Թեյլոր Մոմսեն

Թեյլոր Միշել Մոմսեն (անգլ.՝ Taylor Michel Momsen, հուլիսի 26, 1993(1993-07-26), Սենթ Լուիս, Միսսուրի), ամերիկյան դերասանուհի, երգչուհի, երգահան և մոդել։ Հայտնի է դարձել «Բամբասանքի աղջիկ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո։ Նա հիմնադրել է «The Pretty Reckless» ռոք խումբը և վերջինիս մենակատարն է։

Թեյլոր Մոմսեն
Taylor Michel Momsen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 26, 1993(1993-07-26) (30 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի
ՔաղաքացիությունԹեյլոր Մոմսեն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունWinston Churchill High School?, Կատարողական արվեստի մասնագիտական դպրոց և Our Lady of Lourdes Catholic School?
ԵրկերԲամբասանքի աղջիկ և Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի, մոդել և դերասանուհի
ԱնդամությունThe pretty reckless
Կայքgoingtohell.xxx
Թեյլոր Մոմսեն Taylor Momsen Վիքիպահեստում

Կենսագրություն

Թեյլորը ծնվել է Միսսուրի նահանգի Սենտ Լուիս շրջանում։ Ունի ռուսական արմատներ։ Թեյլորն ունի կրտսեր քույր՝ Սլոուն Մոմսենը (ծնվել է 1996 թ. դեկտեմբերի 20-ին)։ Կարիերան սկսել է երեք տարեկանում՝ նկարահանվելով Shake N' Bake-ի գովազդում։ Առաջին նշանակալի դերը կատարել է «Մահվան մարգարե» ֆիլմում, որտեղ նկարահանվել է Դենիս Հոպպերի հետ։ 2000 թ. Ջիմ Քերրիի հետ նկարահանվել է Գրինչը՝ Սուրբ Ծնունդն առևանգողը ֆիլմում։ 2002 թ. նկարահանվել է «Հենզել ու Գրետել» (կատարել է Գրետելի դերը), Լրտեսների երեխաները 2. Անիրականալի հույսերի կղզին և «Մենք զինվորներ էինք» ֆիլմերում։

Հետագա երեք տարիների ընթացքում Թեյլորը չի նկարահանվել ոչ մի ֆիլմում, իսկ 2006 թ. խաղացել է «Պարանոիդ-զբոսայգի», «Շերլոկին փրկելով» և «Շունը մեզ հետ է» ֆիլմերում։ Մասնակցել է Հաննա Մոնտանայի դերի քաստինգին։ Նույն թվականին նկարահանվել է «Ֆոմա Անհավատը» մանկական ֆիլմում։ 2007 թ. Մոմսենը ընտրվել է «Բամբասկոտը» սերիալում նկարահանվելու համար։ 2008 թ. հունիսին՝ 14 տարեկան հասակում, Մոմսենը պայմանագիր է կնքել IMG Models-ի հետ։ 2008 թ. հետո Մոմսենը շատ ժամանակ է հատկացնում իր երաժշտական կարիերային։ Նա ունի իր խումբը՝ The pretty reckless, որտեղ նա հանդես է գալիս որպես վոկալիստ, կիթառիստ ու կոմպոզիտոր։ 2009 թ. մայիս-հունիս ամիսներին իր խմբի հետ կատարել է համերգային շրջագայություն։

2010 թ. The Pretty Reckless խմբի «Make Me Wanna Die» երգը դարձավ ֆիլմի սաունդթրեքը։ Ամռանը Թեյլորը «Miss nothing» երգի հիմնա վրա թողարկեց իր առաջին տեսահոլովակը և գրեթե ողջ ամառը շրջագայությունների մեջ էր (մասնակցել է նաև Vans Warped Tour 2010-ին)։

2010 թ. հունիսի 15-ին հայտարարվեց, որ Թեյլոր Մոմսենը դառնում է Մադոննայի ու նրա դստեր՝ Լուրդեսի Material Girl հագուստի նոր հավաքածուի դեմքը։

2011 թվականի օգոստոսի 16-ին Մոմսենը հայտարարել է, որ ավարտում է դերասանուհու կարիերան, որպեսզի ամբողջովին կենտրոնանա երաժշտության վրա։ Մերիլին Մենսոնի «Hey, Cruel World» համերգային շրջագայության ժամանակ Թեյլոր Մոմսենը հանդես է եկել համերգների սկզբում։ Ինչպես նաև Revolver Golden Awards-ի ընթացքում Մենսոնի հետ կատարել է «The Dope Show» երգը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

1993ԱՄՆԱնգլերենԲամբասանքի աղջիկՀուլիսի 26ՄիսսուրիՍենթ Լուիս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Քառօրյա պատերազմԳենետիկ հիվանդություններՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀուլիոս ԿեսարՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԽոսրովի անտառ պետական արգելոցՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԳարեգին Ա ՔեսաբցիՄեր հայրենիքԷսսեԻրանԵրիտթուրքերի հեղաշրջումՊարսեկԺառանգական փոփոխականությունԹութքԱլեքսանդր ԹամանյանԵռանկյան մակերեսՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲրուցելոզԵրվանդունիների թագավորությունՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՀեշտոցԶուգահեռագիծՄԻԱՎԿարմրախտԻսահակ ՆյուտոնԱնորոշ դերբայՄԻԱՎ/ՁԻԱՀՀամբիկ ՍասունյանԱծխաջրածիններՀայրենիք (հասկացություն)ԷֆթանազիաՆռնենիՄաշկի սնկային հիվանդություններՄատյան ողբերգությանՆերսես Դ ԿլայեցիՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԴերանունՀեմոգլոբինՄայիսյան հերոսամարտերՍննդային շղթաՍիլվա ԿապուտիկյանՈրոտանԱլպիական մանուշակ (պատմվածք)Լուսնի փուլերՔլորԳուգլ Փետրվարյան հեղափոխությունՖոսֆորՄեջքի ցավԱրարատյան Հայրապետական թեմՆերսիսյան դպրոց (Թիֆլիս)Հին աշխարհի յոթ հրաշալիքներՄովսես ԽորենացիԲազմացումՌեալ ՄադրիդՆավասարդ ԿճոյանԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵրկիրԵրկրային խմբի մոլորակներԱղտոտումՍատուրն (մոլորակ)Երկրապահ կամավորականների միությունՓարիզի խաղաղության վեհաժողովԽաչքարՀամաստեղություն (ցանկ)Հայաստանի հանրային հեռուստաընկերությունՓոխաբերությունԵզդիներԿարմաՀայաստանի Կարմիր գիրքԳլիցերինՌասաԼեոնիդ Ազգալդյան🡆 More