Մանգակա

Մանգակա (ճապ.՝ 漫画家, ), ճապոնական բառ, որը նշանակում է մարդ, ով նկարում է կոմիքսներ։ Ճապոնիայից դուրս այս բառը սովորաբար օգտագործվում է «մանգայի նկարիչ» իմաստով։ Շատ հաճախ մանգական նաև սցենարի հեղինակն է, սակայն բավականին հաճախ սցենարիստը առանձին մարդ է լինում, որը կոչվում է «գենսակուշա» (ճապ.՝ 原作者): Մանգական ինքնուրույն մշակում է կերպարների դիզայնը (հազվադեպ բացառություններով), և հաճախ մոտավորապես նախանշում է ապագա ստեղծագործության սյուժեն (նույնիսկ եթե սցենարի հեղինակը ինքը չէ)։ 2006 թվականի տվյալներով Ճապոնիայում մանգայի շուրջ աշխատել է մոտ 3000 պրոֆեսիոնալ մասնագետ։

Մանգակա
CLAMP-ը Anime Expo 2006 փառատոնի ժամանակ: Ձախից աջ` Սացուկի Իգարասի, Նանասէ Օկավա, Ցուբակի Նէկոի, Մոկոնա

Անմիջականորեն մանգայի վրա աշխատելիս մանգական որոշում է էջի շրջանակների քանակը և գտնվելու վայրը, գծագրում է շրջակա միջավայրի հիմնական ուրվագծերը ու կարևոր մանրամասները, մինչդեռ նրա օգնականներից մեկը կամ մի քանիսը կատարում են կոպիտ աշխատանք, ինչպիսիք են թանաքով ուրվագծերով, սքրինշոթերի կիրառում, ֆոների նկարազարդում, նշանակալի կադրեր և այլն։ Այսպիսի թիմային աշխատանք է ստեղծվել նաև Օսամու Տեձուկայի կողմից։

Մանգակայի աշխատանքային ռեժիմը չափազանց խիտ է, ամեն շաբաթ նա պարտավոր է մանգան հրապարակող ամսագրին հանձնել իր ստեղծագործություններից (20-30 էջ)։ Օրինակ` Բլիչի հեղինակ Տայտո Կուբոն ասել է` «Եթե ես ուզում եմ ավելի շատ ուշադրություն դարձնել որոշակի դեպքի վրա, որը ես կարևոր եմ համարում, ես այդ հնարավորությունը չունեմ` ժամանակի պակասի պատճառով»։ Մանգական իր ամբողջ ժամանակի մեծ մասը տրամադրում է մանգայի վրա աշխատելուն։ Մանգակա Դայսուկե Մորիյաման, ներկա գտնվելով Anime Boston 2005 փառատոնին, այն հարցին, թե ինչ նախասիրություններ ունի, պատասխանել է, որ սիրում է զբոսնել և դա իր հիմնական զբաղմունքն է` մանգանների վրա աշխատելուց բացի։ Մանգայի որոշ նկարիչներ միաժամանակ նկարում են երկու մանգա, որոնք սովորաբար հրապարակվում են շաբաթական, իսկ մյուսը` ամսական ամսագրում։

Մանգայի որոշ նկարիչներ միավորվում են ստուդիաներում (օրինակ՝ CLAMP ստուդիայում)։

Ստուգաբանություն

Մանգակա բառը կազմված է մանգայի հիերոգլիֆներից (ճապ.՝ 漫画) և հարգալից -ka (ճապ.՝ ) վերջածանցից, որը բառացիորեն նշանակում է «տուն» և օգտագործվում է որևէբոլորտի մասնագետի համար։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Хелен Маккарти. 500 Manga Heroes and Villains. — Barron's Educational Series, 2006. — 352 с. — ISBN 978-0764132018
  • Борис Иванов Введение в японскую анимацию. — 2-е изд. — М.: Фонд развития кинематографии; РОФ «Эйзенштейновский центр исследований кинокультуры», 2002. — 336 с. — ISBN 5-901631-01-3

Tags:

ԿոմիքսՃապոներենՄանգա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կլիմայի փոփոխությունՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Ակնարկ (ժանր)ՀանգՔարերի սիմֆոնիաՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՉինաստանԹռչնագիրՔաղցկեղԱլպիական մանուշակ (պատմվածք)Արարատ Երևան ՖԱԱրյան խումբՏեղերի վանքԾաղկած փշալարերԵվրասիական տնտեսական միությունԷջմիածնի Մայր ՏաճարԳեղարքունիքի մարզՄաշկային հիվանդություններՈրոտանի կիրճՀայաստանի կենտրոնական բանկԲագրատունիների թագավորությունԷպիլեպսիաԱվշային հանգույցՍտենտավորումԹոքաբորբՍամուրայԱլմա-Աթայի հռչակագիրՏուբերկուլոզԴավիթ ՄուրադյանԱստվածաշունչԱրաբական Միացյալ ԷմիրություններՊարացետամոլՆար-ԴոսՎանի թագավորությունՄԱՄՈՒԼ․ամՍելեկցիաՆոր ԶելանդիաՍաղմոսավանքԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Բարդ նախադասությունՀինդուիզմԼևոն ԱրոնյանՎիտամին D-ի անբավարարությունԿենդանիների հատկանիշների ցանկԼյարդի ցիռոզՆապաստակներՏիգրան ՀամասյանԱրտակ ՄախսուդյանՏրական հոլովԼևոն ԲԵրեքնուկՀերպեսԱրաբական արշավանքները ՀայաստանՈւիլյամ ՇեքսպիրՈրոշիչԶվարթնոցի տաճարԱտլանտյան օվկիանոսՀաղպատի վանական համալիրԱպրիլի 22ՀամաստեղություններԿալցիումՀարադրությունԵռանկյան բարձրությունԱղբյուր ՍերոբՀայերենի այբուբենՍարդարապատի հերոսամարտՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՀարավային ԿովկասԹուրքիաՄեսրոպ ՄաշտոցԲուլինգՀամո ՍահյանՄխիթար ՍեբաստացիԱլկալիական մետաղներԱվշային հանգույցների բորբոքումՀայերՍինգապուրՀայկ նահապետ🡆 More