եղանակ

Հայերեն

«եղանակ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Երկրի ջերմաստիճանի փոփոխությունը տարվա ընթացքում


Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ե•ղա•նակ 

Ստուգաբանություն խմբագրել

Գոյական

  1. մթնոլորտի վիճակը (ամպամածություն, խոնավություն, տեղումներ, օդի ջերմություն և այլն) տվյալ տեղում և ժամանակում ◆ Եղանակը ցուրտ էր և երկինքը ամպամած։ (Մուրացան) ◆ Ամպամած եղանակ: ◆ Պարզ եղանակ: ◆ Ցուրտ եղանակ:
  2. երկնային ոլորտում Արեգակի տեսանելի շարժման և դրանով պայմանավորված՝ բնության փոփոխություններին համապատասխանող՝ տարվա երեքական ամիս ընդգրկող չորս շրջաններից յուրաքանչյուրը (գարուն, ամառ, աշուն, ձմեռ)
  3. կերպ, ձև ◆ Հասկանալը բավական չէ, - ասաց Շահյանը, աշխատելով չկորցնել իր խոսակցության նախկին եղանակը: (Նար-Դոս) ◆ Վարդանը դարձավ նախարարներին նույն եղանակով: Դերենիկ Դեմիրճյան
  4. միջոց, հնարք
  5. բայի գործողության կատարման ձևը ըստ վերաբերմունքի և իրականության համապատասխանության ◆ Կարևոր քերականական կարգ է նաև բայի եղանակ, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ։ (Դասագիրք) ◆ Հրամայական եղանակ: ◆ Սահմանական եղանակ: ◆ Ըղձական եղանակ։
  6. երաժշտական որոշ ամբողջություն կազմող ձայների և ամանակների հաջորդականություն ◆ Մայր Արաքսին սրտառուչ եղնակն, այդ քնարին պարտավոր ենք (Պալյանին)։ Հակոբ Պարոնյան ◆ Երգենք… մեր սրբազան կաղնու երգը, մեր պապերի հին եղանակով: (Ավետիք Իսահակյան)
  7. որևէ երգի՝ պարի և այլնի երաժշտությունը՝ ձայնը։
  8. գործելու՝ դատողություններ անելու և այլնի որոշակի համակարգ, մեթոդ ◆ Նրանք երեքը միասին սկսան խորհուրդ անել ապագա ձեռնարկության համար և գործելու եղանակները որոշել։ (Մուրացան) ◆ Նոր եղանակով նոր դասագրքեր հանծամ եմ։ Հակոբ Պարոնյան
  9. քերականական կարգ, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ և գործողության հարաբերությունը իրականության հետ (քրկն․)
  10. գրվածքի մաս, բաժին, դրվագ (հնց․)
  11. տարվա չորրորդ մասը ◆ Տարին ունի չորս եղանակ՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ։ ◆ Տարվա բոլոր եղանակներում՝ առավոտյան հին քաղաքից և գյուղից մեր փողոցով էին անցնում մեր քաղաքի շուկայում խանութ ունեցողները։ (Վահան Թոթովենց)
  12. (պաշտանվ․) ի շահ ռազմական գործողությունների նպատակներին հասնելուն իրագործվող օպերատիվ և մարտական խնդիրների լուծման համար ուժերի և միջոցների կիրառման կարգն ու հնարները
  13. (գյուղտնտ․) (անտառ․) ժամանակ, ժամկետ
Հոմանիշներ խմբագրել
  1. օդ, կլիմա, օր (ժղ․)
  2. ձև, կերպ, կարգ
  3. տե՛ս միջոց, հնարք
  4. (երժշտ․) մեղեդի, դաշներգ, դաշնակ, եղանակություն, երգաձայն, երգաձայնություն
  5. որակություն
Արտահայտություններ խմբագրել
  1. եղանակը բացվել՝ պարզել - պայծառ եղանակ անել
  2. եղանակը խառնվել - խառն եղանակ սկսվել
  3. եղանակ ստեղծել - տե՛ս տրամադրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Եղանակ: