Երկրի տարածքը 120,540 կմ² է, բնակչությունը, ըստ 2019 թվականի գնահատականի, ավելի քան 25 միլիոն մարդ։ Տարածքով այն աշխարհում զբաղեցնում է 98-րդ տեղը, իսկ բնակչությամբ՝ 50-րդը։

Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Փհենյանն է։ Պաշտոնական լեզուն կորեերենն է։

Համաձայն սահմանադրության՝ ունիտար սոցիալիստական պետություն է։ Պետության պաշտոնական գաղափարախոսությունը Ջուչեն է։ Կան սոցիալիստական 3 կուսակցություններ՝ Կորեայի աշխատավորական կուսակցությունը, Կորեայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Երկնային ուղու երիտասարդ ընկերներ» կուսակցությունը, միավորված «Միացյալ դեմոկրատական հայրենիք ճակատ» կոալիցիայում, որից էլ հանդես են գալիս ընտրություններում։ Փաստացի ղեկավարությունը պատկանում է Կորեայի աշխատավորների կուսակցությանը։

Ստորաբաժանվում է 14 վարչատարածքային միավորների, որոնցից 9-ը գավառներ են, 2-ը՝ անմիջական ենթակայության քաղաքներ, 3-ը՝ հատուկ վարչական շրջաններ։

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը մոնոէթնիկ պետություն է, կորեացիները կազմում են բնակչության մոտ 99%-ը։ Բնակչության ճնշող մեծամասնությունը աթեիստներ են։

Արդյունաբերական-ագրարային երկիր է՝ խառը զարգացող տնտեսությամբ։ Անվանական ՀՆԱ-ն 2017 թվականին կազմել է 17,364 մլրդ ԱՄՆ դոլար (մոտ 685 դոլար մեկ շնչի հաշվով)։ Դրամական միավորը հյուսիսկորեական վոնն է։

Կորեական պետականությունն իր պատմությունը սկսում է մ.թ.ա. 4-3-րդ դարերից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում Կորեան, որը նախկինում գտնվում էր Ճապոնական կայսրության վերահսկողության տակ, բաժանվեց 2 մասի՝ հյուսիսային, որն անցավ ԽՍՀՄ իրավասության տակ, և հարավային, որը վերահսկվում էր ԱՄՆ-ի կողմից։ 1948 թվականի սեպտեմբերի 9-ին Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը հռչակվել է խորհրդային օկուպացիոն գոտու տարածքում` օգոստոսի 15-ին ամերիկյան օկուպացիոն գոտում Կորեայի Հանրապետության հիմնադրումից հետո։ Հետագա Կորեական պատերազմը (1950-1953) ամրացնում է երկրի բաժանումը։

Փաստացի համարվում է ամբողջատիրական բռնապետություն։ ԿԺԴՀ-ն հետևում է մեկուսացման քաղաքականությանը։ Հյուսիսային Կորեայի միջուկային հզորացումը տարածաշրջանում համարվում է լարվածության աղբյուր։

Աշխարհագրություն

Հյուսիսային Կորեա 
Կորեական թերակղզու արբանյակային տեսարանը

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը գտնվում է Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսում։ Այն ունի ցամաքային սահման երեք պետությունների հետ. հյուսիսում՝ Չինաստանի հետ Ամնոկկան և Տումանգան գետերով, հյուսիս-արևելքում՝ Ռուսաստանի հետ՝ Տումաննայա (Տումանգան) գետով, հարավում՝ Կորեայի Հանրապետության հետ։ Արևմուտքում այն ողողվում է Դեղին ծովով և Կորեական ծոցով, իսկ արևելքում՝ Ճապոնական ծովով։

Պետության տարածքը կազմում է 120,540 կմ²։ ԿԺԴՀ կառավարությունը երկրի տարածքային ջրեր է հայտարարել ափին հարող ջրային տարածքը՝ 12 մղոն (22,224 կմ) գոտում։

Ռելիեֆ և օգտակար հանածոներ

Պետության տարածքը հիմնականում լեռնային է, կտրված բազմաթիվ հովիտներով ու ձորերով։ Երկրի հյուսիսում բարձրանում են Հյուսիս-Կորեական լեռները, որոնք մտնում են Մանջուրա-կորեական լեռնահամակարգի մեջ և Արևելա-Մանջուրական լեռներից բաժանվում են Յալուցզյան և Տումաննայա գետերով։ Ամբողջ լեռնային համալիրը պսակված է Կորեական թերակղզու ամենաբարձր կետով՝ Պեկտուսան հրաբուխով (2744 մ)։ Ճապոնական ծովի հյուսիսային ափի երկայնքով ձգվում է Համգյոնի լեռնաշղթան` 2540 մ առավելագույն բարձրությամբ (Կվանմոբոն), որն ունի ևս մի քանի տասնյակ գագաթներ՝ ավելի քան 2000 մետր բարձրությամբ։ Այս լեռնաշղթայի և Պեկտուսան հրաբխի միջև ընկած է Կեմա սարահարթը, որը կտրված է մի քանի լեռնաշղթաներով, որոնք ձգվում են Չինաստանի սահմանից մինչև Համգյոն լեռնաշղթա և Ճապոնական ծովի ափ։ Դրանցից ամենանշանակալիներն են Նաննիմսանն ու Մաչեոնրիոնը։

Երկրի հարավ-արևելքում առանձնանում են ժայռապատ Արևելյա-Կորեական լեռները, որոնք Ճապոնական ծովի ափով գնում են դեպի Հարավային Կորեա։ Այս լեռնային համակարգի հիմնական տարրը Թաեբաեկ լեռնաշղթան է, որն ունի այլընտրանքային անվանում՝ Կումգան, որը թարգմանվում է որպես «Ադամանդե լեռներ»։ Նրանց առավելագույն բարձրությունը Հյուսիսային Կորեայի սահմաններում 1638 մետր է, Պուկտեբոն լեռնաշղթան, որը ձգվում է Վոնսան քաղաքի մոտով, կապում է Ադամանդե լեռները Մանջուրա-կորեական լեռնահամակարգի հետ։

Հյուսիսային Կորեայի արևմուտքում գտնվում է Փհենյանի հարթավայրը։ Ճապոնական ծովի ափին կա նաև մի նեղ հարթավայր։

Երկրի բնությունը շատ գեղատեսիլ է, կան բազմաթիվ արգելոցներ և ազգային պարկեր։

Արդյունահանվող օգտակար հանածոներից են ածուխը, կապարը, վոլֆրամը, ցինկը, գրաֆիտը, մագնեզիումը, երկաթը, պղինձը, ոսկին, պիրիտը, աղը, ֆլյուորիտը և այլն։

Կլիմա

Հյուսիսային Կորեա 
Ճապոնական ծովի ափը:

Հյուսիսային Կորեայի տարածքն ունի բարեխառն մուսոնային կլիմա՝ չորս տարբեր տարվա եղանակներով։ Ձմռանը գերակշռում է ցուրտ օդային զանգվածների տեղափոխումը Սիբիրից։ Ավելի տաք օդի բեկումներ լինում են Չինաստանի և Խաղաղ օվկիանոսի կողմից։ Գերակշռում է արևային և չոր եղանակը։ Առավել չոր պայմանները նկատվում են երկրի հյուսիսում գտնվող լեռնային շրջաններում։ Այստեղ հունվարի միջին ջերմաստիճանը −10…-20 °С է, բացարձակ նվազագույնը հասնում է −35…-40 °С և ավելի ցածր։ Ամենամեղմ, ամենակարճ և առանց ձյուն ձմեռ հանդիպում է երկրի հարավ-արևմտյան և հարավ-արևելյան ափերին։ Ցերեկային ժամերին այստեղ եղանակը սովորաբար արևոտ է՝ դրական ջերմաստիճաններով, իսկ գիշերը թույլ կամ չափավոր սառնամանիքներ են լինում։ Ձմռանը մի քանի անգամ տեղի են ունենում ցուրտ եղանակներ՝ ցերեկը զրոյից ցածր ջերմաստիճանով և ձյան տեսքով։ Ձյունը արագ է հալչում։ Բացարձակ նվազագույնն այստեղ −20…-25 °С է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -1…-4 °C է։ Փհենյանի շրջակայքում և հյուսիսարևելյան ափերին ձմեռները չափավոր ցուրտ են՝ հունվարի միջին ջերմաստիճանը −4…-9 °С և բացարձակ նվազագույնը −25…-30 °С: Այստեղ նույնպես չկա կայուն ձնածածկ։

Ամռանը Կորեան դառնում է արևմտյան տեղափոխությունների, որը մղում է արևադարձային օդը Ասիայի խորքից, և խաղաղօվկիանոսյան մուսսոնի միջև պայքարի ասպարեզ, որը բերում է ծովի թարմություն, ամպեր և մառախուղներ մայիս-հունիսին և արևադարձային ծովային օդ հուլիս-սեպտեմբերին՝ հորդառատ անձրևներով։ Այս ամիսների ընթացքում երբեմն թայֆուններ են տեղի ունենում։ Ամենացուրտ և կարճ ամառները դիտվում են երկրի հյուսիսում գտնվող լեռներում։ Ամենաշոգ և ամենաերկար ամառը (մինչև 5 ամիս և ավելի) Դեղին ծովի և Արևելա-Կորեական ծոցի ափերին է։ Օգոստոսի միջին ջերմաստիճանն այստեղ +23…+25 °C է։ Ռուսաստանի հետ սահմանին ամառվա տևողությունը նվազում է մինչև 3,5-4 ամիս, օգոստոսյան միջին ջերմաստիճանը մինչև +21 ... +23 ° С: Ճապոնական ծովի բաց հատվածում օգոստոսին ջուրը տաքանում է միջինում մինչև նույն ցուցանիշներով։ Ծանծաղ ծոցերում և Դեղին ծովում՝ 2-3 աստիճանով բարձր։ Տեղումները լինում են տարեկան 600-ից մինչև 1400 մմ։

Բուսականություն

Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի տարածքում կան բարձրագույն անոթավոր բույսերի ընդամենը մոտ 3400 տեսակ՝ ծառատեսակների զգալի մասնաբաժնով։ Հյուսիսային Կորեայի ուշագրավ առանձնահատկությունն այստեղ տեղական դափնազգիների տերևաթափ տեսակների (լատին․՝ lindera obtusiloba, ...) և սղոցիի, ինչպես նաև Զիբոլդի մագնոլիայի աճելն է մերձարևադարձային ձմեռների պայմաններում։ Հյուսիսային Կորեան ունի փշատերևազգիների, լիանների և գեղեցիկ ծաղկող թփերի մեծ տեսականի։

Հարթավայրերի և ցածրադիր վայրերի հարուստ առաջնային անտառների մեծ մասը փոխարինվել է վարելահողերով, արոտավայրերով ու պտղատու այգիներով։ Հատվել են նաև փշատերև-լայնատերև անտառների մի մասը։ Հետագայում դրանց տեղում սկսեցին տնկվել սոճու, խեժափիճիի և եղևնու անտառային կուլտուրաներ։

Պատմություն

Հյուսիսային Կորեա 
Վոնսանի ռմբակոծումը Կորեական պատերազմի ժամանակ, մոտ 1951 թվական։

1910 թվականին Կայսերական Ճապոնիան Կորեական թերակղզին բռնակցում է իր կայսրությանը։ 1945 թվականին, Երկրորդ աշխարհամարտի ավարտից և Ճապոնիայի կապիտուլացիայի ստորագրումից հետո, երկիրը, 38-րդ հյուսիսային զուգահեռականի կտրվածքով բաժանվում է երկու ազդեցության գոտիների. հյուսիսային հատվածն անցնում է ԽՍՀՄ-ի, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի ազդեցության տակ։ 1948 թվականի վերամիավորման փորձերի ձախողումից հետո, հյուսիսում և հարավում ձևավորվում են երկու առանձին պետություններ՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը։ 1950 թվականին, Հյուսիսային Կորեայի նախահարձակմամբ բռնկվում է Կորեական պատերազմը։ 1953 թվականին կնքվում է զինադադար (առանց պաշտոնական հաշտության պայմանագրի)։ 1991 թվականին երկու պետություններն էլ դառնում են ՄԱԿ-ի անդամ։

ԿԺԴՀ-ը ներկայանում է որպես ինքնապավեն սոցիալիստական պետություն, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այնուամենայնիվ, քննադատների շրջանում այն համարվում է ամբողջատիրական բռնապետություն։ Բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցներ Հյուսիսային Կորեան ներկայացնում են որպես ստալինիստական պետություն, երկրի անդրանիկ գերագույն առաջնորդ Կիմ Իլ Սոնգի (Կիմ Իր Սեն) և նրան հաջորդած ժառանգորդների հանդեպ երկրում ձևավորված անձի պաշտամունքի պատճառով։ Միջազգային կազմակերպությունների շրջանում բազմաթիվ առիթներով քննադատությունների է արժանացել նաև մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումները Հյուսիսային Կորեայում։ Իշխանությունը պատկանում է Կորեայի բանվորական կուսակցությանը, որը ղեկավարվում է գերագույն առաջնորդի կողմից, և բոլոր քաղծառայողները պարտավոր են դրա անդամը լինել։

Ժամանակի ընթացքում Հյուսիսային Կորեան հետզհետե զատվել է համաշխարհային կոմունիստական շարժումից և 1970-ականներից առաջնորդվում է այսպես կոչված «չուչխե» գաղափարախոսությամբ, որով հանդես է գալիս որպես ինքնաբավ, մարքսիստ-լենինիստական երկիր։ Արտադրության բոլոր միջոցները, պետական ձեռնարկություններով և կոլտնտեսություններով հանդերձ, պատկանում են պետությանը։ Սոցիալական ծառայությունները, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, բնակարանային ապահովությունը, պարենի արտադրությունը և այլն, ֆինանսավորվում կամ սուբսիդավորվում են պետության կողմից։ 1990-ականների ավարտին Հյուսիսային Կորեայում տիրող սովի հետևանքով հազարավոր քաղաքացիներ սովամահ են եղել։ Առ այսօր երկիրը խնդիրներ ունի սննդի արտադրության և սննդապահովման հետ։

2018 թվականի հունվարի 1-ին Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընը հյուսիսկորեացիներին ուղղված իր ամանորյա ուղերձում հայտարարում է, որ իր սեղանին արդեն կա միջուկային կոճակ։ Նրա խոսքով՝ միջուկային ուժերը թույլ կտան զսպել ԱՄՆ-ին՝ Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ սկսելու ձգտումները։ Իսկ հակառակ դեպքում, եթե Փհենյանը ինքը որոշում կայացնի միջուկային հարված հասցնել, ապա կխոցվի ամբողջ Միացյալ Նահանգների տարածքը։ Կիմ Չեն Ընը նաև հայտարարում է ազգային միջուկային ուժերի ստեղծման գործընթացի ավարտի մասին։ Նա բարձր է գնահատել հրթիռային ծրագրի զարգացման գործում ունեցած հաջողությունները և խոստացել, որ շուտով տեղի կունենա նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում։

Երկրում առաջնահերթ նշանակություն է տրվում բանակին։ 1,2 միլիոն ակտիվ անձնակազմով երկիրը զբաղեցնում է չորրորդ տեղն աշխարհում՝ զիջելով միայն Չինաստանին, ԱՄՆ-ին և Հնդկաստանին։ Հագեցած է նաև ատոմային ռումբով։

Ստուգաբանություն

Կորեա անվանումը առաջացել է Գորյո (Կորյո) երկրի անվանումից։ Կորեա անվան ժամանակակից ուղղագրությունը առաջին անգամ հայտնվել է 17-րդ դարի վերջին։ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև երկրի բաժանումից հետո, երկու կողմերը օգտագործում են Կորեայի տարբեր անվանումներ` Չոսուն կամ Ջոսուն (조선) Հյուսիսային Կորեայում և Հանգուկ (한국) Հարավային Կորեայում։ 1948 թվականին Հյուսիսային Կորեան ընդունեց այն, որպես երկրի նոր օրինական անվանում։ Ամբողջ աշխարհում, քանի որ կառավարությունը կենտրոնացված է Կորեական թերակղզու հյուսիսային մասում, այն սովորաբար անվանում են Հյուսիսային Կորեա` տարբերակելով Հարավային Կորեայից, որի պաշտոնական անվանումը Կորեայի Հանրապետություն է։ Երկու կառավարություններն էլ հայտարարել են իրենց օրինական կառավարություն ամբողջ Կորեայում։ Այս պատճառով, տեղաբնիկները չեն կոչում իրենց «հյուսիսկորեացիներ», այլ կոչում են կորեացիներ։

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Հյուսիսային Կորեա ԱշխարհագրությունՀյուսիսային Կորեա ՊատմությունՀյուսիսային Կորեա ՍտուգաբանությունՀյուսիսային Կորեա ՆշումներՀյուսիսային Կորեա ԾանոթագրություններՀյուսիսային Կորեա Արտաքին հղումներՀյուսիսային ԿորեաԱրևելյան ԱսիաԴեղին ծովԿորեական թերակղզիԿորեայի ՀանրապետությունԿորեերենՀանգըլՀանգիլՀանչաՀանջաՃապոնական ծովՉինաստանՊետությունՌուսաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիլյամ ՍարոյանՍտենտավորումԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՀայաստանի կենտրոնական բանկԴեղանյութերՀայկ նահապետՓսորիազԾաղկազարդՀունական դիցաբանությունՆյարդային համակարգԲույսերՀարավաֆրիկյան ՀանրապետությունԱուտիզմՀայերենՕրալ սեքսԲասկետբոլԲուրգ (երկրաչափություն)Ռուսաստանի քաղաքների ցանկՇիրակի մարզՀայոց պատմությունԲջիջԻոսիֆ ՍտալինՎարդգես ՍուրենյանցՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԴժոխք (Աստվածային կատակերգություն)Նահանջը առանց երգիԵրևանի փողոցների ցանկՖիբոնաչիի թվերԻլհամ ԱլիևՄիսաք ՄեծարենցՑիտոզոլԿոստան ԶարյանԱսկարիդոզՍինուսիտՕլիմպիական խաղերՄատյան ողբերգությանԱլեքսանդր ԹամանյանՀայաստանի անկախության հռչակագիրԿանանց միջազգային օրՀամախառն ներքին արդյունքՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԼեոնիդ ՊարֆյոնովԽաչակրաց արշավանքներԱրտարգանդային հղիությունՍահմիԱշտարակ (քաղաք)ՈսկիՊետությունԳևորգ Մարզպետունի (վեպ)ԿրեատինինԷնդոմետրիոզԱրցախի հերոսԳրիգոր ԼուսավորիչԱլբանիաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԿուսությունԿրծքագեղձի քաղցկեղՍպիրտՔամիԹուրքիաԹատրոնՄետրոնիդազոլՄաշկաբորբՋուրԿունիլինգուսՀայ ֆիդայիներԾիածանՀայկական առածներ և ասացվածքներԷվոլյուցիաՍտամոքսի քաղցկեղՀայաստանի հանրային հեռուստաընկերությունԱլիտա ԴանագուլյանԱստղիկԱրեգակԲրազիլիաՖրանսիա🡆 More